fbpx

Tam Tam մեսինջեր` ձայնային նոր որակ

2017 թվականի մայիսին  Mail.Ru Group-ի կողմից ստեղծված Tam Tam մեսինջերն արդեն ունի տեսազանգի և ձայնային զանգի հնարավորություն: Մեսինջերի գլխավոր առանձնահատկությունը ձայնի սովորականից ավելի լավ որակն է:  Անկախ հեռախոսի մոդելից և ինտերնետ կապի որակից՝  ձայնը ոչ մի դեպքում չի տուժի: Տեսազանգն անխափան աշխատում է, անգամ ավելի հին՝  IOS7 և  Android 4.1 օպերացիոն համակարգերում:  Մեսինջերի ավելացված հնարավորություններից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել վերջին՝ թարմացված տարբերակը:

Հավելվածը ծրագրավորված է այնպես, որ եթե որևէ պատահականությամբ մեսինջերով զանգ կատարելիս ինտերնետ հասանելիությունը անհետանում է  կամ օգտատերը փոխում է կապի տեսակը ՝  wi-fi -ից բջջային կապ, ապա  անհրաժեշտություն չի լիենում հետ զանգ կատարել. տեխնիկական խնդիրների հարթումից հետո համակարգն ավտոմատ կերպով վերականգնում է կապը: Մշակված հատուկ գործառույթի միջոցով՝ հավելվածն ավտոմատ կերպով անջատում է տեսազանգը, եթե կապի որակը թույլ է տալիս կատարել միայն սովորական զանգ:

Առաջիկայում ծրագրվում է ավելացնել զանգերի հնարավորություն մեսինջերի web տարբերակում:

Հավելվածի ստեղծողների  գլխավոր նպատակը մարդկանց շփվելու հնարավորություն տալն է՝ անկախ առկա բազմաթիվ հանգամանքներից: