-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Tesla-ն ցույց է տվել թոքերի արհեստական շնչառության սարք, որը պատրաստված է Tesla Model 3-ի պահեստամասերից: Ենթադրվում է, որ այս սարքը թույլ կտա փրկել COVID-19-ով վարակված մարդկանց կյանքեր։
Ընկերությունը YouTube-ում հրապարակել է տեսանյութ, որտեղ ցույց է տվել, թե ինչպես են պատրաստվում թոքերի արհեստական շնչառության սարքերը: Tesla-ի մի քանի ինժեներներ, ներառյալ Ջոզեֆ Մարդալը, Tesla-ի տեխնիկական տնօրենը ցուցադրում են սարքի նախատիպը:
Սարքի համար հիմք է հանդիսացել էլեկտրական մեքենայի օդափոխության և օդորակման համակարգերը, ինչպես նաև դրա կենտրոնական էկրանը և համակարգիչը։
Ըստ Tesla-ի ներկայացուցիչների, պահեստամասերը մեծ ծավալներով հասանելի են, և ընկերությունը կարող է անմիջապես սկսել արհեստական շնչառության սարքերի մեծածավալ արտադրությունը։ Բայց չնայած աշխատանքային նախատիպին, սարքը դեռևս ամբողջությամբ պատրաստ չէ արտադրական փուլի համար։
Թե երբ կմեկնարկի զանգվածային արտադրությունը, ընկերությունը չի հայտնում: Ավելի վաղ Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը հայտարարել էր, որ Նյու Յորքում նախատեսվում է մեծ արտադրամաս բացել թոքերի արհեստական շնչառության սարքերի արտադրության համար, ինչպես նաև Medtromic ընկերության հետ համատեղ արտադրել սարքեր Կալիֆոռնիայի Ֆրեմոնտում։
Սարքի պատրաստման մանրամասները՝ տեսանյութում․
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո