fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

SuperAnnotate AI. հայ ինժեներները ստեղծել են պատկերների մշակման բացառիկ տեխնոլոգիա

Տիգրան և Վահան Պետրոսյանների ստեղծած SuperAnnotate AI ստարտափը գրավեց Սիլիկոնյան Հովտի ներդրողներին և HIVE-ի ամենամյա 4-րդ կոնֆերանսում ներգրավեց 25.000 ԱՄՆ դոլար ներդրում։ Մինչ այդ թիմը ներդրում էր ստացել SmartGateVC-ից։ Նրանք ստեղծել են նկարների մշակման և սեգմենտացիայի բացառիկ տեխնոլոգիա՝ հիմնված Արհեստական Ինտելեկտի վրա։ Իրենց գործունեությունը մեկնարկել են երեք ամիս առաջ, սակայն արդեն հասցրել են ներդրումներ ստանալ ու հաղթել Sevan Startup Summit 2018-ի Final Booster Battle-ում։ 

SuperAnnotate AI-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Տիգրան Պետրոսյանը VNews – Business and Tech-ի հետ բացառիկ զրույցում պատմել է ստարտափի գաղափարի առաջացման, կիրառվող տեխնոլոգիայի և ստարտափի զարգացման հեռանկարի մասին․

«SuperAnnotate AI-ը սկզբում իմ եղբոր՝ Վահանի, PHD պրոյեկտն էր, նա Շվեդիայի տեխնոլոգիական համալասարանում գիտահետազոտությամբ էր զբաղվում և նկարների տարանջատման (սեգմենտացիայի) հետազոտություն էր կատարում։ Զարգացնելով եկանք նրան, որ հնարավոր դարձավ օբյեկտները միանգամից ընդգրկել մեկ սեգմենտի մեջ։ Այնուհետև տեսանք, որ այս ոլորտում շատ մեծ շուկա կա և փորձեցինք զարգացնել մեր պրոդուկտը։ Մենք Image Annotation-ի պրոցեսն արագարցնում ենք մոտ 7-10 անգամ»։

SuperAnnotate AI-ի մշակած լուծումը միլիոնավոր դոլարներ խնայելու հնարավորություն կարող է տալ պոտենցիալ հաճախորդներին՝ Google-ի, Facebook-ի, Uber-ի նման ընկերություններին, որոնք գործ ունեն ինքնավար ավտոմեքենաներից, արբանյակներից, դրոններից և այլ մեթոդներով ստացվող նկարների հոսքերի հետ։

Տիգրանի խոսքով՝ համակարգը հիմնված է արհեստական ինտելեկտի վրա, այն սկսել է կլաստերացման ալգորիթմով, հետո նկարների վրա կիրառվելով զարգացել է նկարների սեգմենտացիայի ուղղությամբ։ Նոր ալգորիթմ են մշակել ու պատենդավորել, ինչի հիման վրա էլ ստեղծում են իրենց գործիքակազմը։ Թիմը դեռ այնքան էլ մեծ չէ, բայց փնտրում են պատկերների մշակմամբ զբաղվող մասնագետների։

«Ես PHD ուսանող եմ Շվեյցարիայում, եղբայրս՝ Շվեդիայում է, միավորվել ենք և որոշել այս պրոդուկտն առաջ տանել, ունենք նաև ծրագրավորողներ ու մեքենայական ուսուցման ինժեներներ, նաև մի քանի մենթորներ աշխարհի թոփ համալսարաններից, որոնք մեզ խորհրդատվություն են տրամադրում»,- նշում է Տիգրանը։

SmartGateVC-ից ստացած ներդրման մասնրամասների մասին Տիգրանը պատմեց, որ ծանոթությունից անմիջապես հետո ցանկացել է համագործակցել վենչուրային ֆոնդի հետ․

«SmartGateVC-ից առաջինը Վազգենի հետ ծանոթացա և հասկացա, թե որքան լավ է նա հասկանում մեքենայական ուսուցման նրբություններից։ Իրենք ոչ միայն ներդրումների մասով են ուժեղ, այլ նաև ինտելեկտուալ արժեք են ներկայացնում։ Մեծ գիտելիք ու փորձ են տալիս։ Մյուս կողմից էլ Համբարձումը, որը պրոդուկտի առաջխաղացման, վաճառքների ու մարքեթինգի գիտակ է, շատ օգտակար խորհուրդներ է տալիս։ Իրենց թիմից Աշոտը լեգալ հարցերով է շատ աջակցում։ Մենք իրենց հետ միասին կարող ենք հասնել բարձունքների»։

Այս դեկտեմբերին նախատեսում են ներդրումային ռաունդ սկսել, դիմել են Միացյալ Նահանգների մի շարք աքսելերատորների ու ֆոնդերի։ Իսկ  HIVE-ից ստացած ներդրումը կծախսեն թիմի զարգացման, մարդկանց վրա, ինչպես նաև նոր գործիքակազմ կստեղծեն, կշարունակեն հետազոտությունները։ Ներկայումս ակտիվորեն փնտրում են նոր մասնագետների (Image Annotator)՝  Հայաստանում տեխնոլոգիական թիմն ընդլայնելու նպատակով։


Himnark-ը նոր ներդրում է ստացել Հայաստանի բիզնես հրեշտակներից (տեսանյութ)

Հայկական SuperAnnotate AI-ն առաջարկում է նկարների մշակման բացառիկ տեխնոլոգիա (տեսանյութ)

ConnectIT նախագիծը կնպաստի Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը

Սիլիկոնյան հովտի ազդեցիկ դեմքերը հոկտեմբերի 5-ին Երևանում կմասնակցեն HIVE Tech Summit-ին

Huawei-ը ներկայացրել Է Ascend 910 պրոցեսորը AI տեխնոլոգիաներով

Անդրեյ Շևչենկոն պաշտոնապես դարձել է BetConstruct և FeedConstruct բրենդների դեսպանը

BANA-ի ներդրողները փակ հանդիպում են ունեցել ստարտափների հետ

#SSS19. Սևան Ստարտափ Սամմիթի հաջողակ ստարտափները (տեսանյութ)

Հայկական Lucky Carrot-ը մշակել է նոր գործառույթ, որը կբարձրացնի աշխատակիցների մոտիվացիան

Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը ներդրում է կատարել 2 հայկական ստարտափում

Հայկական 2Hz-ի Krisp համակարգը ներդրվել է «Ռոստելեկոմ»-ի զանգերի կենտրոնում

10Web-ը մշակում է նոր լուծում, որը AI-ի միջոցով կավտոմատացնի վեբ-կայքեր պատրաստելը (տեսանյութ)

Հայկական Evi հավելվածը թույլ է տալիս սնվել զեղչված գներով

Երևանի առաջատար համալսարանները կհամագործակցեն Breedge-ի հետ

Pinngle մեսինջերը $12 մլն ներդրում է ստացել

Repat Start Up-ն օգնում է հայրենադարձներին իրականացնել իրենց գաղափարները (տեսանյութ)