fbpx

Startup Boost Weekend Vol6. Ստարտափերի խթանմանն ուղղված միջոցառում ԵՄ-ի կողմից ֆինանսավորված նախաձեռնություն

Եվրոպական միության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում «Քաթըլիսթ» բարձր տեխնոլոգիաների և ձեռներեցության զարգացման հիմնադրամը՝ Ռոստելեկոմ Հայաստանի, Երևանի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի, «Բրիջ» ստարտափի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների ինովացիոն ինկուբատորի և Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ կազմակերպում է “Startup Boost Weekend Vol6” միջոցառումը:

Նախաձեռնությանը մասնակցելու են 120 ուսանող գործընկեր 7 համալսարանից՝ Հայաստանի ամերիկյան համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայ-Ռուսական համալսարան, Երևանի պետական համալսարան, Հայաստանում ֆրանսիական համալսարան, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան, Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարան և այլ բուհերից, ինչպես նաև այլ երկրներից։

Միջոցառման բացմանը կմասնակցեն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ՀՀ Կրթության և գիտության նախարարության, համալսարանների, «Ռոստելեկոմ» Հայաստանի և ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ներկայացուցիչները:

“Startup Boost Weekend Vol6”-ը 54-ժամյա միջոցառում է՝ միտված ձեռնարկատիրական մտածելակերպի տարածման խթանմանն ուսանողների շրջանում: Միջոցառման երեք օրերի ընթացքում տարբեր համալսարանների ուսանողներ հնարավորություն կունենան աշխատել միասին, կազմավորել թիմեր, գեներացնել գաղափարներ և փորձել իրականացնել դրանք՝  Startup մշակույթին ինտեգրվելու միջոցով:  Մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպել և աշխատել փորձառու մենթորների, ձեռներեցների և ներդրողների հետ, լսելի դարձնել իրենց գաղափարները՝ դրանք ներկայացնելով փորձառու ժյուրիին: Լավագույները կարժանանան մրցանակների:

«Startup Boost Weekend Vol6»-ը կազմակերպվում է ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում «Ռոստելեկոմ» Հայաստանի, Hero House-ի, 10Web.io-ի, PCAT-ի, Eventor -ի  և uniQ-ի հետ համագործակցությամբ: