-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Սկզբում ընկերությունը մեկնարկը փետրվարի 17-ից տեղափոխեց փետրվարի 18, իսկ հիմա մեկնարկի օրը նշվում է փետրվարի 21-ը:
SpaceX-ը հետաձգել է Falcon 9-ը հրթիռի մեկնարկը, որը պետք է ուղեծիր հասցներ ինտերնետի տարածման թեստային արբանյակները՝ Microsat 2a-ն և Microsat 2b-ն և իսպանական RAZ արբանյակը՝ ռադարային հսկողության համար:
Վանդերբերգի ռազմաօդային ուժերում լրացուցիչ ժամանակ պահանջվեց վերջնական ստուգումների համար, ասվել է ընկերության հայտարարությունում:
«Բեռը և հրթիռը լավ վիճակում են: RAZ-ի մեկնարկի համար լրացուցիչ ժամանակ պահանջվեց և հրթիռի մեկնարկը տեղափոխվում է փետրվարի 21»,- հայտնում են SpaceX-ից:
SpaceX-ը մտադիր է կառուցել հաղորդակցման ցանց, որի միջոցով ընկերությունը ցանկանում է ամբողջ աշխարհն ապահովել համացանցով: Առաջին թեստերի հաջողության դեպքում SpaceX-ը նախատեսում է ավարտել ցանցի ստեղծումը 2024 թվականին, այն կունենա 12.000 արբանյակ:
SpaceX-ի առաջին երկու արբանյակները նախատեսվում է միացնել Երկրի մի քանի կայանների, ներառյալ Tesla-ի գլխավոր գրասենյակին:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո