-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Վերլուծաբանները նշում են, որ ընթացիկ տարում սմարթֆոնների մատակարարումները գլոբալ մասշտաբով լրջորեն կկրճատվեն՝ կապված նոր կորոնավիրուսի համաճարակի տարածման հետ։
2020թ․ ապրիլի 28-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակված է ավելի քան 3 մլն մարդ, որից 200 հազարը՝ մահվան ելքով։
Պանդեմիան բերել է նրան, որ մարդիկ ստիպված են փավել տներում, ինչի ֆոնին կրճատվել է էլեկտրոտեխնիկայի վաճառքի ծավալը, այդ թվում նաև սմարթֆոնների։
DigiTimes-ի տվյալներով, սմարթֆոնների բոլոր խոշոր մատակարարներն այս տարի ստիպված են կրճատել մատակարարումները։ Սա վերաբերում է Samsung Electronics, Huawei և Apple ընկերություններին։
Մասնագետների կարծիքով՝ 2020-ին սմարթֆոնների գլոբալ մատակարարումները նախորդ տարվա համեմատ կկրճատվեն 15 տոկոսով և արդյունքում կկազմեն 1․15 մլրդ սարք։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո