Tesla-ի 8 մոդել, որոնք զարմացրել են աշխարհին - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Tesla-ի 8 մոդել, որոնք զարմացրել են աշխարհին

Մատչելի էլեկտրամեքենա, տիեզերք ճամփորդած Roadster, աշխարհի ամենաարագ մեքենա և այլ աշխրհին զարմացրած այլ մոդելներ. ներկայացնում ենք Tesla-ի ամենանշանավոր էլեկտրամեքենարերը:

Tesla Roadster

Tesla-ի պատմության մեջ առաջին մեքենան ներկայացվեց 2006 թվականի գարնանը, բայց դրա սերիական արտադրությունը սկսվեց երկու տարի անց: 2008 թվականից մինչև 2012 թվականը արտադրվել է ավելի քան 2,5 հազար սպորտային էլեկտրական մեքենա՝ ավելի քան 100 հազար դոլար արժողությամբ: Tesla Roadster-ը, որը ստեղծվել է Lotus Elise-ի հիման վրա, 4 վայրկյանից քիչ ժամանակում կարող է արագանալ մինչև «հարյուր», իսկ առավելագույն արագությունը սահմանափակվում է 200 կմ/ժ-ով: Իսկ 2018-ին ընկերության ղեկավար Իլոն Մասկի անձնական Roadster-ը տիեզերք ուղարկված առաջին մեքենան դարձավ: Նա թռավ SpaceX-ի Falcon Heavy հրթիռով:

Tesla Model S

Model S-ը դարձավ Tesla-ի իսկապես զանգվածային արտադրության առաջին մոդելը: Էլեկտրական մեքենայի թողարկումից մի քանի տարի անց, դրա վաճառքներն արդեն հաշվվում էին տասնյակ հազարավորներ: Model S-ի հետ զուգահեռ ընկերությունը սկսեց մշակել իր սեփական Supercharger լիցքավորման կայանների ցանցը, ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ դրանից դուրս: Մոդելը համեմատաբար մատչելի տարբերակն է՝ 70 հազար դոլար գնով:

Tesla Model X

Առաջին Tesla քրոսովերի նախատիպն իր առաջին դեբյուտն ունեցավ Model S-ի թողարկման տարում, սակայն Model X-ի զանգվածային արտադրությունը սկսեց միայն երեք տարի անց`2015-ի վերջին: Ամենագնացի առանձնահատկությունը ավտոմատացված հետևի դռների անսովոր դիզայնն էր, որոնք ընկերությունն անվանում էր «բազեի թևեր»: Դրա շնորհիվ քրոսովերը կարող է մտնել առավելագույն ավտոկայանատեղի ՝ միայն 30 սմ հեռավորության վրա թողնելով պատին կամ մեկ այլ մեքենա: Իսկ Model X-ը առաջին արտադրական քրոսովերներից մեկն էր, որն առանձնանում էր սուպերքարի հատկանիշներով: 772 ձիաուժ հզորությամբ մոդելը 3.2 վայրկյանում արագանում է մինչև հարյուրի`ավելի արագ, քան Lamborghini Gallardo-ն:

Tesla Model 3

Tesla Model 3-ի դեբյուտը կայացավ չորս տարի առաջ, այն նախատեսված էր մասսայական շուկայի համար և դարձավ ամերիկյան ապրանքանիշի ամենամատչելի մոդելը: 2016-ի մարտ ամսվա պրեմիերայից ընդամենը երկու օր անց Tesla-ն ստացավ ավելի քան 200 հազար նախնական պատվերներ Model 3-ի ձեռքբերման համար, իսկ 2017-ի կեսերին պատվերների քանակը գերազանցեց կես միլիոնը: Անցյալ տարի ամերիկյան ընկերությունը Չինաստանի Շանհայ քաղաքում բացեց նոր ձեռնարկություն, որը Model 3-ի արտադրության քանակը կավելացնի՝ հասցնելով տարեկան 150 հազար մեքենայի: 

Tesla Model Y

Արդեն այս տարվա մարտի կեսերին տրվել է կոմպակտ Model Y քրոսովերի մատակարարումների մեկնարկը: Այն պետք է դառնա ամենատարածված Tesla մոդելը, որը կարտադրվի ԱՄՆ-ում, Չինաստանում: Նոր քրոսովերը թողարկվել է ավելի վաղ, քան պլանավորվում էր։ Ընկերությունը հայտնել էր, որ մատակարարումները կսկսի միայն 2020թ․ աշնանը։ Սա, իհարկե, զարմանալի է կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված տնտեսական անկման պայմաններում։ Սպասվում է, որ Model Y-ի ստանդարտ տարբերակը վաճառքի կհանվի հաջորդ տարում։

Tesla Roadster II

2017-ի նոյեմբերին էլեկտրական բեռնատարի հետ միասին առաջին անգամ ներկայացվեց նոր սուպերքարի նախատիպը, որը պետք է դառնար Roadster-ի առաջին մոդելի գաղափարական իրավահաջորդը: Նույն կոնցեպտով մեքենան հագեցած է երեք էլեկտրական շարժիչով, որոնք թույլ են տալիս 2 վայրկյանից էլ քիչ ժամանակում հարյուր արագություն հավաքել և առավելագույնը  հասսցնել 400 կմ/ժ-ի: Այս սերիական էլեկտրական մեքենանհավակնում է դառնալ կդառնա աշխարհի ամենաարագ մեքենաներից մեկը:

Tesla Semi

Այս պահին Tesla-ն պատրաստվում է շուկա մտցնել ևս մի քանի բոլորովին տարբերվող մոդելներ: Այսպիսով, ընկերությունն ակտիվորենթեստավորում է Semi էլեկտրական բեռնատարը, որի նախատիպը ցուցադրվել է 2017-ի վերջին: Սերիական բեռնատարը հագեցած կլինի չորս էլեկտրական ագրեգատներով, ինչը հնարավորություն կտա բեռնատարը արագացնել 100 կմ/ժ ընդամենը 5 վայրկյանում, իսկ կցորդով՝ 20 վայրկյանում 40 տոննա քաշով: Բեռնատարի լավագույն տարբերակը, որը կարժենա մոտ 180 հազար դոլար, կկարողանա մարտկոցների մեկ լիցքավորմամբ մինչև 1000 կմ անցնել: Ընկերությունն ակնկալում է տարեկան արտադրել մինչև 100 հազար էլեկտրական մեքենա: Ամեն դեպքում, ընկերության ղեկավար Իլոն Մասկը նման ցուցանիշները «ողջամիտ է» համարում:

Tesla Cybertruck

«Այն եզակի է»,- ասել է ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասկը ֆուտուրիստական ավտոմեքենան ներկայացնելիս: Մասկի խոսքով՝ նոր պիկապը ֆունկցիոնալ հատկանիշներով նման է լինելու Ford F-150 բենզինային մոդելին: Մասկը նշել է, որ ավտոմեքենան նախագծելիս ոգեշնչվել է Blade Runner գիտաֆանտաստիկ ֆիլմից, որի գործողությունները տեղի են ունենում 2019-ի նոյեմբերին: Cybertruck-ի դռները նույն նյութից են պատրաստված, ինչ SpaceX տիեզերական հրթիռներինը: Tesla- ն արդեն ստացել է ավելի քան կես միլիոն նախնական պատվերներ իր առաջին պիկապի համար:


«Եթե ձերբակալելու են ինչ-որ մեկին, թող լինեմ միայն ես». Իլոն Մասկը բացել է Tesla-ի գործարանը

Boeing-ի, Tesla-ի և SpaceX-ի գաղտնի փաստաթղթերը հայտնվել են համացանցում

Tesla-ի պահեստամասերից արհեստական շնչառության սարքեր կպատրաստվեն (տեսանյութ)

Tesla-ն ավելի քան կես միլիոն նախապատվեր է ստացել իր այս արտադրանքի համար

Tesla-ի գործարանները պատրաստ են բժշկական սարքավորումներ արտադրել կորոնավիրուսով հիվանդների համար

Teslan-ն սկսել է Model Y էլեկտրոքրոսովերի մատակարարումները

ԱՄՆ իշխանությունները զգուշացրել են Իլոն Մասկին

Tesla-ն ծառատունկ կանցկացնի Եվրոպայում

Tesla-ն արգելափակել է մեքենաներից մեկի այս կարևոր ֆունկցիան

Tesla-ի բաժնետոմսերի արժեքը կտրուկ նվազել է

Իլոն Մասկը թողարկել է նոր երգ

Tesla էլեկտրամեքենաները կզրուցեն հետիոտների հետ (տեսանյութ)

Իլոն Մասկը պարել է Tesla-ի գործարանի բացման ժամանակ (տեսանյութ)

Իլոն Մասկը մեծ վարկ է վերցրել չինական բանկերից

Դուբայի ոստիկանությունը Tesla-ի Cybertruck պիկապներ կգնի պարեկության համար

Tesla-ն ծրագրում է դիմապակու մաքրիչները փոխարինել լազերներով