-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ամերիկյան SpaceX ընկերությունը մայիսի 10-ին դադարեցրել է Falcon 9-ի թռիչքը մեկնարկից մեկ րոպե առաջ: Դա պետք է լիներ արդիականացված հրթիռի առաջին առևտրային մեկնարկը, գրում է Reuters-ը:
Թռիչքը չի կայացել ավտոմատ կասեցման պատճառով, նշել են SpaceX-ում, սակայն տեղի ունեցածի հիմնական պատճառները չեն նշվել: Ընկերությունում հաստատել են, որ հրթիռը և ուղեբեռը լավ վիճակում են գտնվում: SpaceX-ի խումբը այս փորձը կկրկնի այսօր, 16:14:
Falcon 9-ը պետք է ուղեծիր ուղարկի Բանգլադեշի կառավարության Bangabandhu-1 հեռահաղորդակցության արբանյակը, որը նախատեսված է գյուղական վայրերում հեռարձակման և կապի ծառայություններ մատուցելու համար:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո