ՏՏ ոլորտն ամենացանկալին է աշխատանք փնտրողների համար (վերլուծություն) - VNews

ՏՏ ոլորտն ամենացանկալին է աշխատանք փնտրողների համար (վերլուծություն)

rawpixel 1061401 unsplash - ՏՏ ոլորտն ամենացանկալին է աշխատանք փնտրողների համար (վերլուծություն)

Staff.am-ը ներկայացրել է 2018-ին ՀՀ աշխատաշուկայի ակտիվության վիճակագրական վերլուծությունը, որն իրականացվել է staff.am կարիերայի օնլայն հարթակի կողմից հավաքագրված վիճակագրական տվյալների հիման վրա: Վերլուծությունը պարունակում է 2018թ․ աշխատաշուկայի տվյալները, ինչպես նաև համեմատական վերլուծություն 2017թ․-ի տվյալների հետ։

2018թ․-ին աշխատաշուկայում ամենաակտիվ ոլորտներն ըստ գործատուի եղել են՝ տեղեկատվական տեխնոլոգիաները, ֆինանսաբանկային ոլորտը, արդյունաբերության և արտադրության ոլորտը, ինչպես նաև հեռահաղորդակցության և ներկրում/արտահանում/առևտուր ոլորտները։

Հետազոտությունը ցույց է տալիս, որ ըստ աշխատանքի կատեգորիայի գերակշռում են ծրագրավորման աշխատանքները, ինչը զարմանալի չէ` հաշվի առնելով ՏՏ ոլորտի և, մասնավորապես, ծրագրավորման մասնագիտության նկատմամբ մեծ պահանջարկի, բոլոր աշխատանքների մոտ 18%-ը բաժին է ընկնում ծրագրավորմանը։

Աճի տեմպեր են նկատվել վաճառքի/սպասարկման, բանկային/վարկային գործի, վեբ/գրաֆիկ դիզայների, պրոդուկտի կառավարման, որակի կառավարման և ՄՌԿ մասնագետների դեպքում։

«Դիտարկել ենք նաև անհատների նախասիրությունները աշխատանքի փնտրման եղանակի տեսանկյունից։ Ըստ staff.am-ում ունեցած տվյալների, ամենից մեծ կշիռն ունի Facebook սոց․ ցանցը, որին հաջորդում է Google որոնողական համակարգում արվող հարցումները։ Linkedin սոց․ ցանցը նույնպես բավականին ակտիվ է ՀՀ-ում աշխատանք փնտրողների շրջանում։ Աճ են գրանցել Instagram, Vkontakte և Twitter սոց․ ցանցերը, որտեղ աշխատանք փնտրողները նույնպես ակտիվ են»,- նշել է Staff.am հարթակի համահիմնադիր և աշխատաշուկայի վերլուծության նախագծի համար պատասխանատու Լուիզա Ավետիսյանը։

1. Ամենապահանջված աշխատանքների բաշխվածությունն ըստ աշխատանքի կատեգորիաների (տոկոսային կշիռն ընդհանուրի մեջ)

1 նկ 960x323 - ՏՏ ոլորտն ամենացանկալին է աշխատանք փնտրողների համար (վերլուծություն)

  • Հետազոտությունը ցույց է տալիս, որ ըստ աշխատանքի կատեգորիայի գերակշռում են Ծրագրավորման աշխատանքները, ինչը զարմանալի չէ` հաշվի առնելով ՏՏ ոլորտի և, մասնավորապես, Ծրագրավորման մասնագիտության նկատմամբ մեծ պահանջարկի:
  •  Աճի տեմպեր են նկատվել Վաճառքի/սպասարկման, Բանկային/վարկային գործի, Վեբ/գրաֆիկ դիզայների, Պրոդուկտի կառավարման, Որակի կառավարման և ՄՌԿ մասնագետների դեպքում
  • Ծրագրավորման աշխատանքները չեն նվազել, իրականում աշխատաշուկայում մեծացել է այլ աշխատանքների ակտիվությունը, դրանով է պայմանավորված Ծրագրավորման աշխատանքների մի փոքր անկումը։
  • Առաջին հնգյակը զբաղեցրած կատեգորիաներն ամեն դեպքում փոփոխություն չեն կրել։

2. Ամենապահանջված աշխատանքների բաշխվածությունն ըստ ընկերության գործունեության ոլորտի և ժամանակահատվածների (տոկոսային կշիռն ընդհանուրի մեջ)

2 նկ 960x290 - ՏՏ ոլորտն ամենացանկալին է աշխատանք փնտրողների համար (վերլուծություն)

  • Աշխատաշուկայի գերակշռող մասը պատկանում է Տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերություններին, ընդ որում 2018թ․բավականին մեծ էր ՏՏ նոր ընկերությունների քանակը ընդհանուրի մեջ։ 1 տոկոսային կետով նվազումը, ոչ թե
    պայմանավորված է ակտիվության նվազմամբ, այլ մյուս ոլորտների ակտիվությամբ, քանի որ ՏՏ ընկերությունների ընդհանուր թիվն աճ է գրանցել։
  •  2018թ․-ին բավականին ակտիվ են եղել նաև Ֆինանսաբանկային ոլորտի ընկերությունները։
  • Արդյունաբերությամբ և արտադրությամբ զբաղվող ընկերությունները նույնպես ակտիվության աճ են գրանցել 2018թ․-ին, սա թերևս նաև պայմանավորված է նման ընկերություններում կադրերի հավաքագրման պրոցեսների մոդեռնիզացիայով։

2018թ․-ի ընթացքում ՏՏ ոլորտի աշխատանքների բաշխվածությունն ըստ մասնագիտությունների (ընդհանուրի մեջ զգալի կշիռ ունեցող)

3 նկ 960x321 - ՏՏ ոլորտն ամենացանկալին է աշխատանք փնտրողների համար (վերլուծություն)

Ծրագրավորման մասնագետներից բացի, որոնք բնականաբար զբաղեցնում են ընդհանուրի մեջ ավելի քան 42%-ը ՏՏ ընկերություններին անհրաժեշտ են նաև.

  • Այլ ՏՏ մասնագետներ, ինչպիսիք են օրինակ համակարգային ադմինիստրատորներ, ՏՏ աջակցման (tech support) մասնագետներ և այլն:
  • Որակի կառավարման, Պրոդուկտի նախագծման և նախագծերի կառավարման, և այլ տեխնիկական բնույթի աշխատանքներ։ Իսկ ոչ տեխնիկակակնից բավականին մեծ կշիռ ունի Մարքեթինգի աշխատանքները։
  • Թոփ տասնյակում այս անգամ ընդգրկվել է նաև ՄՌԿ ոլորտը։

Թոփ 10 ոլորտները, որոնք ամենացանկալին են աշխատանք փնտրողների համար:

4 նկ 960x291 - ՏՏ ոլորտն ամենացանկալին է աշխատանք փնտրողների համար (վերլուծություն)

Վերլուծության նպատակն է հասկանալ թե աշխատանք փնտրողները որ ոլորտների աշխատանքներին են ակտիվորեն հետևում, այսինքն որ ոլորտներում կցանկանային աշխատել։ Տեղեկատվական ոլորտի ընկերությունները ամենացանկալի գործատուներն են, որոնց հաջորդում են ֆինանսաբանկային ոլորտի ընկերությունները։ Լավագույն տասնյակը եզրափակում են Հիմնադրամներն ու Խորհրդատվական ընկերությունները։

Թոփ 10 մասնագիտությունները, որոնք ամենացանկալին են աշխատանք փնտրողների համար:

5 նկ 960x280 - ՏՏ ոլորտն ամենացանկալին է աշխատանք փնտրողների համար (վերլուծություն)

Վերլուծության նպատակն է հասկանալ թե որ մասնագիտություններն են ամենից շատ հետաքրքրում աշխատանք փնտրողներին, հիմնվելով staff.am-ում տվյալ մասնագիտության հետևորդների թվի հիման վրա։

Վերլուծությունը ցույց է տալիս, որ չնայած ծրագրավորողի մասնագիտությունն ամենից պահանջվածն է աշխատաշուկայում, սակայն այն միայն 4-րդ տեղում է հետևորդների թվով, իսկ առաջին 2 տեղերում են ոչ շատ նեղ մասնագիտական գիտելիքների պահանջող
աշխատանքները։

Բանկային/վարկային գործը դեռ բավականին ցանկալի աշխատանք է շատ աշխատանք փնտրողների համար, չնայած որ ՏՏ ոլորտն է այս պահին բացարձակ առաջատարը ՀՀ-ում։

Որ աղբյուրներում են մարդիկ ամենից շատ փնտրում աշխատանք։

6 նկ 960x379 - ՏՏ ոլորտն ամենացանկալին է աշխատանք փնտրողների համար (վերլուծություն)

Հետազոտության նպատակն է հասկանալ թե սոց․ ցանցերում և առհասարակ համացանցում որոնք են այն հիմնական աղբյուրները, որտեղ աշխատանք փնտրողներն ակտիվ են։ Ըստ staff.am-ում ունեցած տվյալների, ամենից մեծ կշիռն ունի Facebook սոց․ ցանցը, որին հաջորդում է Google որոնողական համակարգում արվող հարցումները։ Linkedin սոց․ ցանցը նույնպես բավականին ակտիվ է ՀՀ-ում աշխատանք փնտրողների շրջանում։ Աճ է գրանցել Instagram, Vkontakte և Twitter սոց․ ցանցերը, որտեղ աշխատանք փնտրողները նույնպես ակտիվ են։


#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Աննա Փորսուղյան

Ինչպես է Գերմանիան պայքարում աշխատաշուկայի ճգնաժամի դեմ

7 գործիք, որ կօգնեն կենտրոնանալ տնից աշխատելիս

Forbes-ն անդրադարձել է Հայաստանի տեխնոլոգիական հեռանկարին

Նոր իրավիճակը նոր ռազմավարություն է պահանջում. Կարեն Վարդանյան

Staff.am-ն արդեն Ղազախստանում է` HireBee բրենդով և նոր օնլայն հարթակով

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Կարեն Ղազարյան

Ի՞նչ հարցնել ապագա գործատուին

Ամենատարածված միֆերը ֆրիլանսերների կյանքի մասին

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Դավիթ Հովհաննիսյան

Թայբեյցի գիտնականների հետ համատեղ կմշակվեն խելացի տեխնոլոգիաներ՝ գյուղատնտեսության համար

Staff.am-ը գործարկել է օնլայն դիմումների նոր համակարգ

Կարիերայի անցում դեպի ՏՏ․ խորհուրդներ և մարտահրավերներ

DataArt միջազգային ընկերությունը գրասենյակ կբացի Հայաստանում

Կառավարության աջակցությամբ ՏՏ ոլորտում կիրականցվի 1,6 մլն դոլարի ներդրումային ծրագիր

Հայաստանը համարվում է նախկին Խորհրդային Միության Սիլիկոնային հովիտը․ Նիկոլ Փաշինյան