-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
ՀՀ վարչապետի նստավայրում հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:
«Լավագույն ասպիրանտ», «Լավագույն մագիստրանտ», «Լավագույն բակալավր» և «Լավագույն աշակերտ» անվանակարգերում հաղթողներին մրցանակները հանձնել է անձամբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Այս տարի մրցանակաբաշխությունն անցկացվում է 14-րդ անգամ` վերանվանվելով ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակի: Մրցանակաբաշխությանը մասնակցել են 106 ուսանող երկրի 6 առաջատար համալսարաններից, ինչպես նաև 80 աշակերտ հանրապետության ֆիզիկա-մաթեմատիկական ուղղվածություն ունեցող առաջատար 8 դպրոցներից: Այս տարի ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակների են արժանացել 25 ուսանող և 18 աշակերտ: Մինչ այժմ 489 ուսանող և աշակերտ են արժանացել այս մրցանակին։
Մրցանակաբաշխությունը առանձնացավ Գրան Պրի մրցանակի հանձնմամբ: Մրցանակին արժանացավ «Սինոփսիս Արմենիա» ընկերության ավագ ինժեներ Ռաֆայել Գրիգորյանը:
Հատկանշական է, որ դափնեկիրների թվում էր նաև Գյումրու «Ֆոտոն» գիմնազիայի, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և «Յանդեքս» դպրոցի 13-ամյա աշակերտ Ռուբեն Սարգսյանը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո