Հայկական SoloLearn-ը $5,6 մլն վենչուրային ներդրում է ստացել - VNews

Հայկական SoloLearn-ը $5,6 մլն վենչուրային ներդրում է ստացել

maxresdefault 19 - Հայկական SoloLearn-ը $5,6 մլն վենչուրային ներդրում է ստացել

Հայ-ամերիկյան SoloLearn ստարտափը հայտնել է $5,6 մլն վենչուրային ներդրում ստանալու մասին: SoloLearn-ը ծրագրավորման ուսուցման  աշխարհի ամենամեծ անվճար հարթակներից մեկն է թե սկսնակների և թե արդեն իսկ մասնագետների համար: Հավելվածը հատել է նաև ամսական 1 մլն ակտիվ օգտատիրոջ սահմանը:

Ներդրումային ռաունդը գլխավորում է Naspers Ventures-ը՝ Learn Capital վենչուրային հիմնադրամի մասնակցությամբ, որից էլ 2016-ին SoloLearn-ը ստացաել է $1.2 մլն սաղմնային ներդրում:

Այս ներդրումը թույլ կտա ընկերությանն արագացնել գլոբալ աճն ու տեղայնացման գործընթացը, ընդլայնել թիմը Հայաստանում և Միացյալ Նահանգներում, ինչպես նաև կօգտագօրծվի համայնքի համար կարիերայի ծառայության մեկնարկի նպատակով։

SoloLearn-ի գործադիր տնօրեն Եվա Հյուսյանը նշել է, որ ցանկանում են ընդլայնվել ու էլ ավելի շատ ուսանողների տրամադրել առաջադեմ ուսումնական բովանդակություն։

Ստարտափը հիմնադրվել է 2014թ., այն օգնում է սովորել JavaScript, Swift, Python, C++, HTML/CSS և այլ ծրագրավորման լեզուներ: Ընկերությունն առաջարկում է նաև մեքենայական ուսուցման, արհեստական ինտելեկտի, ալգորիթմների մասնագիտացած ծրագրեր: SoloLearn-ը հասանելի է AndroidiOS և web հարթակներում: Նախորդ տարի Sololearn-ը ընդգրկվել է Facebook-ի FbStart գլոբալ ծրագրի տարվա ամենահաջողակ հավելվածների շարքում։

sololearn team photo 1 - Հայկական SoloLearn-ը $5,6 մլն վենչուրային ներդրում է ստացել


Հայկական Dowork.ai-ը Product Hunt-ում է (տեսանյութ)

Մայիսի 12-ին հեռահար ձևով կկայանա Հայաստանի ստարտափ ակադեմիայի 5-րդ դեմո օրը

Հայկական Flight Hunter ստարտափը կարող է դառնալ ավիաթռիչքների Uber-ը

5 խորհուրդ Ուորեն Բաֆեթից, որ կօգնեն ներդրումներ կատարելիս

Հայ ինժեներները մշակում են արևային պանելներին փոխարինող թափանցիկ արևային պատուհաններ

Lucky Carrot-ը ներդրում է ստացել BANA-ի բիզնես հրեշտակների կողմից

Himnark-ը նոր ներդրում է ստացել Հայաստանի բիզնես հրեշտակներից (տեսանյութ)

ConnectIT նախագիծը կնպաստի Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը

BANA-ի ներդրողները փակ հանդիպում են ունեցել ստարտափների հետ

#SSS19. Սևան Ստարտափ Սամմիթի հաջողակ ստարտափները (տեսանյութ)

Հայկական Lucky Carrot-ը մշակել է նոր գործառույթ, որը կբարձրացնի աշխատակիցների մոտիվացիան

Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը ներդրում է կատարել 2 հայկական ստարտափում

BANA-ի բիզնես հրեշտակները ներդրում են կատարել 4u.am թիմում

Հայկական 2Hz-ի Krisp համակարգը ներդրվել է «Ռոստելեկոմ»-ի զանգերի կենտրոնում

10Web-ը մշակում է նոր լուծում, որը AI-ի միջոցով կավտոմատացնի վեբ-կայքեր պատրաստելը (տեսանյութ)

Հայկական Evi հավելվածը թույլ է տալիս սնվել զեղչված գներով