fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

SoftConstruct-ը WCIT-ում կներկայացնի իր նորարարական տեխնոլոգիաները

Նորարար տեխնոլոգիաներ մշակող և ՏՏ ոլորտի առաջատար ընկերություն SoftConstruct-ը կներկայացնի իր բրենդները WCIT 2019-ում:

SoftConstruct-ը Հայաստանում տեխնոլոգիական հեղափոխության առաջատարներից է, որն ավելի քան տասը տարի տեղական և միջազգային շուկաներին տրամադրում է նորարար և մրցունակ տեխնոլոգիական լուծումներ: Հոկտեմբերի 6-8-ը ընկերությունը կմասնակցի Երևանում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին: SoftConstruct ընկերությունը միջոցառման պաշտոնական գործընկերն է և այս տարվա համաժողովի Պալլադիում հովանավորը:

SoftConstruct-ը միջոցառմանը ներկայանալու է մեծ տաղավարով, որտեղ բոլոր այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու ընկերության մասշտաբներին և ՏՏ ոլորտում առաջարկվող ժամանակակից լուծումներին: Ծավալելով համաշխարհային գործունեություն և ունենալով ավելի քան 2000 աշխատակից՝ SoftConstruct-ը WCIT 2019-ին կներկայանա AJNA և Hoory բեկումնային պրոդուկտներով, ինչպես նաև Fasttoken, FastShift բրենդներով:

Ընկերությունն ակտիվորեն օգտագործում է Արհեստական բանականության (AI) և Մեքենայական ուսուցման (ML) տեխնոլոգիաները: Վերջին նորամուծությունների թվում են AJNA-ն՝ սպորտային տվյալների հավաքագրման ավտոմատացված գործիքը, և Hoory-ն՝ վիրտուալ խաղերի խելացի օգնականը, որն աշխատում է AI-ի և ձայնի ճանաչման տեխնոլոգիաների կիրառմամբ: Այս երկու պրոդուկտներն էլ WCIT-ում կցուցադրվեն SoftConstruct-ի տաղավարում և հասանելի կլինեն դիտելու ու փորձարկելու համար:

Fasttoken-ը բլոքչեյնի վրա հիմնված ինովացիոն պլատֆորմ է, որը թույլ է տալիս հեշտությամբ ապակենտրոնացնել մի շարք համակարգեր: FTN-ը՝ պլատֆորմին կից թոքենը, սկզբնական շրջանում կիրառվելու է SoftConstruct-ի ամբողջ էկոհամակարգում և հետագայում հասանելի կլինի մի շարք այլ բնագավառներում:

Տեղեկատավական ու հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) աշխարհի խոշորագույն ու հեղինակավոր համաժողովը կխթանի Հայաստանում ՏՏ ոլորտի սրընթաց զարգացումը՝ իր շուրջ համախմբելով 2500-ից ավելի տեղեկատվական և  հաղորդակցության տեխնոլոգիաների առաջնորդներ, գործադիր տնօրեններ և ներդրողներ, քաղաքականություն մշակողներ ու պետական պաշտոնյաներ, գիտնականներ ու տեխնոլոգներ շուրջ 70 երկրից։ WCIT 2019-ի խորագիրն է «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։


Հայտնի են հոբելյանական 15-րդ ԴիջիԹեքի անցկացման օրերը

Կամավորական շարժման ուժը․ «WCIT 2019»-ը հայտարարում է կամավորական շարժման մեկնարկի մասին

Հայտնի են WCIT 2019-ին մասնակցող ՏՏ ոլորտի առաջատարներից մի քանիսի անունները

Սիլիկոնյան հովտում քննարկել են WCIT 2019-ի աշխատանքները

SoftConstruct ընկերությունը մասնակցեց «Մտքերի Հայկական Գագաթնաժողով»-ին (ARMENIAN SUMMIT OF MINDS )

ԱՏՁՄ վարչության անդամները հանդիպել են Թայբեյի պատվիրակության հետ

Տաթևիկը Ucraft-ի միջոցով սեփական վեբկայքն է պատրաստել

Ալեքսիս Օհանյանը և Acer-ի հիմնադիր Սթեն Շին կժամանեն Երևան՝ ՏՏ համաժողովին մասնակցելու (տեսանյութ)

Հայտնի է Seedstars Yerevan-ի հաղթող թիմը (տեսանյութ)

Հաշմանդամություն ունեցող երիտասարդներն աշխատանք են գտնում SoftConstruct-ում

SoftConstruct-ի ծրագրավորողներին տրամադրվել են Apple-ի թողարկած ամենահզոր նոթբուքերը

Գովազդել առանց գումար ծախսելու․ անվճար մարքեթինգի մի քանի հնարք

IT-ի «թավշյա» ապագան․ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Հակոբ Արշակյան

Հայտնի են Ucraft-ի «Թույն» մրցույթի հաղթողները (լուսանկարներ)