-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Որո՞նք են ամենապահանջված մասնագիտությունները Հայաստանում, ո՞ր ոլորտի ընկերություններն են ամենաակտիվը աշխատաշուկայում, ինչպիսի՞ հմտություններ և գիտելիքներ է այսօր պահանջում գործատուն, աշխատավարձի ինչպիսի՞ ակնկալիքներ կան այսօր աշխատանքի տարբեր ոլորտներում։
Այս հարցերի պատասխանը փորձել է տալ staff.am-ը՝ կատարելով ՀՀ աշխատաշուկայի վերաբերյալ հետազոտություն կարիերայի հարթակի կողմից վերջին 18 ամիսների ընթացքում հավաքագրված վիճակագրական տվյալների հիման վրա:
«Սա թվով արդեն երկրորդ ծավալուն հետազոտությունն է ՀՀ աշխատաշուկայի վերաբերյալ։ Հաշվի առնելով, որ մեր հարթակի միջոցով օրական կտրվածքով տվյալների բավականին մեծ հոսք է ապահովվում, մենք կատարում ենք տարբեր տիպի հետազոտություններ և վերլուծություններ, դրանցից մի մասով էլ կիսվում ենք հանրության հետ, անչափ կարևորելով այսչափ օգտակար տեղեկատվության հասանելիությունը մեր օգտատերերին և ոչ միայն նրանց»,- նշում է հարթակի համահիմնադիր Վահե Ավետիսյանը։
2018թ․ փետրվար ամսին staff.am հարթակի միջոցով աշխատավարձերի վերաբերյալ անանուն հարցում է կազմակերպվել, որին մասնակցել են ավելի քան 1,000 անհատներ, տրամադրելով տեղեկատվություն գործատուի, իրենց պաշտոնի և գործունեության ոլորտի և աշխատավարձի վերաբերյալ, նշելով, իհարկե, թե քանի տարվա փորձ ունեն այս ոլորտում։
Հետազոտությունը ցույց է տալիս, որ ըստ աշխատանքի կատեգորիայի գերակշռում են Ծրագրավորման աշխատանքները, ինչը զարմանալի չէ հաշվի առնելով ՏՏ ոլորտի և, մասնավորապես Ծրագրավորման մասնագիտության նկատմամբ մեծ պահանջարկի: Ընդ որում, ՏՏ բնույթի բոլոր աշխատանքների կշիռը ընդհանուր աշխատանքների մեջ աճ է գրանցել նախորդ ժամանակահատվածի համեմատ։
Հայաստանի աշխատաշուկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ առկա են գերակշիռ ոլորտներ թափուր աշխատանքների ակտիվության առումով, այս ոլորտները նաև գրանցել են աճ վերջին 6 ամիսների ընթացքում։
Աշխատավարձերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ աշխատանքային փորձից կախված բարձր են վարձատրվում ՏՏ ոլորտի, Ֆինանսական և բանկային ոլորտի, Մարքեթինգի և գովազդի ոլորտի աշխատանքները։
ՀՀ աշխատաշուկայի վերաբերյալ հետազոտությունները staff.am-ում ունի պարբերական բնույթ, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր հաջորդ թողարկման մեջ կներառվեն ոչ միայն հետազոտության նոր ճյուղեր, այլ նաև կկատարվի համեմատական վերլուծություն նախորդ ժամանակահատվածի համեմատ։
Կարդացեք նաև՝
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո