fbpx

Tesla էլեկտրոքարը կարող են գողանալ մի քանի վայրկյանում

The Wired-ը հաղորդում է, որ Բելգիայի համալսարաններից մեկում փորձարկումների ընթացքում կարողացել են  մի քանի վայրկայում բացել  Tesla Model S-ի դռները առանց օրիգինալ բանալիի:

Դրա համար անհրաժեշտ է կրկնօրինակել բանալին: Ընդհանուր առմամբ գիտնականներին պահանջվել է 600 դոլարի սարքավորում, որոնք հասանելի են բաց վաճառքում:

Հիշեցնենք, որ 2017 թվականին գիտնականները հայտել էին մեկ այլ թերության մասին, ինչի դիմաց Tesla-ն նրանց պարգևատրել էր 10 հազար դոլարով: Այնուհետև Tesla-ն հայտարարեց, որ այդ թերությունը շտկվել է, սակայն արդեն պարզ է, որ այն դեռ առկա է: