Բիզնես ինովացիոն ֆորումի առանցքում Հայաստանի արդիականացման ծրագիրն է - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Բիզնես ինովացիոն ֆորումի առանցքում Հայաստանի արդիականացման ծրագիրն է

BIF Press Conf 2 - Բիզնես ինովացիոն ֆորումի առանցքում Հայաստանի արդիականացման ծրագիրն է

6-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը կանցկացվի «Հայաստանի արդիականացման ճանապարհին» խորագրի ներքո՝ նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին, «Դիլիջան» առողջարանային համալիրում:

Այս մասին հայտարարել են Բիզնես ինովացիոն ֆորումի կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Մարիամ Բաբայանը:

«Բիզնես ինովացիոն ֆորումի կամ, այսպես ասած, «Հայկական դավոսի» շրջանակում պրոֆեսիոնալների քննարկումների միջոցով կնախանշվի Հայաստանի ինովացիոն զարգացման ճանապարհները, ապա այն կներկայացվի պետական համապատասխան մարմիններին», – նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նա նաև ընդգծեց, որ ՀՀ Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը ֆորումի շրջանակում առաջին անգամ կհնչեցնի Հայաստանի բարձր տեխնոգիաների ոլորտի զարգացման պետական կոնցեպտը:

ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Մարիամ Բաբայանն նշել է, որ այսօր չափազանց կարևոր է ամրապնդել և խթանել գիտություն-բիզնես կապը, ինչի արդյունքում ՏՏ և բարձր տեխնոլոգիաները ավելի կիրառական կդառնան՝ խթանելով բիզնեսի արդիականացումը և զարգացումը Հայաստանում:

Երկօրյա բիզնես ինովացիոն ֆորումի առանցքային թեմաներն են՝ «Նորարարության և Առաջատար տեխնոլոգիական ոլորտի զարգացման ազգային ռազմավարություն», «Կրթության զարգացումը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում», «Աջակցության Հայաստանում գիտության և նորարարության զարգացմանը», «Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացումը Հայաստանի մարզերում», «Կիբեր անվտանգությունը Հայաստանի տնտեսությունում»: Ամբողջական օրակարգը հասանելի է bif.am կայքում:

Բիզնես ինովացիոն ֆորումը գործարար քննարկումների, ինովացիոն գաղափարների հավաքագրման արդյունավետ հարթակ է, որի շրջանակում կմշակվի նաև Հայաստանի արդիականացման ծրագիր:  Բիզնես ինովացիոն ֆորումին կմասնակցեն Հայաստանի տնտեսության, գիտակրթական, առաջատար տեխնոլոգիական ոլորտի ընկերություններ և կառավարության ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ Գերմանիայից և Հնդկաստանից։

Բիզնես ինովացիոն ֆորումն իրականացվում է 2013 թվականից ԱՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Արդեն 3 տարի շարունակ Բիզնես Ինովացիոն ֆորումի գլխավոր գործընկերն է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը:


«Արմաթը» դիմավահաններ է տրամադրել շուրջ 50 բուժհաստատության

Դրամաշնորհ «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացների կազմակերպման համար

Հայաստանում էլեկտրոնային առևտրի շրջանառությունը գրեթե եռապատկվել է

Հայաստանում թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներ են ընթանում

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Աբու Դաբիում անցկացվող «UMEX/SimTEX 2020» համաժողովին

Հայտնի են Դրեյփերի համալսարանում սովորելու մեկնող հաղթողները

Այլ երկրներ օգտագործում են այն մոդելը, որը մշակվել է Հայաստանում. Կարեն Վարդանյան

Փետրվարին կբացվի առաջին «Արմաթ» լաբորատորիան Հնդկաստանում

Հակոբ Արշակյանը՝ Youtube-ի, Google Maps-ի և PayPal-ի հետ բանակցությունների մասին

Աղվերանում կայացել է «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը

Նոր իրավիճակը նոր ռազմավարություն է պահանջում. Կարեն Վարդանյան

Լիտվան հետաքրքրված է տեխնոլոգիական կրթության հայկական մոդելով

Շիրակի մարզի բոլոր դպրոցներում կան «Արմաթ» լաբորատորիաներ

Վերջին հինգ օրում բացվել է 57 «Արմաթ» լաբորատորիա

BIF 2019. Դիլիջանում անցկացվեց 7-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը

BIF 2019-ը արդյունաբերական հեղափոխության ինովացիոն ուղիներին նվիրված կլինի