Ստեղծվել են ճկուն սթիքեր-մարտկոցներ - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Ստեղծվել են ճկուն սթիքեր-մարտկոցներ

229066 web - Ստեղծվել են ճկուն սթիքեր-մարտկոցներ

Հարավային Կորեայի գիտնականները հայտարարել են ճկուն սթիքեր-մարտկոցների մշակման մասին, որոնք կարող են փոփոխել իրենց ձևը։

Կոմպակտ չափսերի էլեկտրոնիկայի զարգացման և տարածման ֆոնին գիտնականների առջև խնդիր է դրվել ստեղծել էներգիայի այնպիսի աղբյուրներ, որոնք պետք է միաժամանակ և տարողունակ ու ճկուն լինեն, և անվտանգ ու երկարակյաց։

Արդյունքում՝ Հարավային Կորեայի էներգետիկ հետազոտությունների ինստիտուտի գիտնականների խմբին հաջողվել է ստեղծել էներգիայի ճկուն աղբյուրներ, որոնք ուլտրակարճ ազդակներով լազերի օգնությամբ կարող են փոխակերպվել բազմանգամյա օգտագործման սթիքերի։

Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Chemical Engineering Journal-ում և մասնագետների կարծիքով՝ կարող են օգնել ճկուն, կոմպակտ և էկոլոգիապես մաքուր էներգիայի աղբյուրների սերիական արտադրության ստեղծման գործում, որոնք զերծ կլինեն գոյություն ունեցող լիթիումային հիմքով մարտկոցների թերություններից։