fbpx

Studio Antiquus. վինտաժային հագուստի առաջին առցանց խանութը Հայաստանում

Հագուստի մերօրյա բազմազանության մեջ, մարդիկ շարունակում են փնտրել այլընտրանքային տարբերակներ՝ ցանկանալով շեշտել իրենց յուրահատուկ ոճն ու ունենալ չկրկնվող հագուստ: Աշխարհում այսօր արագ զարգացում է ապրում վինտաժային հագուստի մշակույթը, քանի որ մարդիկ գիտակցում են. որ նորաձության հիմնքարերն ու ամենաարժեքավոր բացահայտումներն արդեն արվել են նախորդ դարաշրջանում:

Վինտաժային է համարվում 1920-ականներից հետո և մինչև 20 տարի առաջ ստեղծված հագուստը: Վինտաժային հագուստը թույլ է տալիս խաղալ ժամանակի հետ՝ մեկ լուքում կարողանալով ներառել միանգամից երեք տասնամյակի նորաձություն՝ խտացված տարբերակով: Հագուստի այս մշակույթը դանդաղ, բայց հաստատուն կերպով զարգանում է նաև Հայաստանում. փոքր Երևանում, այնքան էլ հաճելի չէ տեսնել նույն հագուստը կրող տարբեր մարդկանց:

Studio Antiquus-ը Հայաստանում վինտաժային հագուստի վաճառքով զբաղվող առաջին առցանց խանութն է: Խանութի հիմնադիր Մաշա Գևորգյանը պատմել է վինտաժային հագուստի մշակույթի, Հայաստանում դրա պահանջարկի և նորաձևության մեջ դրա ունեցած դերի մասին:

Սերը դեպի վինտաժային հագուստը

Ժամանակին պապիկս ուներ պլաստմասե իրերի արտադրամաս, իսկ հետագայաում՝ դրան զուգահեռ, սկսեց նաև ակնոնցեր պատրաստել:  Հայրիկիս մոտ  ակնոցների նկատմամբ մեծ սերը սկսվեց հենց այստեղից: Նա  մեծ հավաքածու ուներ: Փոքրուց այդ միջավայրն ինձ նույնպես հարազատ դարձավ և ժամանակի ընթացքում ինքս էլ սկսեցի տարբեր հավաքածուներ ունենալ: Ակնոցների մեծ հավաքածու ունեի ու մի օր հասկացա, որ դրանց քանակն այնքան մեծ է, որ կարելի դրանք վաճառել:

Studio Antiquus

Studio Antiquus-ը Հայաստանում վինտաժային հագուստի վաճառքով զբաղվող առաջին առցանց խանութն է: Այստեղ ներկայացված են տարբեր ժամանակաշրջանի բրենդային և ոչ բրենդային հագուստներ և աքսեսուարներ: Ցանկանում եմ շեշտել, որ սա second hand տարբերակի հագուստ չէ, քանի որ Studio Antiquus-ում յուրաքանչյուր իր՝ նախօրոք ընտրվում և բերվում է Հայաստան և եթե կարիք կա, ենթարկվում է վերամշակման կամ վերանորոգման:

Studio Antiquu-ը գործում է արդեն երեք ամիս: Պատվերներ իրականացնում ենք դեռևս միայն օնլայն տարբերակով, սակայն նախատեսվում է մոտ ապագայում բացել շոուրում, որտեղ ներկայացված կլինի մեր ամբողջ տեսականին:

Վինտաժային հագուստն այսօր

Նորաձության տարբեր տներ արդեն մի քանի տարի է՝ վերաթողարկում են իրենց նախորդ տարիների հավաքածուները: Սա անդրադառնում է նաև վինտաժային հագուստի վրա՝ մեծացնելով դրա  պահանջարկը: Վինտաժային հագուստը գնորդին հնարավորություն է տալիս տարբերվել իր ոճով և համոզված լինել, որ իր գնած հագուստը  որևէ մեկի հագին տեսնելը գրեթե անհնար է: Վինտաժային հագուստ կրելը և դրա նկատմաբ հետաքրքրությունը Երևանում աստիճանաբար մեծանում է: Երբեմն մարդիկ, առանց տեղյակ լինելու, ինձ պատմում են իմ բրենդի մասին, ինչն ինձ շատ է ոգևորում:

Թրենդնե՞ր, թե՞ ոճ

Մեր ժամանակներում  նորաձևությունը թույլ է տալիս հագնվել պատկերացումներիդ համապատասխան և ցանկացած ոճ վերածել թրենդի: Ամենակարևորը հագնվել այնպես, ինչպես քեզ է դուր գալիս: Հետաքրքիր է, բայց ավելի փոքր տարիքում ինձ դուր էին գալիս կոպիտ կոշիկներ, բրդյա պիջակներ, չնայած, այդ ժամանակ դրանք նորաձև չէին: Այսօր Chanel նորաձևության տունն իր նոր հավաքածուի մեջ ներառել է հենց այսպիսի տարբերակներ:

Ուր է գնում նորաձությունը

Նայելով՝ այսօր աշխարհում  մարդիկ ինչ են կրում, կարելի է եզրակացնել, որ նորաձևությունը գնում է դեպի 80,90-ական թվականներ: Այժմ նորաձև են սրածայր կոշիկները, ծավալուն ուսերով հագուստներն ու տարբեր ոճերի խառնուրդից ստեղծված գունեղ լուքերը:

Վինտաժը՝ դետալներո՞վ, թե՞ ամբողջությամբ

Հագուստի մեջ վինտաժային դետալները՝ աքսեսուրաների կամ հագուստի որևէ մեկ կտորի տեսքով, ավելի հետաքրքիր և գրարգետ են նայվում, քան վինտաժային հագուստից բաղկացած  ամբողջական լուքը:

Վինտաժային հագուստը կրող մարդը

Երբ վինտաժային հագուստ եմ  կրում, նկատում եմ, որ ուշադրության եմ արժանանում ոչ միայն երիտասադների, այլև մեծահասակների կողմից: Դա նրանց հիշեցնում է իրենց երիտասարդության ու նորաձևության այն փուլի մասին, որն իրենց համար սիրելի է եղել:

 

Զրուցեց՝ Շուշան Հովհաննիսյանը

Լուսանկարները՝ Աննա Շաշիկյանի