Թանիա Սահակյանը՝ ամերիկյան DISQO ընկերության հայաստանյան հեռանկարի ու նոր պլանների մասին - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Թանիա Սահակյանը՝ ամերիկյան DISQO ընկերության հայաստանյան հեռանկարի ու նոր պլանների մասին

DISQO-ն ՏՏ ոլորտի ամերիկյան առաջատար ընկերություն է, որը, ստանալով 13.5 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրում, նոր մասնաճյուղ է հիմնում Հայաստանում: Այն աշխարհում առաջատարն է սպառողների առաջնային տվյալների հավաքագրման ու հետազոտության ոլորտում: Ազգությամբ հայ հիմնադիրները որոշել են Հայաստանում տեխնիկական իմ ստեղծել և բացել գրասենյակ։

DISQO-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Թանիա Սահակյանը VNews – Business and Tech-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել է ընկերության առաջիկա ծրագրերի, այստեղ գրասենյակի բացման մանրամասների մասին։

Ինչու՞ հենց Հայաստանում DISQO ընկերության ղեկավարները որոշեցին բացել իրենց առաջին հիմնական մասնաճյուղը:

– Հայաստանի ՏՏ քաղաքականությունն ու բարենպաստ պայմանները այստեղ մասնաճյուղ հիմնելու կարևոր պատճառներից են եղել, բայց կան այլ նշանակալի հանգամանքներ ևս: Հայաստանն ունի տաղանդավոր մասնագիտական ներուժ, որ վստահաբար կարող է օգնել DISQO-ին զարգացման այս նոր փուլում: Մեզ համար նաև կարևոր է այստեղի մասնագետներին ներգրավել լայնամասշտաբ միջազգային նախագծերում՝  հնարավորություն տալով ավելի հմտանալու ու զարգացնելու երկրի ինժեներական պոտենցիալը:

Այլ հետաքրքիր հանգամանք է այն, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն գտնվում են տարբեր ժամային գոտիներում, և միասնական պրոցեսով աշխատելու արդյունքում երկու հիմնական գրասենյակների թիմերն առավելագույնս կօգտագործեն օրվա ժամանակը:

Ինչպե՞ս է առաջացել Հայաստանում մասնաճյուղ բացելու գաղափարը, ինչպե՞ս է ստացվել համագործակցությունը DISQO-ի համահիմնադիրների հետ:

– DISQO-ի հետ համագործակցությունս սկսել եմ այս տարվա հունիս ամսից: Բացի այն փաստը, որ ընկերությունը սպառողի առաջնային տվյալների հավաքագրման և հետազոտության ոլորտում առաջատարն է, ինձ գրավեց նաև այն, որ երիտասարդ ընկերությունը զարգացման նոր փուլ էր մտնում՝ մեծ հեռանկարներ ու տեսլական ունենալով:  Կային ծրագրեր արտերկրում նոր մասնաճյուղ բացելու, հետազոտական գործիքակազմը նոր սեփական պրոդուկտներով համալրելու: Իսկ օգոստոսին ընկերությունը ստացավ 13.5 մլն դոլարի ներդրում:

Նշված մասնաճյուղը Հայաստանում բացելու գաղափարը հիմնադիրների մոտ եղել է դեռ վաղուց, բայց այն ամրապնդվեց, երբ այս տարվա հուլիսին նրանք հանդիպեցին փոխվարչապետ պրն. Ավինյանի գլխավորած պատվիրակությանը Լոս Անջելեսում և ավելի մանրամասն ծանոթացան Հայաստանի գործարար միջավայրի և ՏՏ ոլորտի բարենպաստ պայմաններին:

Այսպիսով, քանի որ ես էլ ունեի երկար տարիների փորձ Հայաստանի ՏՏ ոլորտում՝ որպես Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մենեջերներից մեկը, սիրով համաձայնեցի ստանձնել DISQO-ի հայաստանյան գրասենյակը ղեկավարելու պատասխանատվությունը:

Ովքե՞ր են DISQO-ի համահիմնադիրները, պատմեք ընկերության ստեղծման, նպատակների, գործունեության ասպեկտների մասին:

DISQO հիմնադրվել է Լոս-Անջելեսում 2015 թ.-ին՝ ազգությամբ հայ գործարարների կողմից՝ Արմեն Աճեմյանի (գործադիր տնօրեն), Դրո Քոչարեանի (տեխնիկական տնօրեն), Արմեն Պետրոսեանի (մարքեթինգի տնօրեն): Այն սպառողներից ուղղակիորեն (first-hand) հավաքագրած ստույգ տվյալներ է տրամադրում աշխարհի խոշորագույն հետազոտական ընկերություններին, որոնք ընդգրկված են Fortune 500-ի ցանկում: Տրամադրած տվյալների օգնությամբ հնարավոր է դառնում բացահայտել սպառողի կարծիքն ու վարքագիծը, հասկանալ նրա ընտրության դրդապատճառները և ապահովել ապրանքների ճիշտ դիրքավորումն ու բրենդի առաջխաղացումը: Ընկերությունը ստեղծել է սպառողների հետազոտության միասնական հարթակ, որ ներգրավում է մարդկանց՝ որպես սպառող տվյալների փոխանակման համար: Այստեղ իրականացվում են տարեկան 10 միլիոնից ավելի հարցումներ:

Գիտենք, որ շուտով Դրո Քոչարեանը ժամանելու է Հայաստան և հանդիպումներ է ունենալու, ի՞նչ է նախատեսվում այցի ընթացքում, ի՞նչ օրակարգ է նախատեսվել:

– Սիմվոլիկ է պրն. Քոչարեանի հայաստանյան այցը հենց հոկտեմբեր ամսին, որը, կարելի է ասել, տեխնոլոգիաների ամիս է՝ տարբեր տեխնոլոգիական միջացառումներով և հանդիպումներով: Ուստի օրակարգում կան բազմապիսի գործնական ու մասնագիտական հանդիպումներ ՏՏ համայնքի ներկայացուցիչների ինչպես նաև կառավարական մարմինների հետ: Բացի այդ, նախատեսվում են խորացված դասեր ու մասնագիտական հանդիպումներ՝ փորձի փոխանակման համար: Սրանցից ամենախոշորը տեղի կունենա Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում՝ հոկտեմբերի 18-ին՝ ժ. 19:00-ին:

Բացումը նախատեսվում է հոկտեմբերի սկզբին, արդեն ձևավորվե՞լ է այստեղի թիմը: Ի՞նչ պլաններ կան Հայաստանում։ Ովքե՞ր կարող են համալրել ձեր թիմը: 

Առաջին փուլով DISQO-ի հայաստանյան գրասենյակի թիմը կհամալրվի 30 ավագ մասնագետով: Թափուր հաստիքները ժամանակի ընթացքում համալրվում են լավագույն կադրերով և դեռևս ազատ աշխատատեղերին կարելի է ծանոթանալ՝ այցելելով DISQO-ի կայք։ 

Հայաստանի և ԱՄՆ-ի թիմերը միասին աշխատելու են միևնույն Scrum համակարգով՝ համապատասխանաբար նույն աշխատանքային սպրինտերով: Այստեղի թիմի հետ մենք աշխատելու ենք սեփական պրոդուկտի մշակման ուղղությամբ, որպեսզի նորարար արդյունքի ստացումը լինի  ավելի արագ:

Բացի Հայաստանում մասնաճյուղ բացելուց, այլ ի՞նչ գլոբալ նպատակներ է սահմանել DISQO ընկերությունը, ի՞նչ նոր գործառույթների ու կիրառվող տեխնոլոգիաների սպասենք:

Ալֆա Էդիսոնի (Alpha Edison) և Բոնֆայր Վենչրսի (Bonfire Ventures) կողմից ստացած 13.5 մլն ԱՄՆ դոլար չափով Ա սերիայի ներդրման շնորհիվ DISQO-ն պատրաստվում է առաջարկվող ծառայությունների ցանկը համալրել նոր հավելվածներով ու մեխանիզմներով, որոնք հետազոտում են սպառողի վարքագիծն ու կարծիքը: Ընկերությունն արդեն կկիրառի նաև արհեստական բանականաությամբ (AI) լուծումներ, ինչպես նաև կստեղծի նոր գործիքներ սպառողների իրական և ամբողջական պատկեր ձևավորելու համար:

Առհասարակ, սրանք դեռ ընկերության առաջին քայլերն են և հեռանկարներ կան ավելի ընդարձակվելու թե՛ թիմի և թե՛ ընկերության գործունեության մասշտաբները:


Հայկական Dowork.ai-ը Product Hunt-ում է (տեսանյութ)

Մայիսի 12-ին հեռահար ձևով կկայանա Հայաստանի ստարտափ ակադեմիայի 5-րդ դեմո օրը

Հայկական Flight Hunter ստարտափը կարող է դառնալ ավիաթռիչքների Uber-ը

Հայ ինժեներները մշակում են արևային պանելներին փոխարինող թափանցիկ արևային պատուհաններ

Lucky Carrot-ը ներդրում է ստացել BANA-ի բիզնես հրեշտակների կողմից

Himnark-ը նոր ներդրում է ստացել Հայաստանի բիզնես հրեշտակներից (տեսանյութ)

Հայկական ՏՏ համայնքը մասնակցել է Tbilisi Data Fest 2019-ին

ConnectIT նախագիծը կնպաստի Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը

BANA-ի ներդրողները փակ հանդիպում են ունեցել ստարտափների հետ

#SSS19. Սևան Ստարտափ Սամմիթի հաջողակ ստարտափները (տեսանյութ)

Հայկական Lucky Carrot-ը մշակել է նոր գործառույթ, որը կբարձրացնի աշխատակիցների մոտիվացիան

DISQO-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արմեն Աճեմյանը կխոսի սպառողական շուկայի գաղտնիքների մասին

Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը ներդրում է կատարել 2 հայկական ստարտափում

Հայկական 2Hz-ի Krisp համակարգը ներդրվել է «Ռոստելեկոմ»-ի զանգերի կենտրոնում

Հայաստանում տաղանդների մեծ չափաբաժին կա․ Դրո Քոչարյան

30 ավագ մասնագետ միացել է DISQO-ին. ընկերությունը շարունակում է ընդլայնվել