fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Startup Boost Weekend II. hայտնի են հաղթողները (լուսանկարներ)

Հայաստանի Ամերիկյան համալսարանում կայացած 54-ժամյա մրցույթի շրջանակում մասնակիցները ձեռք են բերել ստարտափ սկսելու պրակտիկ հմտություններ, հանդիպել փորձառու մենթորների, ձեռներեցների ու ներդրողների հետ:

Startup Boost Weekend-ի  այս տարվա հաղթողը Render Chain System (RCS) թիմն է, որը ներկայացնում է ապակենտրոնացված վիդեո ռենդերինգի (rendering) ծառայություն: Թիմը ստացել է EPIC Startup Incubator-ի, ինչպես նաեւ Armenia Startup Academy-ի առաջիկա աքսելերացիոն ծրագրերին մասնակցելու հնարավորություն, $600 մրցանակ: Quest Tour ստարտափն էլ առաջին մրցանակակրին ընձեռել է իրենց խաղի միջոցով Հայաստանը բացահայտելու հնարավորություն։

Երկրորդ տեղը զբաղեցրած Creatr թիմին շնորհվել է $400 մրցանակ եւ գրքերի փաթեթ: Թիմի մշակած լուծումը ֆիլմարտադրողներին կապում է ներդրողների եւ հովանավորների հետ:

3-րդ տեղն էլ զբաղեցրել է Internet of Cows (IOC) թիմը, որը մշակել է կովերի առողջական խնդիրները հայտնաբերող սարք: Ստարտափն ստացել է գրքերի փաթեթ:

Մրցանակակիրները ստացել են նաև Startup Wise Guys-ի օնլայն նախաաքսելերացիոն ծրագրին մասնակցելու հնարավորություն:

Մասնակից թիմերից Food.net-ին ընձեռնվել է Founder Institute-ի աքսելերացիոն ծրագրին անվճար մասնակցության հնարավորություն: Իսկ Musprod թիմը, որի մշակած լուծումը թույլ է տալիս լսել երաժշտություն՝ կրիպտոարժույթ վաստակելու ընթացքում, Hero House-ի կողմից ստացել է իր տարածքում մեկ ամիս աշխատելու եւ YԼedger բլոկչեյն կոնսորցիումին միանալու հնարավորություն:

«Արդեն երկրորդ տարին է անցկացվում, 3 օր տևողությամբ մրցույթին 94 ուսանող է մասնակցել, նախորդ տարի 2 համալսարան էր մասնակցել, այս անգամ համագործակցել ենք 4 համալսարանի հետ․ մեզ էր միացել նաև ԵՊՀ-ն ու Պոլիտեխնիկը։ Գավառից ու Վանաձորից ունենինք մասնակիցներ։ Մրցույթը բաց է բոլոր ուսանողների համար։ Այս մեկն էլ ավելի հաջողված էր, պլանավորում ենք կազմակերպել ևս 3 միջոցառում մոտակա 6 ամսվա ընթացքում, որպեսզի էլ ավելի շատ ուսանողներ մասնակցեն, հասկանան ձեռներեցություն ինչ է, բիզնես հիմնելու հիմքերը որոնք են։

Մրցանակների 1-ին տեղ զբաղեցրած թիմը ավտոմատ մասնակցում է հոկտոմբերի մեկին մեկնարկող ծրագրին։ 2-րդ և 3-րդ տեղի թիմը հնարավորություն է ստանում հարցազրույցի մասնակցել։ EPIC կենտրոն ընդունվելը 3 փուլից է բաղկացած, այդքան էլ հեշտ չէ։ Առաջինը՝ դիմումներից ֆիլտրացումն է, հետո գալիս են հարցազրույցներ ու փիչինգի փուլերը»,- VNews – Business and Tech-ի հետ զրույցում նշեց Ամերիկյան համալսարանի EPIC կենտրոնի ղեկավար, Startup Boost Weekend-ի կազմակերպիչ Արամ Քեռյանը։

Ժյուրիի կազմում էր նաև Earlyone ընկերության հիմնադիր Գևորգ Սաֆարյանը, որն այս մրցույթը ֆանտաստիկ որակեց․

«Միջոցառումից շատ տպավորված եմ, որովհետև նոր սերնդի լուրջ էկոհամակարգ է ստեղծվել։ Երիտասարդները ֆանտաստիկ էին, մեկը մյուսից լավն էին։ Սպասելիքներ շատ չունեի, բայց ինչ տեսել եմ ավելին էր քան սպասում էի։ Հասուն ու պատրաստված էին։ Սա գալիս է նաև, որ էկո-համակարգում կան լուրջ խաղացողներ, ինչպես օրինակ՝ EPIC-ը, Armenia Startup Academy-ն, SmartGateVC-ն, որոնք պատրաստ են կիսվել իրենց փորձով»։

Startup Boost Weekend-ը կազմակերպվում է տեխնիկական և ոչ տեխնիկական կրթություն ունեցող ուսանողների շրջանում բարձր մակարդակի պրակտիկ հմտություններ ձեւավորելու նպատակով:

Միջոցառումը կազմակերպում է Catalyst հիմնադրամը՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի EPIC Startup Incubator-ի հետ համագործակցությամբ՝ ԵՄ եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագրի շրջանակում։ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը Եվրոպական Միություն EU4Business և EU4Innovation նախաձեռնությունների մաս է:

  • 9

Հայտնի են 3D մոդելավորման մրցույթի հաղթողները (լուսանկարներ)

Հայտնի են Product bootcamp-ի հաղթող թիմերը (լուսանկարներ)

Հայկական Lightr-ն աշխարհի ամենափոքր smart power bank-ն է (տեսանյութ)

Հայտնի են Startup Boost Weekend Vol3-ի հաղթողները (լուսանկարներ)

ԱԱԾ-ն և Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը կհամագործակցեն

Staff.am. կարիերայի նորարար հարթակ Հայաստանում

15 ստարտափ արժանացել է դրամաշնորհի` ԵՄ աջակցությամբ

Մեքենայական ուսուցման 31 նորավարտ մասնագետ աշխատանքի կանցնի ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններում

BANA-ի դեմո օրն ու միջազգային ձեռքբերումները

Հայկական Zoomerang հավելվածը App Store-ի Photo & Video բաժնի լավագույն տասնյակում է ԱՄՆ-ում

Rumors Monitoring-ը նոր լուծում է մշակել PR մասնագետների համար (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն այցելել է PicsArt-ի հայաստանյան գրասենյակ

ChainPoint 2018. կայացավ տարածաշրջանի խոշոր բլոկչեյն համաժողովը (տեսանյութ)

Նոյեմբերի 24-25-ին կկայանա ArmCTF 2018 մրցույթը

Repat Start Up Mentorship ծրագրի մասնակիցները ներկայացրել են իրենց ձեռքբերումները (լուսանկարներ)

Հայկական Renderforest-ը թողարկել է միանգամից 2 նոր գործառույթ (տեսանյութ)