-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Tesla ավտոարտադրողը թողարկել է խոշոր ծրագրային թարմացում իր էլեկտրոմեքենաների համար:
10.0 թարմացումը տարածվում է օդով: Նոր գործառույթների թվում է հնարավորություն դիտել ֆիլմեր և հեռուստահաղորդումներ Model S, Model X, և Model 3 մեքենաներում: Այս ամենը տեղակայվելու է Tesla Theater համակարգի մեջ: Կարելի է միացնել Netflix-ի, YouTube-ի, Hulu-ի, iQiyi-ի և Tencent Video-ի սեփական ալիքները և դիտել այնտեղով ինչ որ ցանկանա վարորդը:
Իհարկե, այս ֆունկցիայից կարելի է օգտվել միայն այն ժամանակ, երբ մեքենան կայանված է կամ կայանվում է:
Ուղևորությունների ընթացքում հնարավոր է դարձել նաև երաժշտություն լսել Spotify Premium-ի ալիքով:
Ավելացել է նաև ավտոպիլոտի Smart Summon ռեժիմը, որը թույլ է տալիս մեքենային ինքնուրույն մոտենալ տիրոջը, եթե նա հայտնվել է տեսադաշտում:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո