SmartGateVC-ն ներդրում է կատարել հայկական Facehub ստարտափում - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

SmartGateVC-ն ներդրում է կատարել հայկական Facehub ստարտափում

SmartGateVC վենչուրային ֆոնդը հայտնել է հայկական Facehub ստարտափում ներդրում կատարելու մասին։ Ստարտափը աշխարհում առաջինն է մշակել հատուկ տեխնոլոգիա, որը թույլ է տալիս սմարթֆոնով փոխել դեմքի արտահայտությունները տարբեր դիմակներով ՝ օգտագործելով մեքենայական ուսուցման ալգորիթմները։  Facehub հավելվածը հասանելի է iOS համկարգում։

Նմանատիպ գործողություններ հնարավոր է անել օգտագործելով Apple-ի մշակած 3D տեսախցիկները և սենսորներն իրենց Animoji-ներով և Samsung-ի AR Emoji-ները։ Facehub-ի օգտատերերը կարող են ցանկացած iPhone-ով անիմացնել ցանկացած լուսանկար։

«Շրթունքների համաժամացման եզակի տեխնոլոգիան թույլ է տալիս օգտատերերին խոսել, ծիծաղել և տարբեր դեմքեր ընդունել, այնպես ինչպես իրական ժամանակում արտացոլվում են ժեստերը: Facehub-ը տրամադրում է ավելի քան պարզապես զվարճալի էմոջիներ, այլ նաև հնարավորություն է տալիս օգտատերերին ավելացնել նկարներ և արտացոլել դեմքի նույն արտահայտությունը այլ դեմքերի վրա»,-ասել է Facehub-ի համահիմնադիր Գարիկ Ավետիսյանը։

SmartGateVC-ի համահիմնադիր Համբարձում Քաղկեցյանը նշել է, որ ուրախ է աշխատել այնպիսի մարդկանց հետ, ովքեր առաջինն են աշխարհում որևէ յուրահատուկ բան անում։

«Մենք հպարտ ենք կանգնել Հայաստանում Արհեստական բանականության ամենաուժեղ թիմերից մեկի կողքին։ Զվարճանքի համար հավելվածով սկսելով՝ դրա հետևում կանգնած տեխնոլոգիան կարող է օգտագործվել բազմաթիվ հավելվածներում»,-ասել է SmartGateVC-ի համահիմնադիր Աշոտ Արզումանյանը։

SmartGateVC-ի համահիմնադիր Վազգեն Հակոբջանյանի խոսքով էլ՝ Facehub-ի տեխնոլոգիան AI-ի ժամանակակից կիրառումներից է և միաժամանակ զվարճալի է։

Նշենք, որ 3 մլն դոլար թիրախային կապիտալով SmartGateVC հիմնադրամը, որին աջակցում են Սիլիկոնյան հովտի ներդրողները, մինչեւ 100 հազ. դոլար ներդրումներ է կատարում Հայաստանում գործող սաղմնային փուլի ստարտափներում՝ թիրախավորելով արհեստական ինտելեկտի, կիբերանվտանգության և իրերի համացանցի (IoT) ոլորտներում։

Վերջերս, SmartGateVC հիմնադրամը ներդրում ստացավ հայտնի ներդրող Թիմ Դրեյփերից, որը նախկինում ներդրումներ է կատարել Skype, Hotmail և Tesla ընկերություններում։ Ավելի վաղ վենչուրային ֆոնդը հայտնեց նաև Microsoft–ի հետ համագործակցության մասին, որի արդյունքում վենչուրային հիմնադրամի պորտֆելի բոլոր ընկերությունները կկարողանան դիմել Microsoft BizSpark ծրագրին, որը թույլ է տալիս օգտվել մինչև 120 000 դոլարին համարժեք Azure ամպային ծառայությունից, ինչպես նաև Microsoft Accelerator-ից և Microsoft Ventures-ից տրամադրվող այլ հնարավորություններ ձեռք բերել:


Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի 5-րդ շրջափուլի առանձնահատկությունները (տեսանյութ)

Հայկական Krisp և Facehub հավելվածների հաղթարշավը Product Hunt-ում

Հայկական Facehub-ը Product Hunt-ում «Golden Kitty» մրցույթի եզրափակչում է

Նոյեմբերի 24-25-ին կկայանա ArmCTF 2018 մրցույթը

Հայտնի են ArmSec կոնֆերանսի և Capture The Flag մրցույթի անցկացման օրերը

Hero House-ը մեկ տարեկան է (տեսանյութ)

SuperAnnotate AI. հայ ինժեներները ստեղծել են պատկերների մշակման բացառիկ տեխնոլոգիա

Երևանում կայացավ «Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» (ԳՏՄ) գիտաժողովը (տեսանյութ)

Հոկտեմբերի 12-13-ը Երևանում տեղի կունենա «Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» գիտաժողովը

Հայկական Facehub-ն իրական ժամանակում ձեր միմիկաները փոխանցում է նկարներին

Հայկական ստարտափ ակադեմիայի 2-րդ փուլի շրջանավարտ ստարտափները ներկայացրին իրենց գաղափարները

IT-ի «թավշյա» ապագան․ Աշոտ Արզումանյան

SmartGateVC-ն ներդրում է կատարել հայկական Embry ստարտափում

Հայկական XCloud Networks-ը մասնակցել է միջազգային հեղինակավոր Open Compute Project (OCP) սամիթին

SmartgateVC-ն ներդրում է կատարել հայկական 2Hz և XCloud Networks ստարտափներում