The Blockchain Challenger կրթական ծրագիրն ընդունում է հայտեր - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

The Blockchain Challenger կրթական ծրագիրն ընդունում է հայտեր

Nooor Challenger 1 1 - The Blockchain Challenger կրթական ծրագիրն ընդունում է հայտեր

Հունիսի 8-ին կմեկնարկի Nooor Բլոկչեյնի հայկական ասոցիացիայի The Blockchain Challenger կրթական ծրագիրը։ Արդեն երկրորդ տարին անցկացվող ծրագրի նպատակն է կրթել սկսնակ մասնագետներին, տեղեկացնել բլոկչեյնի և կրիպտո ինդուստրիայի վերջին միտումներին և հնարավորություն տալ նրանց իրականացնել իրենց համարձակ գաղափարները։

The Blockchain Challenger-ի մասին զրուցել ենք Nooor Բլոկչեյնի հայկական ասոցիացիայի օպերացիոն տնօրեն (COO) Վիկտորիա Խեչումյանի հետ․

«Ասոցիացիայի գործունեության հիմնական ուղղությունները չորսն են՝ համայնքի ձևավորումը, կրթական ծրագրերի իրականացումը, բիզնեսին աջակցությունը, նաև օրենսդրական կարգավորման հարցերով խորհրդատվությունը։ Կրթական կոմպոնենտի վրա մենք շատ ուժեղ շեշտ ենք դնում, քանի որ տեխնոլոգիան արագ է զարգանում։ Շատ դեպքերում մարդիկ ուղղակի չեն տիրապետում անհրաժեշտ տեղեկատվության, որ կարողանան լիովին գործունեություն ծավալել այս ոլորտում։

Ունենալով առաջին Challenger-ի փորձը՝ արդեն գիտեինք, թե շուկան ու մասնակիցները ինչի կարիք ունեն ու ձևավորեցինք այս ծրագիրը։ Միտքն այն է, որ մասնակիցներին տանք բավարար տեղեկատվություն բլոկչեյն և կրիպտո ինդուստրիայի վերաբերյալ, որպեսզի նրանք կարողանան պատկերացնել իրենց դերը ոլորտում, թե ինչ կարող են իրենք անել, ապագայում շուկան ինչի կարիք ունի ու ինչ հնարավորություններ կան»։

Nooor Challenger 2 1 - The Blockchain Challenger կրթական ծրագիրն ընդունում է հայտեր

Այս տարի The Blockchain Challenger-ի մարտահրավերներն առաջարկելու են հենց ոլորտի խաղացողները։ Վիկտորիայի խոսքով՝ այս ընթացքի համար ներգրավել են բանկային, ֆինանսական սեկտորը, նաև վերականգնվող էլեկտրաէներգիայի ոլորտում գործունեություն ծավալող ընկերություններ։

«Մասնակիցները աշխատելու են իրական խնդիրների հետ ու իրական մարտահրավերների առաջ են կանգնելու՝ փորձելով նոր լուծումներ առաջարկել։ Սա, կարծում եմ, երկուստեք հետաքրքիր կլինի թե՛ ծրագրի մասնակիցների, թե՛ ոլորտի ներկայացուցիչների համար։ Հենց ոլորտի գործող ընկերությունները կունենան հնարավորություն թարմ, կրեատիվ ու ինովացիոն գաղափարներ ստանալու, մասնակիցներն էլ կունենան հարթակ՝ աշխատելու իրական խնդիրների հետ։

Յուրաքանչյուր շաբաթ մեկ մարտահրավեր է լինելու, 6-րդ շաբաթից հետո տեղի կունենա bootcamp, որի ընթացքում ներգարվված կլինեն թե՛ մասնակիցները, թե՛ ոլորտի մասնագետները ու կփորձեն միասին առաջադրված մարտահրավերներին լուծումներ տալ։ Ծրագրին կմասնակցեն 20-25 երիտասարդներ, ովքեր հետաքրքված են տեխնոլոգիայով և փորձում են դրա կիրառության նոր ուղղություններ բացահայտել»,- նշում է նա։

7 շաբաթ տևողությամբ ծրագրի ավարտին, հավաստագրերից բացի, մասնակիցները կստանան Nooor-ին անդամագրվելու հնարավորություն։ Կտրամադրվեն նաև ինթերշիփերի, աշխատանքի ընդունվելու և կամավոր փորձառություն ձեռք բերելու հնարավորություններ թե՛ Nooor բլոկչեյնի հայկական ասոցիացիայում, թե՛ ծրագրի աջակցող  ընկերություններում։

Նշենք, որ հայտադիմումների ընդունումը դեռ շարունակվում է, վերջնաժամկետը հունիսի 5-ն է։ Բոլոր ցանկացողները կարող են դիմել՝ անցնելով այս հղումով։


97 մլն դոլար պիցցայի համար և պիցցա giveaway Հայաստանում

The Blockchain Challenger ծրագիրն ընդունում է մասնակցության հայտեր

Nooor-ի հետ ամփոփում ենք ChainPoint 19-ի արդյունքները (տեսանյութ)

Երևանում կայացավ ChainPoint 2019 բլոկչեյն համաժողովը (տեսանյութ)

Հայաստանը` որպես բլոկչեյնի զարգացման կենտրոն. Swiss Blockchain Leadership Summit

ChainPoint 2018. կայացավ տարածաշրջանի խոշոր բլոկչեյն համաժողովը (տեսանյութ)

Nooor Բլոկչեյնի հայկական ասոցիացիան և տարածաշրջանում ամենանշանակալի բլոկչեյն կոնֆերանսը

Ի՞նչ սպասել կրիպտոարժույթների շուկայից

Երևանում կանցկացվի բլոկչեյն լուծումներով ընտրություններին նվիրված հաքաթոն

Հայաստանը ներկայացվել է Բլոկչեյնի և կրիպտոարժույթների համաշխարհային գագաթնաժողովին

Երևանում կքննարկվի բլոկչեյնի միջոցով առաջիկա ընտրություններն անցկացնելու հարցը

Nooor Բլոկչեյնի հայկական ասոցիացիայի առաջարկը Նիկոլ Փաշինյանին

Երևանում կայացել է «Հայկական բլոկչեյն» առաջին միջազգային համաժողովը

Հայաստանում նախատեսվում է ստեղծել աշխարհի ամենամեծ մայնինգ ֆերման

Երևանում առաջին անգամ կանցկացվի Armenian Blockchain Forum