TikTok-ը ներդնում է ծնողական վերահսկողության ֆունկցիա - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

TikTok-ը ներդնում է ծնողական վերահսկողության ֆունկցիա

42C7C03E 1222 4B86 ADC7 987B085F15F8 1240x720 1 - TikTok-ը ներդնում է ծնողական վերահսկողության ֆունկցիա

TikTok կարճ տեսանյութերի փոխանակման ծառայության մշակողները հայտարարել են «Family Pairing» նոր գործառույթի գործարկման մասին:

Ըստ մամուլի ծառայության՝ բոլոր ծնողները երկար ժամանակ սպասում էին այս թարմացմանը: Գործառույթը ծնողին հնարավորություն կտա միացնել իրենց TikTok հաշիվը երեխայի հաշվին և հասանելիություն ստանալ երեխայի հաշիվի անվտանգության և գաղտնիության մի շարք կարգավորումների: Նաև, սահմանել էկրանի ժամանակի հսկողություն, թե որքան ժամանակ երեխան կարող է ամեն օր անցկացնել սոցցանցում: Մտցնել սահմանափակումներ ոչ պատշաճ բովանդակության վերաբերյալ: Սահմանել այն օգտվողների ցանկը, որոնք կարող են հաղորդագրություն ուղարկել երեխային կամ էլ անջատել ամբողջական նամակագրությունը:

Նշվում է, որ ապրիլի 30-ից TikTok-ը պատրաստվում է անջատել հաղորդագրությունների գործառույթը 16 տարեկանից ցածր օգտվողների համար: