Startup Boost Weekend II. hայտնի են հաղթողները (լուսանկարներ) - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Startup Boost Weekend II. hայտնի են հաղթողները (լուսանկարներ)

41858684 2378810988828403 7623392097986412544 o 1 - Startup Boost Weekend II. hայտնի են հաղթողները (լուսանկարներ)

Հայաստանի Ամերիկյան համալսարանում կայացած 54-ժամյա մրցույթի շրջանակում մասնակիցները ձեռք են բերել ստարտափ սկսելու պրակտիկ հմտություններ, հանդիպել փորձառու մենթորների, ձեռներեցների ու ներդրողների հետ:

Startup Boost Weekend-ի  այս տարվա հաղթողը Render Chain System (RCS) թիմն է, որը ներկայացնում է ապակենտրոնացված վիդեո ռենդերինգի (rendering) ծառայություն: Թիմը ստացել է EPIC Startup Incubator-ի, ինչպես նաեւ Armenia Startup Academy-ի առաջիկա աքսելերացիոն ծրագրերին մասնակցելու հնարավորություն, $600 մրցանակ: Quest Tour ստարտափն էլ առաջին մրցանակակրին ընձեռել է իրենց խաղի միջոցով Հայաստանը բացահայտելու հնարավորություն։

42087326 2378811282161707 4740370853592563712 o 960x640 - Startup Boost Weekend II. hայտնի են հաղթողները (լուսանկարներ)

Երկրորդ տեղը զբաղեցրած Creatr թիմին շնորհվել է $400 մրցանակ եւ գրքերի փաթեթ: Թիմի մշակած լուծումը ֆիլմարտադրողներին կապում է ներդրողների եւ հովանավորների հետ:

41990910 2378812225494946 3266470079130238976 o 960x640 - Startup Boost Weekend II. hայտնի են հաղթողները (լուսանկարներ)

3-րդ տեղն էլ զբաղեցրել է Internet of Cows (IOC) թիմը, որը մշակել է կովերի առողջական խնդիրները հայտնաբերող սարք: Ստարտափն ստացել է գրքերի փաթեթ:

Մրցանակակիրները ստացել են նաև Startup Wise Guys-ի օնլայն նախաաքսելերացիոն ծրագրին մասնակցելու հնարավորություն:

Մասնակից թիմերից Food.net-ին ընձեռնվել է Founder Institute-ի աքսելերացիոն ծրագրին անվճար մասնակցության հնարավորություն: Իսկ Musprod թիմը, որի մշակած լուծումը թույլ է տալիս լսել երաժշտություն՝ կրիպտոարժույթ վաստակելու ընթացքում, Hero House-ի կողմից ստացել է իր տարածքում մեկ ամիս աշխատելու եւ YԼedger բլոկչեյն կոնսորցիումին միանալու հնարավորություն:

«Արդեն երկրորդ տարին է անցկացվում, 3 օր տևողությամբ մրցույթին 94 ուսանող է մասնակցել, նախորդ տարի 2 համալսարան էր մասնակցել, այս անգամ համագործակցել ենք 4 համալսարանի հետ․ մեզ էր միացել նաև ԵՊՀ-ն ու Պոլիտեխնիկը։ Գավառից ու Վանաձորից ունենինք մասնակիցներ։ Մրցույթը բաց է բոլոր ուսանողների համար։ Այս մեկն էլ ավելի հաջողված էր, պլանավորում ենք կազմակերպել ևս 3 միջոցառում մոտակա 6 ամսվա ընթացքում, որպեսզի էլ ավելի շատ ուսանողներ մասնակցեն, հասկանան ձեռներեցություն ինչ է, բիզնես հիմնելու հիմքերը որոնք են։

41781771 2375972095778959 8630744529433001984 o 960x640 - Startup Boost Weekend II. hայտնի են հաղթողները (լուսանկարներ)

Մրցանակների 1-ին տեղ զբաղեցրած թիմը ավտոմատ մասնակցում է հոկտոմբերի մեկին մեկնարկող ծրագրին։ 2-րդ և 3-րդ տեղի թիմը հնարավորություն է ստանում հարցազրույցի մասնակցել։ EPIC կենտրոն ընդունվելը 3 փուլից է բաղկացած, այդքան էլ հեշտ չէ։ Առաջինը՝ դիմումներից ֆիլտրացումն է, հետո գալիս են հարցազրույցներ ու փիչինգի փուլերը»,- VNews – Business and Tech-ի հետ զրույցում նշեց Ամերիկյան համալսարանի EPIC կենտրոնի ղեկավար, Startup Boost Weekend-ի կազմակերպիչ Արամ Քեռյանը։

42157306 2378808418828660 8258850754450685952 o 1 960x640 - Startup Boost Weekend II. hայտնի են հաղթողները (լուսանկարներ)

Ժյուրիի կազմում էր նաև Earlyone ընկերության հիմնադիր Գևորգ Սաֆարյանը, որն այս մրցույթը ֆանտաստիկ որակեց․

«Միջոցառումից շատ տպավորված եմ, որովհետև նոր սերնդի լուրջ էկոհամակարգ է ստեղծվել։ Երիտասարդները ֆանտաստիկ էին, մեկը մյուսից լավն էին։ Սպասելիքներ շատ չունեի, բայց ինչ տեսել եմ ավելին էր քան սպասում էի։ Հասուն ու պատրաստված էին։ Սա գալիս է նաև, որ էկո-համակարգում կան լուրջ խաղացողներ, ինչպես օրինակ՝ EPIC-ը, Armenia Startup Academy-ն, SmartGateVC-ն, որոնք պատրաստ են կիսվել իրենց փորձով»։

Startup Boost Weekend-ը կազմակերպվում է տեխնիկական և ոչ տեխնիկական կրթություն ունեցող ուսանողների շրջանում բարձր մակարդակի պրակտիկ հմտություններ ձեւավորելու նպատակով:

Միջոցառումը կազմակերպում է Catalyst հիմնադրամը՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի EPIC Startup Incubator-ի հետ համագործակցությամբ՝ ԵՄ եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագրի շրջանակում։ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը Եվրոպական Միություն EU4Business և EU4Innovation նախաձեռնությունների մաս է:

41873084 2376640009045501 812589627511668736 o - Startup Boost Weekend II. hայտնի են հաղթողները (լուսանկարներ)

41991433 2376639405712228 7732654446793981952 o - Startup Boost Weekend II. hայտնի են հաղթողները (լուսանկարներ)

41788415 2376568269052675 6329854798627602432 o - Startup Boost Weekend II. hայտնի են հաղթողները (լուսանկարներ)

41859810 2376640989045403 2029811310845231104 o - Startup Boost Weekend II. hայտնի են հաղթողները (լուսանկարներ)

41841668 2376640242378811 4464606422448996352 o - Startup Boost Weekend II. hայտնի են հաղթողները (լուսանկարներ)

42059223 2378808768828625 6894989146645856256 o - Startup Boost Weekend II. hայտնի են հաղթողները (լուսանկարներ)

41952250 2378807998828702 152719162915946496 o - Startup Boost Weekend II. hայտնի են հաղթողները (լուսանկարներ)

41889082 2378808878828614 171026014338547712 o - Startup Boost Weekend II. hայտնի են հաղթողները (լուսանկարներ)

42058329 2378809045495264 4811027833025462272 o - Startup Boost Weekend II. hայտնի են հաղթողները (լուսանկարներ)

  • 9

Հայկական Dowork.ai-ը Product Hunt-ում է (տեսանյութ)

Մայիսի 12-ին հեռահար ձևով կկայանա Հայաստանի ստարտափ ակադեմիայի 5-րդ դեմո օրը

Հայկական Flight Hunter ստարտափը կարող է դառնալ ավիաթռիչքների Uber-ը

Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի 5-րդ շրջափուլի առանձնահատկությունները (տեսանյութ)

Հայ ինժեներները մշակում են արևային պանելներին փոխարինող թափանցիկ արևային պատուհաններ

Lucky Carrot-ը ներդրում է ստացել BANA-ի բիզնես հրեշտակների կողմից

Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի 5-րդ շրջափուլին դիմելու վերջին հնարավորությունը սպառվում է դեկտեմբերի 11-ին

Himnark-ը նոր ներդրում է ստացել Հայաստանի բիզնես հրեշտակներից (տեսանյութ)

ConnectIT նախագիծը կնպաստի Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը

Հայտնի են Startup Boost Weekend Vol6-ի հաղթողները

BANA-ի ներդրողները փակ հանդիպում են ունեցել ստարտափների հետ

#SSS19. Սևան Ստարտափ Սամմիթի հաջողակ ստարտափները (տեսանյութ)

Create Up ծրագիրն ընդունում է հայտեր

Հայկական Lucky Carrot-ը մշակել է նոր գործառույթ, որը կբարձրացնի աշխատակիցների մոտիվացիան

Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը ներդրում է կատարել 2 հայկական ստարտափում

Կայացավ Հայաստանի Ստարտափ Ակեդեմիայի 4-րդ դեմո օրը