Tesla-ն ավելի քան կես միլիոն նախապատվեր է ստացել իր այս արտադրանքի համար - VNews

Tesla-ն ավելի քան կես միլիոն նախապատվեր է ստացել իր այս արտադրանքի համար

Tesla ընկերությունը հայտարարել է ր հերթական հաջողության մասին:

Ընկերությունը ավելի քան կես միլիոն նախնական պատվեր է ստացել իր Cybertruck  էլեկտրոպիկապի համար: Երբ անցած տարի Իլոն Մասկը ներկայացրեց մեքենան, դրա շուրջ ձևավորվեց կարծիքների երկու տարբեր բանակ: Առաջին մասը կարծում էր, ար այս մեքենան պարզապես ընկերության գովազդ է և հաջողություն չի ունենալու, մնացածն էլ պնդում էին, որ դա ընկերության ամենալավ արտադրանքներից մեկն է:

Եվ փաստացի ստացվում է, որ երկրորդ բանակը ավելի իրատեսական էր մտածում: Cybertruck-ի համար բացված նախնական պատվերների քանակը անցել է կես միլիոնը, ավելի կոնկրետ այս պահին կա Cybertruck-ի 622 հազար օրինակի կարիք:  Ստացվում է, որ օրական Tesla-ն ստացել է հազար Cybertruck-ի պատվեր: Այսքան մեծ քանակությամբ պահանջարկը կարելի նաև կապել նրա հետ, որ մեքենան պատվիրելու համար անհրաժեշտ է ընդամենը 100 դոլար կանխավճար:

Cybertruck-ը վաճառքի կհանվի 2021 թվականին: