Telegram-ում թարմացումների տարափ է - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Telegram-ում թարմացումների տարափ է

AnyConv.com 2a44567f3f712767a8 - Telegram-ում թարմացումների տարափ է

Telegram մեսենջերի մշակողները սոցցանցում միանգամից մի քանի թարմացումներ են արել, որոնք արդեն հասանելի են 6․0 տարբերակում, այս մասին ըներությունը գրել է իր բլոգում։

Թղթապանակներ չաթում (Chat Folders)

Telegram-ի նամակագրության բաժնում արդեն հասանելի են համապատասխան թղթապանակներ, որոնցում օգտատերերը կարող են դասավորել իրենց chat list-երը։ Օրինակ՝ օգտատերերը կարող են առանձնացնել գործնական, զվարճանքի, ընտանեկան և մնացած նամակները և հեշտությամբ գտնել ցանկացած նամակ։
Գործառույթն ակտիվանում է այն ժամանակ, երբ երկխոսությունների ցանկը «չափազանց երկարարում է»։ Օգտատերերը կարող են օգտվել առկա թղթապանակներից, կամ ստեղծել սեփականը։

Ինչու՞ հենց հիմա

«Մեր օգտատերերի մեծ մասը աշխատանքային և ուսումնական պրոցեսների կազմակերպման գործում հույսը դնում է Telegram-ի վրա՝ մանավանդ վերջին շաբաթների ընթացքում։ Որպեսզի բոլոր չաթերը հաղթահարեն ծանրաբեռնվածությունը և դուք ոչ մի կարևոր նամակ բաց չթողնեք, մենք ներկայացնում ենք չաթերի թղթապանակներն (Chat Folders) հենց հիմա»,- ասվում է կազմակերպության գրառման մեջ։

Անսահմանափակ ամրացումներ (Pins)

Յուրաքանչյուր թղթապանակում օգտատերը կարող է ամրացնել  այնքան երկխոսություն, որքան ցանկանա։

50371b2ab1a4d7e024 960x707 - Telegram-ում թարմացումների տարափ է

Արխիվացված չաթեր

Chat Folder-ները ստեղծված են, որպեսզի դարձնեն երկխոսություններն ավելի տեսանելի, սակայն եթե օգտատերն ուզում է թաքցնել որոշ երկխոսություններ, կարող է փորձել արխիվացման ծառայությունը։


Ալիքի վիճակագրություն կամ Channel Stats

Եթե դուք ունեք 1000-ից ավել հետևորդ, ապա կարող ե ք տեսնել մանրամասն վիճակագրություն ձեր ալիքի մասին։ Այս գործառույթի միջոցով կարող եք բացահայտել, թե ձեր ալիքում ինչն է լավ աշխատում և ինչը՝ այնքան էլ չէ։


Ձայնային անիմացիաներ Android-ում

Սոցցանցում ավելացել են նաև զվարճալի անիմացիաներ, որոնք կարող եք օգտագործել ձայնային կամ վիդեո հաղորդագրություն ուղարկելիս։


Նոր անիմացված էմոջիներ

Կորոնավիրուսի թեմայով էմոջիներով կկարողանաք ձեր ընկերներին հորդորել մնալ տանը և լինել առողջ։


Եվ ևս մեկ բան

Կարանտինում չձանձրանալու համար կարող եք չաթում ուղարկել անիմացված զառ, որը պատահականության սկզբունքով ցույց կտա 1-6-ը որևէ թիվ։ Կարող եք հազար ու մի խաղ հորինել :)


Top-10 աշխարհի չամուսնացած միլիարդատերերը

10 հարմար գործիք թիմով հեռավար աշխատելու համար

Պուտինի խոսնակը խնդրել է բուժաշխատողին ոչնչացնել հեռախոսը նախագահին նկարելուց հետո (տեսանյութ)

Պավել Դուրովը կոչ է արել ջնջել WhatsApp-ը

Telegram-ի օգտատերերը կկարողանան թաքցնել սեփական հեռախոսահամարը

Telegram-ը կարող է թողարկել սեփական կրիպտոարժույթ

Telegram-ի հիմնադիրը հացադուլ է հայտարարել

Telegram-ում արդեն կարելի է պահել հին նամակագրությունները

Telegram-ում երկար սպասված գործառույթ է ավելացել

Telegram-ի նոր թերությունը բացահայտում է ձեր հաղորդագրությունները

WhatsApp-ում հայտնվել են սթիքերներ՝ Viber-ի ու Telegram-ի նմանությամբ

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Արմեն Խաչիկյան. 3 հավելված, որ պետք է ունենան սոցիոլոգները

Telegram-ը այլևս իր հավելվածը չի զարգացնի օպերացիոն համակարգերից մեկի համար

Գաղտնիության ամենաբարձր վարկանիշն ունեցող մեսինջերներն աշխարհում

Telegram-ն ընդդեմ Ռուսաստանի. Պատերազմն ավարտված է

Telegram-ը գործարկել է անձնական փաստաթղթերը պահպանող համակարգ