Հայտնի են STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» մրցույթի հաղթղները - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Հայտնի են STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» մրցույթի հաղթղները

Դեկտեմբերի 14-ին ISTC Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում կայացել է STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» ամենամյա մրցույթի վենչուրային համաժողովը, որը կազմակերպվել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի  (ՁԻՀ) կողմից՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աջակցությամբ:

Մրցույթին մասնակցության հայտ էր ներկայացրել 41 թիմ, որոնցից 14-ը վենչուրային համաժողովի ընթացքում իր գաղափարներն է ներկայացրել ժյուրիին:

Դրամաշնորհի է արժանացել 5 թիմ: Դրանք են՝

  •  ՆԵԿ Նոր Եռաչափ Կոնստրուկտոր․ գործիք, որի նպատակն է ապահովել անշարժ գույքի եռաչափ վիզուալիզացումը օնլայն կայքում։
  • PayVA․ կորպորատիվ վճարման համակարգ, որն ընկերություններին օգնում է իրականացնել իրենց աշխատողների ամենօրյա ծախսերը և դրանց հաշվարկները՝ առանց որեւէ հաշվետվության, կանխիկի կամ կտրոնների։
  • Rendline․ օնլայն զարդերի ռենդերինգի ավտոմատացված առաջին ծառայությունը, որը նախատեսված է բարձր որակի ռենդերինգներ ստանալու համար:
  • AR Magic․ հայկական հեքիաթների մոտիվներով մշակված ներկելու գրքերի առաջին ժողովածուն՝ նախատեսված 3-ից 10 տարեկան երեխաների համար: Այն հնարավորություն է տալիս փոքրիկներին դիտել սեփական երեւակայությամբ  գունավորված եռաչափ մուլտֆիլմը, ունկնդրել հայերեն եւ անգլերեն լեզուներով ձայնագրված աուդիոգիրքը՝ լրացված իրականության տեխնոլոգիայի միջոցով:
  • Drone Platform for Researchers․ ստարտափի մշակած սարքն ինքնաթիռ է, սակայն ուղղաթիռի նման կարողանում է թռչել ցանկացած տեղանքից և վերադառնալ: Այն կարող է թռչել մինչև 3 ժամ և տեղափոխել 1 կգ օգտակար քաշ: Փոխադրելի չափսը 1.2մx0.6մx0.5մ է, իսկ թռիչքային չափսը՝ 2.2մx0.8մ:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանն իր խոսքում ամփոփել է ՁԻՀ-ի կողմից 2018թ. ընթացքում իրականացրած այն ծրագրերը, որոնք ֆինանսավորել են գիտության և տեխնոլոգիաների ոլորտը՝ աջակցելով նաև նորաստեղծ կազմակերպություններին ու տեխնոլոգիական ընկերություններին:

«Կարող եմ արձանագրել, որ աննախադեպ տարի ենք ունեցել: Անչափ ուրախ ենք, որ EU4Business STEP2-ը շատ արդյունավետ անցավ: Ունեցանք 57 դիմող, որոնցից վենչուրային ֆորումի եզրափակիչ փուլ անցավ 31-ը, նրանցից 15-ն էլ հաղթող ճանաչվեց։ Պետք է ասեմ, որ ժյուրիի համար իսկապես բարդ ընտրություն էր, քանի որ բոլորն էլ լավ թիմեր էին եւ ունեին շատ լավ գաղափարներ։ Բացի դա, 2018թ. ունեցել ենք 6 հաղթող՝ Նորարարական համաֆինանսավորվող դրամաշնորհներով (IMG), 14-ը՝ ԻԼՏԿ (ISTC) հետազոտական դրամաշնորհներով, 5-ը՝ «Գաղափարից դեպի շուկա» STEP-2018 ծրագրով։

Այժմ էլ հայտարարում ենք հետազոտական դրամաշնորհների աջակցման ծրագիր՝ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ ընկերության հետ համատեղ: Նշեմ, որ այդ համագործակցության շրջանակում արդեն իսկ աջակցություն ենք ցուցաբերել տարբեր բուհերի 36 մագիստրանտների, ինչպես նաև մեկնարկել է ասպիրանտների համար ծրագիրը, որի հաղթողները հայտնի կդառնան 2019թ.»,- նշել է Բագրատ Ենգիբարյանը:

ՁԻՀ տնօրենի խոսքով, նշված բոլոր ծրագրերը մեծ ազդեցություն ունեն Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների ոլորտի համար:

  • 5

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարացրել է

Հայկական Dowork.ai-ը Product Hunt-ում է (տեսանյութ)

Մայիսի 12-ին հեռահար ձևով կկայանա Հայաստանի ստարտափ ակադեմիայի 5-րդ դեմո օրը

Հայկական Flight Hunter ստարտափը կարող է դառնալ ավիաթռիչքների Uber-ը

AITC կենտրոնի առցանց դասերը կարանտինի օրերին կօգնեն ձեռք բերել նոր մասնագիտացում

5 խորհուրդ Ուորեն Բաֆեթից, որ կօգնեն ներդրումներ կատարելիս

Հայաստանի պատվիրակությունը Տոկիոյում մասնակցել է World Smart Energy Week-ին

Հայ ինժեներները մշակում են արևային պանելներին փոխարինող թափանցիկ արևային պատուհաններ

Lucky Carrot-ը ներդրում է ստացել BANA-ի բիզնես հրեշտակների կողմից

Հայ տվյալագետները կշարունակեն ուսումը Սան Խոսեի համալսարանի Data Analytics մագիստրոսական ծրագրում

Himnark-ը նոր ներդրում է ստացել Հայաստանի բիզնես հրեշտակներից (տեսանյութ)

«Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովը ավելի քան 200 երիտասարդ է համախմբել

Hack the DNA Datathon. գենոմի հետազոտությունների ոլորտը մասսայականացնելու բացառիկ հնարավորություն

Գյումրիում 3-րդ անգամ կանցկացվի «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովը

Հայաստանի պատվիրակությունը Վարշավայում մասնակցել է Perspektywy Women in Tech Summit 2019-ին

Ինժեներական քաղաքի մոդելը կներդրվի Եթովպիայում