fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Ներկայացվել է սմարթֆոնների համար ամենաարագ լիցքավորիչը (տեսանյութ)

Vivo ընկերությունը ներկայացրել է սուպերարագ լիցքավորիչ, որը այս պահի դրությամբ ամենաարագն է աշխարհում:

Super FlashCharge 120W անունը ստացած լիցքավորիչըկարող է 13 րոպեում լիցքավորել 4000 mAh հզորությամբ մարտկոցով սմարթֆոն:

Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է 10 տոկոս լիցք ունեցող սմարթֆոնը 4 տոկոս լիցքավորվում 16 վայրկյանում: Իսկ 5 րոպեում սմարթֆոնի լիցքը կարող է հասնել 50 տոկոսի:

Լիցքավորիչի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա հաջորդ շաբաթ: Ընկերությունը կներկայացնի նաև իր առաջին 5G սմարթֆոնը: