-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Փետրվարի 22-ից 24-ը Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Startup Boost Weekend Vol4 միջոցառումը։
Նախաձեռնությանը մասնակցին 120 ուսանողներ 5 երկրներից, որոնք ներկայացնում էին 15 ուսումնական կենտրոններ՝ հայկական համալսարանները, ինչպես նաև EM Normandie (Բիզնես դպրոց Ֆրանսիանում), UWC India, SciencesPo (հումանիտաև գիտություննորի համալսարան Ֆրանսիայում)։
Երեք օրերի ընթացքում ձևավորվեցին 14 թիմեր, որոնք երրորդ օրվա ավարտին ներկայացրին իրենց գաղափարները ժյուրիին։ Հաղթող թիմերին էին՝
Startup Boost Weekend Vol4-ի մասնակիցները մրցանակներ են ստացել աջակից կազմակերպություններից՝
«Ռոստելեկոմ» Հայաստանը տրամադրել է 500, 350 և 200 եվրոյին համարժեք գումարային մրցանակ 1ին, 2րդ և 3րդ տեղերի համար համապատասխան; ինչպես նաև մի շարք ստարտափի զարգացմանը նպաստող գրքեր։
BlockTeck Armenia Incubator-ը ընդունել է ինկուբացիոն ծրագրին մասնակցելու Hush թիմին։
ANEL-ի կողմից ընտրվել է PubMe (Բջջային հավելված, որը թույլ է տալիս ստուգել փաբերի ծանրաբեռնվածության աստիճանը, գտնել միջոցառումներ մոտակայքում և անակնկալներ պատրաստել ընկերների համար փաբերում) թիմը մասնակցելու INNOCENS ծրագրի վերջնական փիչինգի մրցույթին, որի արդյունքում թիմը կարող է ստանալ հնարավորություն մեկնել Իսպանիա հաջորդ փուլին մասնակցելու նպատակով ERASMUS+ ծրագրի շրջանակներում։
10Web.io-ի կողմից լավագույն 3 թիմը ստացել են մեկ տարվա բաժանորդագրություն օգտվել իրենց ծառայություններից։
Hero House-ը տրամադրել է Hush թիմին մեկ ամիս Hero House-ի գրադարանից օգտվելու հնարավորություն, առցանց մրցույթի արդյունքների հիման վրա։
PCAT-ն լավագույն 3 թիմին տրամադրում է անվճար հաշվապահական և հարկային հաշվառման վարում մինչև առաջին գործարք։
Մի քանի մասնակից ստացել են հատուկ մրցանակ EU-SMEDA ծրագրի կողմից՝ գրքեր ակտիվ մասնակցության համար։
Startup Boost Weekend Vol4-ը 54-ժամյա միջոցառում է՝ միտված ձեռնարկատիրական մտածելակերպի տարածման խթանմանն ուսանողների շրջանում: Միջոցառման 3 օրերի ընթացքում տարբեր համալսարանների ուսանողներ հնարավորություն ունեցան աշխատել միասին, կազմավորել թիմեր, գեներացնել գաղափարներ և փորձել իրականացնել դրանք՝ Startup մշակույթին ինտեգրվելու միջոցով: Մասնակիցները հնարավորություն ունեցան հանդիպել և աշխատել փորձառու մենթորների, ձեռներեցների և ներդրողների հետ, լսելի դարձնել իրենց գաղափարները՝ դրանք ներկայացնելով փորձառու ժյուրին: Լավագույները կարժանանան մրցանակների:
Ժյուրիի կազմում էին՝ Արմին Սաիդին (Founder and CEO at WiCastr), Աստղիկ Փիլիփոսյանը (Manager Growth at 2Hz), Նարե Գևորգյանը (Co-Founder and Chief Design Officer at Embry Tech), Ստեփան Ասլանյանը (CEO at Metrica) և Դիանա Հովհաննիսյանը (VP of Business Development at XCloud Networks)։
Միջոցառումը կազմակերպել էին «Քաթըլիսթ» բարձր տեխնոլոգիաների և ձեռներեցության զարգացման հիմնադրամը՝ Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից համաֆինանսավորվող և ԳՄՀԸ-ի կողմից իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, ԵՊՀ Ձեռներեցության զարգացման կենտրոնի, «Բրիջ» ստարտափի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների ինովացիոն ինկուբատորի և Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո