SmartGateVC-ն ներդրում է կատարել հայկական Embry ստարտափում - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

SmartGateVC-ն ներդրում է կատարել հայկական Embry ստարտափում

embry smartgatevc - SmartGateVC-ն ներդրում է կատարել հայկական Embry ստարտափում

SmartGateVC վենչուրային ֆոնդը հայտնել է հայկական Embry ստարտափում ներդրում կատարելու մասին: Որպես համաներդրող հանդես է եկել Citymobil ընկերության գործադիր տնօրենի խորհրդական Ռադիկ Վերդյանը:

Ստարտափը մշակել է քաշի կառավարման համար նախատեսված նոր սերդնի սմարթ սարք, որը թույլ է տալիս տեղեկանալ քաշի ավելացման մասին, հայտնում դրա փոփոխությունների մասին՝ անհատապես վերլուծելով օգտատերերի ակտիվությունը։ Ինչպես նաև,  սմարթֆոնի հավելվածով քաշը պահպանելու կամ նվազեցնելու համար սննդակարգի վերաբերյալ խորհուրդներ է տալիս։ Embry-ի թիրախային լսարանը զբաղված կանայք են:

embry - SmartGateVC-ն ներդրում է կատարել հայկական Embry ստարտափում

«Վաղ շրջանում դու ներդրում ես անում թիմում և տեսլականում: Embry-ի տեսլականը հսկայական է, և արդեն 3 տարի է, ինչ ճանաչում ենք ստարտափի հիմնադիրներին: Մենք տեսնում ենք կոնստանտ առաջխաղացում նրանց աշխատանքում և, պարզ ասած, սա ներդրում է անհավանական աճ գրանցած մարդկանց մեջ»,- նշել է SmartGateVC-ի համահիմնադիր Համբարձում Քաղկեցյանը:

SmartGateVC-ի համահիմնադիր Աշոտ Արզումանյանը նշել է, որ դեռևս երկար ճանապարհ ունեն հաղթահարելու, որպեսզի SmartGateVC-ի ցանցի և ռեսուրսների միջոցով ստարտափը հաջողակ դառնա Սիլիկոնյան հովտում։ SmartGateVC-ի համահիմնադիր խորհրդատու Վազգեն Հակոբջանյանն էլ հավելել է, որ Embry-ն հայտնաբերել է «տեխնոլոգիական ստարտափի քաղց ունեցող շուկա»:

«Այժմ այս նախասաղմնային փուլի ներդրումը կօգնի մեր նախատիպը դարձնել վերջնական պրոդուկտ և հանել գլոբալ շուկա, ինչպես նաեւ փորձարկել մարքեթինգային տարբեր ռազմավարություններ: SmartGateVC-ի թիմին մեր կողքին ունենալը թույլ կտա մեզ ավելի խելացի և արագ գործել»,- ասել է Embry-ի համահիմնադիր Սարգիս Կարապետյանը՝ շնորհակալություն հայտնելով նաև Եվրամիության կողմից հովանավորվող IMG և Հայկական Ստարտափ ակադեմիայի նախաակսելերացիոն ծրագրին, որոնց շնորհիվ կարողացել են ամրապնդել իրենց դիրքերն ու դառնալ ներդրումային ստարտափ:

embry 1 - SmartGateVC-ն ներդրում է կատարել հայկական Embry ստարտափում

Նշենք, որ 3 մլն դոլար թիրախային կապիտալով SmartGateVC հիմնադրամը, որին աջակցում են Սիլիկոնյան հովտի ներդրողները, մինչեւ 100 հազ. դոլար ներդրումներ է կատարում Հայաստանում գործող սաղմնային փուլի ստարտափներում՝ թիրախավորելով արհեստական ինտելեկտի, կիբերանվտանգության և իրերի համացանցի (IoT) ոլորտներում։

Վերջերս, SmartGateVC հիմնադրամը ներդրում ստացավ հայտնի ներդրող Թիմ Դրեյփերից, որը նախկինում ներդրումներ է կատարել Skype, Hotmail և Tesla ընկերություններում։ Ավելի վաղ վենչուրային ֆոնդը հայտնեց նաև Microsoft–ի հետ համագործակցության մասին, որի արդյունքում վենչուրային հիմնադրամի պորտֆելի բոլոր ընկերությունները կկարողանան դիմել Microsoft BizSpark ծրագրին, որը թույլ է տալիս օգտվել մինչև 120 000 դոլարին համարժեք Azure ամպային ծառայությունից, ինչպես նաև Microsoft Accelerator-ից և Microsoft Ventures-ից տրամադրվող այլ հնարավորություններ ձեռք բերել:


Հայկական Dowork.ai-ը Product Hunt-ում է (տեսանյութ)

Մայիսի 12-ին հեռահար ձևով կկայանա Հայաստանի ստարտափ ակադեմիայի 5-րդ դեմո օրը

Հայկական Flight Hunter ստարտափը կարող է դառնալ ավիաթռիչքների Uber-ը

5 խորհուրդ Ուորեն Բաֆեթից, որ կօգնեն ներդրումներ կատարելիս

Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի 5-րդ շրջափուլի առանձնահատկությունները (տեսանյութ)

Հայ ինժեներները մշակում են արևային պանելներին փոխարինող թափանցիկ արևային պատուհաններ

Lucky Carrot-ը ներդրում է ստացել BANA-ի բիզնես հրեշտակների կողմից

Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի 5-րդ շրջափուլին դիմելու վերջին հնարավորությունը սպառվում է դեկտեմբերի 11-ին

Himnark-ը նոր ներդրում է ստացել Հայաստանի բիզնես հրեշտակներից (տեսանյութ)

Գյումրիում 3-րդ անգամ կանցկացվի «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովը

ConnectIT նախագիծը կնպաստի Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը

BANA-ի ներդրողները փակ հանդիպում են ունեցել ստարտափների հետ

#SSS19. Սևան Ստարտափ Սամմիթի հաջողակ ստարտափները (տեսանյութ)

Հայկական Lucky Carrot-ը մշակել է նոր գործառույթ, որը կբարձրացնի աշխատակիցների մոտիվացիան

Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը ներդրում է կատարել 2 հայկական ստարտափում

BANA-ի բիզնես հրեշտակները ներդրում են կատարել 4u.am թիմում