Tech Week Goris 2020. ապրիլի 13-19-ը Գոսրիսը կդառնա Հայաստանի ՏՏ կենտրոնը (տեսանյութ) - VNews

Tech Week Goris 2020. ապրիլի 13-19-ը Գոսրիսը կդառնա Հայաստանի ՏՏ կենտրոնը (տեսանյութ)

Ապրիլի 13-19-ը Գորիս քաղաքում կանցկացվի Tech Week 2020 կամ Տեխնոլոգիական շաբաթ 2020 միջոցառումների շարքը:

Երևան-Գորիս-ԱՄՆ ուղիղ միացումով Tech Week միջոցառումների շարքի կազմակերպիչներն ու աջակից գործընկերները պատմեցին սպասվող Tech Week Goris 2020 -ի կարևոր իրադարձությունների և առաքելության մասին։ Տեխնոլոգիական շաբաթի կազմակերպիչները Ջիջի և Ինսթիգեյթ ընկերություններն են, գլխավոր հովանավորը և աջակիցը ՍոֆթԿոնոստրակտ ընկերությունը։

Tech Week-ը կմիավորի հայկական խոշոր ՏՏ միջոցառումները, առաջադեմ ընկերություններն ու դեմքերը՝ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում քննարկելու հայ տեխնոլոգիական մտքի նոր հորիզոնները։ Միջոցառումների շարքը հարթակ կլինի ՏՏ համայնքի միջև կապերի հաստատման և Հայաստանի մարզերի հզորացման համար։