fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

SoftConstruct-ի ուկրաինական թիմը կմասնակցի Dota 2 մրցաշարին

Softconstruct-ի Ուկրաինայի թիմը կմասնակցի Ուկրաինայի կիբեռսպորտի ֆեդերացիայի կողմից կազմակերպած սիրողական խաղացողների մրցաշարի ընտրական փուլին՝ Dota 2 և CS:GO խաղային կատեգորիաներում։ Տարածաշրջանային ընտրական փուլերը կմեկնարկեն Ուկրաինայի տարբեր քաղաքներում մարտի 29-ից։ Dota 2 և CS:GO-ի մրցանակային ֆոնդը 1 մլն գրիվնյա է, որը համարժեք է 35 000 դոլարի։

Լավագույն թիմերը կանցնեն LAN-եզրափակիչ փուլ, իսկ եզրափակիչ գլխավոր խաղերը կանցկացվեն հոկտեմբերի 11-13: Մրացաշարի գլխավոր հովանավորը Softconstruct ընկերությունն է։

Ծրագրվում է ապագայում իրականացնել 6 մրցաշար, որոնցից յուրաքանչյուրը կտևի կես տարի՝ աճող մրցանակային ֆոնդով։