fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

SoftConstruct-ը WCIT-ում ներկայացրեց իր նորարարական տեխնոլոգիաները (տեսանյութ)

Նորարար տեխնոլոգիաներ մշակող և ՏՏ ոլորտի առաջատար ընկերություն SoftConstruct-ը ներկայացրեց իր բրենդները WCIT 2019-ում:

SoftConstruct-ը Հայաստանում տեխնոլոգիական հեղափոխության առաջատարներից է, որն ավելի քան տասը տարի տեղական և միջազգային շուկաներին տրամադրում է նորարար և մրցունակ տեխնոլոգիական լուծումներ: Հոկտեմբերի 6-8-ը ընկերությունը մասնակցեց Երևանում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին: SoftConstruct ընկերությունը միջոցառման պաշտոնական գործընկերն էր և այս տարվա համաժողովի Պալլադիում հովանավորը:

SoftConstruct-ը միջոցառմանը ներկայացավ մեծ տաղավարով, որտեղ բոլոր այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու ընկերության մասշտաբներին և ՏՏ ոլորտում առաջարկվող ժամանակակից լուծումներին: Ծավալելով համաշխարհային գործունեություն և ունենալով ավելի քան 2000 աշխատակից՝ SoftConstruct-ը WCIT 2019-ին ներկայացավ AJNA և Hoory բեկումնային պրոդուկտներով, բլոկչեյն տեխնոլոգիայի վրա նոր կրիպտոարժույթ Fasttoken-ով, FastShift վճարման համակարգով, ինչպես նաև իրական ժամանակում տվյալների մատակարար FeedConstruct-ով, drag and drop տեխնոլոգիայով աշխատող վեբկայքերի բիլդեռ Ucraft-ով:

Ընկերությունն ակտիվորեն օգտագործում է Արհեստական բանականության (AI) և Մեքենայական ուսուցման (ML) տեխնոլոգիաները: Վերջին նորամուծությունների թվում են AJNA-ն՝ սպորտային տվյալների հավաքագրման ավտոմատացված գործիքը, և Hoory-ն՝ վիրտուալ խաղերի խելացի օգնականը, որն աշխատում է AI-ի և ձայնի ճանաչման տեխնոլոգիաների կիրառմամբ: Այս երկու պրոդուկտներն էլ WCIT-ում ցուցադրված էին SoftConstruct-ի տաղավարում և հասանելի էին դիտելու ու փորձարկելու համար:

SoftConstruct-ի տաղավարում  այցելուները հնարավորություն ստացան փորձարկելու AlterRoom գադջեթը՝ վիրտուալ իրականություն ստեղծող սենյակը, որը հնարավորություն է տալիս մեկ վայրում հավաքել մարդկանց՝ աշխարհի տարբեր անկյուններից: Այս տեխնոլոգիայի շնորհիվ կարելի է  կահավորել վիրտուալ սենյակները՝ համապատասխանեցնելով բիզնես միջավայրի ինտերիերի կանոններին, կազմակերպել հանդիպումներ՝ խնայելով ժամանակ և գումար: SoftConstruct-ի այս պրոդուկտը նոր խոսք է բիզնես հանդիպումների,կազմակերպման և քննարկումների վիտուալ աշխարհում՝առանց ժամանակի և տարածության խոչընդոտների:

Fasttoken-ը բլոքչեյնի վրա հիմնված ինովացիոն պլատֆորմ է, որը թույլ է տալիս հեշտությամբ ապակենտրոնացնել մի շարք համակարգեր: FTN-ը՝ պլատֆորմին կից թոքենը, սկզբնական շրջանում կիրառվելու է SoftConstruct-ի ամբողջ էկոհամակարգում և հետագայում հասանելի կլինի մի շարք այլ բնագավառներում:

Տեղեկատավական ու հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) աշխարհի խոշորագույն ու հեղինակավոր համաժողովը իր շուրջ համախմբեց 2500-ից ավելի տեղեկատվական և  հաղորդակցության տեխնոլոգիաների առաջնորդներ, գործադիր տնօրեններ և ներդրողներ, քաղաքականություն մշակողներ ու պետական պաշտոնյաներ, գիտնականներ ու տեխնոլոգներ շուրջ 70 երկրից։ WCIT 2019-ի խորագիրն էր «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։


GIF 2019. Վերափոխելով բանականությունը (տեսանյութ)

Արմաթն ամփոփել է «IT շաբաթվա» նվաճումները

Նիկոլ Փաշինյանի ելույթը WCIT 2019-ին

WCIT 2019-ի առաջին օրը ներկայացան առաջին 5 ստարտափները

Երևանում ՏՏ համաժողովի մասնակիցների թիվը ռեկորդային է WCIT պատմության մեջ

Հայաստանի էներգիան պարզապես ցնցող է. WCIT-ի մասնակիցների տպավորությունները

Google-ը WCIT 2019-ի 15 տոմս է նվիրում Հայաստանի ուսանողներին, ԱՏՁՄ-ն կրկնապատկում է թիվը

Quiz. Ի՞նչ գիտես WCIT-ի մասին

WCIT 2019. հայտնի են բացման բանախոսների անունները

WCIT 2019․ երբ հանդիպում են նորարարությունը, տեխնոլոգիաներն ու տաղանդը

SoftConstruct-ը WCIT-ում կներկայացնի իր նորարարական տեխնոլոգիաները

Հայտնի են հոբելյանական 15-րդ ԴիջիԹեքի անցկացման օրերը

Կամավորական շարժման ուժը․ «WCIT 2019»-ը հայտարարում է կամավորական շարժման մեկնարկի մասին

Հայտնի են WCIT 2019-ին մասնակցող ՏՏ ոլորտի առաջատարներից մի քանիսի անունները

Անդրեյ Շևչենկոն պաշտոնապես դարձել է BetConstruct և FeedConstruct բրենդների դեսպանը

Սիլիկոնյան հովտում քննարկել են WCIT 2019-ի աշխատանքները