Sony-ն ներկայացրել է նոր PlayStation-ի վերաբերյալ մանրամասներ - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Sony-ն ներկայացրել է նոր PlayStation-ի վերաբերյալ մանրամասներ

Wired հրատարակչությունը կիսվել է PlayStation-ի նոր տարբերակի վերաբերյալ տեղեկատվությամբ։ Հոդվածում ասվում է, որ PlayStation-ի նոր մոդելին չարժե սպասել  2019-ին։

PlasyStation-ի նոր տարբերակն ունի AMD Ryzen 7 պրոցեսոր։ Դրա հաշվին կմեծանա սարքի աշխատունակությունը։ Sony-ի նոր հարթակում կավելանա առանձին աուդիոչիպ, որը թույլ կտա անցնել ձայնային նոր որակի։

Playstation-ի նոր կոնսոլը համատեղելի կլինի PS4 և PS VR-ի նոր տարբերակի հետ։ Սկավառակների համար նախատեսված բաժինը նույնպես կպահպանվի։

Սարքի գնի, դիզայնի և սպասվելիք անոնսի վերաբերյալ այլ տեղեկատվություն դեռևս հայտնի չէ։