Գործարար կնոջ 1 օրը․ Start Digital Marketing Agency-ի համահիմնադիր Աննա Փորսուղյան - VNews

Գործարար կնոջ 1 օրը․ Start Digital Marketing Agency-ի համահիմնադիր Աննա Փորսուղյան

Այս անգամ 1 օր ենք անցկացրել մասնագիտությամբ լրագրող, մարքեթինգային ընկերության համահիմնադիր Աննա Փորսուղյանի հետ։ Start Digital Marketing Agency-ին զբաղվում է թվային մարքեթինգով։ Այն հիմնադրել են ընկերներով։

Առավոտ

Եթե օրն  աշխատանքային է, ապա առավոտը սկսվում է 9:30-ից՝ աշխատավայրում: Հանգստյան օրերին նախընտրում եմ ուշ արթնանալ։

Սո՞ւրճ, թե՞ թեյ:

Մեկ գավաթ դառը սուրճ՝ արթնանալու համար:

 Start Digital Marketing Agency-ի մասին:
Այս հարցն ամեն անգամ սրտումս թրթիռ է առաջացնում: Start-ն իմ սերն ու ոգեշնչումն է:Այն հիմնադրել ենք 1,5 տարի առաջ: Ես, Տաթևը և Հռիփսիմեն՝ իմ կյանքի 2 հարազատագույն մարդիկ։ Մեր Start-ն, ինչպես անվանումն արդեն հուշում է, զբաղվում է թվային մարքետինգով: Իրականում ամբողջությամբ սեփական ուժերով, մեր անձնական հնարավորությունների սահմաններում կատարած ներդրումներով (իսկ մենք սովորական աշխատավարձով ապրող մարդիկ էինք) և բազում անքուն գիշերներ գրասենյակում անցկացնելով՝ ստեղծեցինք մեր ընկերությունը, որը մեզ հնարավորություն տվեց զբաղվել սիրելի գործով և փոքրիկ, բայց հաստատուն քայլերով առաջ գնալ կյանքում:

 Մասնագիտություն բիզնեսը 
Մասնագիտությամբ լրագրող եմ: Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը և ունեմ լրագրության մագիստրոսի կոչում: Գուցե առաջին հայացքից մեր բիզնեսի հետ ուղղակիորեն կապ չտեսնեք, բայց մեր մասնագիտությունը յուրահատուկ է, այն հնարավորություն է տալիս, ոչ միայն ունենալ հղկված խոսք, այլև պատկերացում գրեթե բոլոր ոլորտների մասին: Իսկ մնացած հմտություններն արդեն ձեռք եմ բերել տարիների փորձի և տարբեր մարդկանց հետ շփումների արդյունքում: Ինչպես նաև մասնակցել եմ մասնագիտական տարբեր սեմինարների և դասընթացների:

Ընդմիջումները
Պարզապես աշխատում եմ բաց չթողնել ընդմիջման ժամը: Ձևն ու տեղն էական չեն: Իհարկե, կան սիրելի սրճարաններ, որտեղի խոհանոցը շատ եմ հավանում: Բայց ընդմիջումը սիրում եմ, որովհետև այն առիթ է մի քիչ կտրվել գրասենյակային միջավայրից ու նոր մտքերով վերսկսել իմ ստեղծագործ աշխատանքը:

Ոգեշնչող կինը
Կդժվարանամ պատասխանել, երբեք այս մասին չեմ մտածել: Ավելի շատ մենք երեքս ենք միմյանց ոգեշնչում: Իհարկե կան կանայք, ովքեր ինձ մոտ հիացմունք են առաջացնում։ Ի ուրախություն ինձ, նրանք իմ շրջապատում շատ են։ Որպես կին ինձ մայրս է ոգեշնչում։

Աշխատանքային փոխհարաբերություններ
Չեմ վախենա ասել՝ ընտանեկան: Բացի մեզնից, իհարկե Start-ն ունի նաև այլ աշխատակիցներ: Մենք փորձում ենք լինել ընկեր, միշտ օգնել  ու ոգևորել մեր թիմակիցներին: Ուժեղ թիմով մեծ բարձունքներ նվաճելն  ավելի քան իրական է:

Երեկոյան հանգիստը
Աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով երեկոյան հանգիստը և առհասարակ հանգիստը մեծ շռայլություն է մեզ համար:
Եթե ստացվում է մի քիչ ազատ ժամանակ ունենալ, փորձում ենք  այցելել մեր սիրելի վայրեր և շփվել մտերիմների հետ։

Երևանում սիրելի վայրը
Հատուկ վայր չեմ առանձնացնի, պարզապես կասեմ, որ Երևանս շատ եմ սիրում:

 Խորհուրդ սկսնակներին
Պետք է կարողանաք շրջապատել ձեզ ճիշտ մարդկանցով: Իհարկե շատ բան կախված է նաև աշխատանքի կազմակերպումից, գրաֆիկից և մասնագետների ընտրությունից: Պատրաստ եղեք, որ եթե լինում են թռիչքներ, լինելու են նաև անկումներ։ Փորձեք չհիասթափվել և երբեք մի մոռացեք հանգստի մասին:
Եվ ամենակարևորը. միշտ սիրեք ձեր գործընկերներին և հավատարիմ ու նվիրված եղեք գործին:


Գործարար կնոջ 1 օրը. MashRoom.am կայքի հիմնադիր Մարիաննա Քաբաբյան

Գործարար կնոջ 1 օրը․ Cascade People & Business-ի հիմնադիր Արփի Կարապետյան

Գործարար կնոջ 1 օրը․ Be Informed-ի հիմնադիր Արուսիկ Մկրտչյան

Գործարար կնոջ 1 օրը․Նորաձևության մարքեթինգի մասնագետ Աննա Սալոմե

Գործարար կնոջ 1 օրը․ «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցի գործադիր տնօրեն Տաթև Մուրադյան

Գործարար կնոջ 1 օրը․ Արփի Գաբրիելյանի Arpi X Feral շրթներկի անվանական կոսմետիկ գիծը Feral-ի հետ համատեղ

Գործարար կնոջ 1 օրը․ Demirkhanyans’ Models School-ի հիմանդիր Աննա Դեմիրխանյան

Գործարար կնոջ 1 օրը. Petoor-ի հիմնադիր Անի Մկրտչյան

Գործարար կնոջ 1 օրը․ Life Cafe-ի հիմնադիր Լիլիթ Բաբասյան

Գործարար կնոջ 1 օրը․ Brow Up-ի գլխավոր դիմահարդար Մերի Մարտիրոսյան

Գործարար կնոջ 1 օրը․ Sarajyan Trainings-ի համահիմնադիր Լուսինե Վարդանյան

Գործարար կնոջ 1 օրը․ OD Blow Dry Bar-ի հիմնադիր Հրաչուհի Առաքելյան

Գործարար կնոջ 1 օրը․ «Գինկո» լեզվի կենտրոնի տնօրեն Լուսինե Հայրապետյան

Գործարար կնոջ 1 օրը․ «Մերիդիան Տրանս» ընկերության տնօրեն Մարիամ Գեղամյան

Գործարար կնոջ 1 օրը․ «ԱրմԱս» գինու և կոնյակի գործարանի տնօրեն Վիկտորիա Ասլանյան

Գործարար կնոջ 1 օրը․ «Լոֆթ» կենտրոնների գլխավոր տնօրեն Արևիկ Համբարձումյան