Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը հեռացել է Facebook-ից - VNews

Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը հեռացել է Facebook-ից

Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը հեռացել է Facebook-ից, նա դադարել է օգտվել սոցցանցից տվյալների սրտահոսքի վերջին սկանդալի պատճառով։ Նրա խոսքով՝ կգերադասեր վճարել Facebook-ին, քան թույլ տալ ծառայությանը ազատորեն տնօրինել իր մասնավոր տվյալները։

Facebook-ն աշխատում է իր օգտատերերի հաշվին, իսկ վերջիններս ոչինչ չեն ստանում դրա դիմաց․ վրդովված մեկնաբանել է Վոզնյակը և օրինակ բերել իր և Սթիվ Ջոբսի հիմնած Apple ընկերությանը, որը գումար է աշխատում լավ պրոդուկտների համար, որ թե մարդկանց։

Չնայած սրան՝ Սթիվ Վոզնյակը որոշել է չջնջել իր Facebook-ի հաշիվը ոչ թե իր 5000 ընկեերի համար, որոնց մեծ մասին անձամբ չի ճանաչում, այլ որ stevewoz նիկով այլևս ոչ մի այլ օգտատեր չգրանցվի։

Facebook-ը հայտնվեց այս սկանդալի կենտրոնում մարտի վերջին, երբ հայտնի դարձավ, որ սոցցանցի ավելի քան 50 մլն․ օգտատերերի անձնական տվյալները բրիտանական Cambridge Analytica հետազոտական ընկերությունն օգտագործել է ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ։ Որից հետո Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ընդունեց սխալն ու ներողություն խնդրեց օգտատերերից։ Մեկնաբանելով այս իրադրությունը, նա հրապարակեց առաջիկա քայլերն ու փոփոխությունները սոցցանցում։

Ավելի ուշ սակայն պարզվեց, որ իրականում գողացվել են 87 մլն․ օգտատիրոջ տվյալներ։ Սկանդալի արդյունքում, մի շարք ազդեցիկ մարդիկ կոչ արեցին ջնջել Facebook-ի հաշիվը։ Սոցցանցից հրաժարվեց նաև Իլոն Մասկը՝ ջնջելով Tesla-ի ու SpaceX-ի էջերը։ Այդպես վարվեցին հազարավոր օգտատերեր։

Ցուկերբերգը այս ամենի արդյունքում խստացրել է կանոնները։ Այսուհետև Facebook-ը ստուգելու և հետաքննելու է բոլոր այն հավելվածները, որոնք մինչև 2014 թվականը տվյալներ են հավաքագրել, խախտումներ հայտնաբերելու դեպքում կիրառելու է խիստ միջոցների:

Այսուհետ ցանկացած հավելված կկորցնի կապը օգտատերերի անձնական տվյալների հետ, եթե տվյալ հավելվածը չի օգտագործվել վերջին երեք ամիսների ընթացքում: Առաջիկայում ամեն օգտատեր իր News Feed-ում կտեսնի այն հավելվածների ցանկը, որոնք օգտագործում է և կկարողանա սահմանափակել իր տվյալների հասանելիությունը դրանց համար:


Տատիկին կտուգանեն թոռների լուսանկարները Facebook-ում հրապարակելու համար

Ամերիկուհին ստանում է Իլոն Մասկին ուղղված նամակներ. Ինչպես է դա հնարավոր

Apple-ը «կորոնավիրուսային» թարմացում ունի iPhone-ի և iPad-ի համար

Ինչ անուն կունենայիք, եթե ձեր հայրը լիներ Իլոն Մասկը

Շրջանաձև և գունավոր QR կոդեր. Ինչ է ծրագրել Apple-ը

Ինչպես պարզել ծանոթ օգտատերերի գաղտնաբառերը

Ամեն ինչ՝ մեկ դերի համար. Թոմ Քրուզը SpaceX հրթիռով կթռչի տիեզերք

«Եթե ձերբակալելու են ինչ-որ մեկին, թող լինեմ միայն ես». Իլոն Մասկը բացել է Tesla-ի գործարանը

Իլոն Մասկը վերջապես բացահայտել է որդու անսովոր անվան արտասանությունը

Xiaomi-ի հաջողությունը կամ այն, ինչ նույնիսկ երազում չէին տեսել Apple-ն ու Samsung-ը

Իլոն Մասկը խոստացել է չիպավորել մարդկանց արդեն 2020-ին

Կարանտինի առեղծվածը կամ ինչպես ստեղծել Facebook-ի գլխավոր նկարի շրջանակ

Գլուխկոտրուկ․ Իլոն Մասկը հայտնել է նորածին որդու անունը

Apple-ն ու Google-ը չեն կարողանա հետևել մարդկանց

Իլոն Մասկը հայր է դարձել 6-րդ անգամ

WhatsApp-ի ֆունկցիաներն ընդլայնվել են