Տիեզերանա՞նք․ 20 անհավանական լուսանկար «Հաբբլ» աստղադիտակից - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Տիեզերանա՞նք․ 20 անհավանական լուսանկար «Հաբբլ» աստղադիտակից

Քանի դեռ ոչ Կիլիկիա, ոչ Հյուսիսային և ոչ էլ առավել ևս Սասունցի Դավիթ կայարանների տոմսարկղերում Երևան-Տիեզերք-Երևան տոմսեր չեն վաճառվում, ստիպված ենք «վերևների հետ» կապը NASA-ի Hubble աստղադիտակի միջոցով պահել:

Մեծ դժվարությամբ առանձնացրել ենք աստղադիտակի «ամբողջ կյանքում» ֆիքսած ամենատպավորիչ կադրերից 25-ը, ի դեպ՝ նույն հաջողությամբ կարելի էր առանձնացնել 100-ը և նույնիսկ 1000-ը կամ ավելին, բայց մյուսների ընտրությունը թողնում ենք ձեզ, տեղափոխվեք տիեզերք այս հղումով:

1. Մեծ Միգամածություն / Lagoon Nebula

Գալակտիկական միգամածությունները միջաստղային գազի, փոշու և պլազմայի հսկայական կուտակումներ են՝ լուսավոր և մութ ամպեր:

2.  Սպիրալաձև համաստեղություն՝ NGC 7331:

3. Աստղակույտերը տարածված երևույթներ են տիեզերքում, դրանք պարունակում են հազարավոր աստղեր, որոնք միմյանց մոտ հավաքվում են ձգողականության ուժի շնորհիվ: Նկարում պատկերված է NGC 1866 աստղակույտը, որը գտնվում է Ծիր Կաթին փոքր համաստեղության մոտակայքում:

4.Յուպիտերի խալը / Great Red Spot

Այս լուսանկարը արվել է այն ժամանակ, երբ մոլորակը գտնվել է Երկրից 670 մլն կմ հեռավորության վրա: Խալի նման կետիկը իրենից ներկայացնում է երկարատև փոթորիկ, որը գրեթե Երկրի տրամագծի չափ է:

5. Միգամածության պղպջակ / The Bubble Nebula

NGC 7635 անվանմամբ պղպջակը Hubble-ը նկարել է իր՝ տիեզերքում գտնվելու 26-րդ տարեդարձի կապակցությամբ:

6. NGC 6960 անունով միգամածության այս հատվածն առավել հայտնի է ինչպես The Witch’s Broom Nebula կամ «Կախարդի ցախավել»

7. Twin Jet Nebula կամ PN M2-9 երկբևեռ մոլորակային միգամածություն

8. Westerlund 2 աստղաբույլն ու շրջակայքը

9. NGC 7714 սպիրալաձև համաստեղությունն է, որը գտնվում է Երկրից 100 մլն լուսային տարի հեռավորության վրա:

10. The Eagle Nebula’s Pillars of Creation կամ Արծվի Միգամածության Ստեղծման հիմնասյուներ

Hubble աստղադիտակի ամենահայտնի լուսանկարներից մեկն է, որտեղ երևում  է գազի բազմաշերտ ամպերի փայն ու մուգ տիեզերական փոշին: Կախարդական է, չէ՞:

11. RS Puppis-ը փոփոխական աստղ է, նմանատիպ հսկա և գերհսկա աստղերը կոչվում են Ցեֆեիդներ: Անվանումը ծագել է Ցեֆեոս համաստեղության դելտա  աստղի անունից, որի պայծառության փոփոխությունն առաջինն է հայտնաբերվել (1784 թ.)

12. Antennae Galaxies կամ Ալեհավաք համաստեղություններ

13. Ring Nebula միգամածությունը հայտնի է նաև «Աստծո աչք» անունով:

14. Centaurus A կամ  NGC 5128, հայտնի է իր սև դրամատիկ «սև երթուղիներով»:

15. Carina Nebula գայթակղիչ աստղային կացարան:

16. Այս տիեզերական թիթեռի մեջտեղում գտնվում է մեռնող աստղ, որի զանգվածը գերազանցում է Արևի զանգվածը մոտ 5 անգամ:

17. Stephan’s Quintet կամ Սթեֆանի քառյակ:

Գալատկիկանան հայտնի քառյակ է, որոնց բախումը բացահայտել է աստղերի անհավանական տեսականի՝ սկսած երիտասարդ կապույտ աստղերից, մինչև մեռնող կարմիր աստղեր

18. Աստղերի ծնունդ Carina Nebula-ում:

19. NGC 5866 սկավառակաձև համաստեղության եզրը:

20. Տիեզերական փոշու և գազի քարայր Orion Nebula-ում, որտեղ առաջանում են հազարավոր աստղեր: Նկարում ավելի քան 3000 աստղ կա, որոնց մի մասը երբևէ տեսանելի լույսի տակ չի եղել:

21. Crab Nebula-ի կամ Խեցգետնի Միգամածության ամենամանրամասն լուսանկարն է:

22. Պարուրաձև գալակտիկա M51

23. Sombrero galaxy կամ Messier 104 (M104)

Տիեզերքի ամենաֆոտոգենիկ համաստեղություններից մեկն է համարվում:

24. Cone Nebula 

Բոսորագույն ծովից  գլուխը դուրս հանած այս մղձավանջային գազանը պարզապես տիեզերական գազի և փոշու սյուն է:

25.  Միգամածություն Orion համաստեղությունում:


Հետաքրքիր անիմացիա․ Ինչ տեսք ունի Երկիրը՝ Լուսնից դիտելիս

Ինչ տպավորիչ բան է նկարել NASA աստղադիտակը ձեր ծննդյան օրը

Իլոն Մասկը քննադատել է NASA-ին

NASA-ն ներկայացրել է առաջին ամբողջությամբ էլեկտրական ինքնաթիռ (տեսանյութ)

NASA-ի նախկին ինժեները կօգնի Hyundai-ին ստեղծել թռչող մեքենաներ

NASA-ն ռոբոտներ է պատվիրել Լուսնի վրա տարօրինակ փոսերի հետազոտման համար

NASA-ի միջոցով կարող եք ուղարկել Ձեր անունը Մարս մոլորակ

NASA-ն նոր մանրամասներ է հրապարակել Լուսին-2024 առաքելության վերաբերյալ

Հայտնի են NASA SpaceApps Challenge 2018-ի հայաստանյան փուլի հաղթողները

Երվանդ Թերզյանին ՆԱՍԱ-ի բարձրագույն պարգև կշնորհվի

ՆԱՍԱ-ն Մարսում նոր բացահայտում է արել

Տիեզերքը Instagram-ից. 5 էջ, որտեղ տիեզերքն ավելի հասանելի է ( NASA, МКС )

2017 թվականի ամենամեծ լիալուսինը դեկտեմբերի 3-ին էր (տեսանյութ)

Ինչպես Վան Գոգի կտավը․ NASA-ն հրապարակել է Յուպիտերի լուսանկարը` արված հատուկ սարքով (լուսանկար)

NASA-ի նոր մարսագնացը ռեկորդային քանակությամբ տեսախցիկներ է ունենալու

NASA-ն ցանկացողներին հնարավորություն է տալիս Մարս ուղարկել իրենց անունները