-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Իլոն Մասկն ու Թոմ Քրուզը մշակում են աշխարհում առաջին դերային ֆիլմը, որը կնկարահանվի տիեզերքում:
Դեռևս պարզ չէ` ֆիլմն ամբողջությամբ կնկարահանվի ուղեծրում, թե նրանում կլինեն որոշ տիեզերական տեսարաններ: Հայտնի է միայն, որ ֆիլմը չի հանդիսանալու գոյություն ունեցող որևէ ֆրանշիզայի մաս, գրում է Deadline-ը:
Այն չի լինի «Առաքելությունն անիրագործելի Է» ֆիլմի մաս: Խոսքը գնում է լրիվ առանձին ծրագրի (մարտաֆիլմի) մասին, որը դեռևս գտնվում է մշակման փուլում և որևէ կինոստուդիայի հետ չի համագործակցում:
Ֆիլմի գլխավոր առանձնահատկությունը իրական նկարահանումն է, որը կապահովի NASA-ն: Ի դեպ՝ վերջինիս ադմինստրատորն արդեն հաստատել է լուրը:
NASA is excited to work with @TomCruise on a film aboard the @Space_Station! We need popular media to inspire a new generation of engineers and scientists to make @NASA’s ambitious plans a reality. pic.twitter.com/CaPwfXtfUv
— Jim Bridenstine (@JimBridenstine) May 5, 2020
Հատկանշական է, որ Մասկի SpaceX-ը դեռևս մարդկանց չի տեղափոխել տիեզերք, առաջին այդպիսի փորձը պլանավորվում է 2020թ. մայիսի 27-ին: Ընկերությունը 9 տարվա մեջ առաջին անգամ ԱՄՆ տարածքից Միջազգային տիեզերական կայան կուղարկի 2 ամերիկյան տիեզերագնացների:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո