Հայ-ամերիկյան SoloLearn-ն ընդգրկվել է ծրագարվորում սովորելու լավագույն հավելվածների հնգյակում - VNews

Հայ-ամերիկյան SoloLearn-ն ընդգրկվել է ծրագարվորում սովորելու լավագույն հավելվածների հնգյակում

https blogs images.forbes.com nicolemartin1 files 2019 04 1200x630wa 1200x630 - Հայ-ամերիկյան SoloLearn-ն ընդգրկվել է ծրագարվորում սովորելու լավագույն հավելվածների հնգյակում

Forbes-ը կազմել է ծրագրավորում սովորելու համար լավագույն  5 հավելվածների վարկանիշը, որում ընդգրկվել է նաև հայկական ծագում ունեցող SoloLearn-ը: Այն ծրագրավորման ուսուցման  աշխարհի ամենամեծ անվճար հարթակներից մեկն է թե սկսնակների, թե արդեն իսկ մասնագետների համար: Հարթակն ունի աշխարհի տարբեր ծայրերից ավելի քան 10 մլն օգտատեր:

«SoloLearn- ը լավագույնն է նրանց համար, ովքեր չունեն նախնական կոդավորման գիտելիքներ և ցանկանում են սկզբից սկսել: Յուրաքանչյուր բաժին բաղկացած է «գլուխներից», որոնք դուք սովորում եք և փորձարկում: Յուրաքանչյուր գլխի վերջում դուք ստուգում եք ձեր գիտելիքները և անցողիկ միավոր ստանալու դեպքում միայն անցնում հաջորդ գլուխ: Այն շատ նման է օնլայն քոլեջի դասընթացների, որտեղ կարող եք մասնակցել ֆորումների այլ օգտատերերի հետ և հարցեր ուղղել ձեզ հուզող խնդիրների վրաբերյալ: Կան հարյուրավոր տարբեր քուիզեր և ակտիվություններ կոդերի խաղադաշտում, որոնց շնորհիվ կարող եք մարզվել»,-գրում է պարբերականը:

Լավագույն հնգյակում են նաև Udacity, CodeHub, Programming Hub, Khan Academy ծրագրերը։

Նախորդ տարի հայ-ամերիկյան SoloLearn ստարտափը հայտարարեց $5,6 մլն արժողությամբ վենչուրային ներդրում ստանալու մասին: 2014թ. հիմնադրված ստարտափի համանուն հավելվածի օգտատերերի կեսից ավելի ներկայացնում են ԱՄՆ-ն, Հնդկաստանը և Ռուսաստանը: Հավելվածով կարելի է սովորել JavaScript, Swift, Python, C++, HTML/CSS եւ այլ ծրագրավորման լեզուներ: Առկա է նաև մասնագիտացած կոնտենտ՝ մեքենայական ուսուցման, արհեստական բանականության, ալգորիթմների մասին:

Ընթերցեք նաև՝ 

Եվա Հյուսյանն ընդգրկվել է Crunchbase-ի 50 խոստումնալից կին ձեռներեցների վարկանիշում

Հայկական SoloLearn-ը $5,6 մլն վենչուրային ներդրում է ստացել

SoloLearn. Հայերի ստեղծած հավելվածը հաղթել է Facebook-ի ամենամյա մրցույթում


Google-ը բրաուզերի Doodles-ով ծրագրավորում կսովորեցնի

Քայլի Ջեները ճանաչվել է աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը

Դրամաշնորհ «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացների կազմակերպման համար

Forbes-ն անդրադարձել է Հայաստանի տեխնոլոգիական հեռանկարին

Երևանը Forbes-ի ցանկում 2020-ի թերագնահատված զբոսաշրջային 10 ուղղություններից մեկն է

18-ից բարձր տարեկանները ևս կարող են անվճար ծրագրավորում սովորել Թումոյում

Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ ռեփերների ցանկը

Թոփ 10 ամենահարուստ բրենդները՝ ըստ Forbes-ի

Եվա Հյուսյանն ընդգրկվել է Crunchbase-ի 50 խոստումնալից կին ձեռներեցների վարկանիշում

Ծրագրովորում սովորելու ևս մեկ հնարավորություն

Forbes-ը կազմել է աշխարհի լավագույն բանկերի ցանկը

Քայլի Ջեները վերջապես շրջանցեց Մարկ Ցուկերբերգին

Տավուշի մարզում ՏՏ ոլորտի զարգացմանը միտված կրթական ծրագիր է մեկնարկում

Անվճար ծրագրավորում սովորելու հնարավորություն Bet Academy-ում

Վայոց Ձորի մարզում ՏՏ ոլորտի զարգացմանը միտված ծրագիր է մեկնարկում

Գեղարքունիքի մարզում կմեկնարկեն ՏՏ ոլորտի մասնագիտացված կրթական ծրագրեր