Top-10 աշխարհի չամուսնացած միլիարդատերերը - VNews

Top-10 աշխարհի չամուսնացած միլիարդատերերը

Գուստավ Մագնար Վիթսե

Կարողությունը՝ $2,3 միլիարդ

Տարիքը՝ 26

Երկիրը՝ Նորվեգիա

Կարողության աղբյուրը՝ ձկնաբուծական արդյունաբերություն 

Գուստավ Մագնար Վիթսե տիրապետում է Salmar ASA ընկերության բաժնետոմսերի 47%-ին, որը 2013թ. իրեն նվիրել է հայրը ծննդյան առիթով:

Salmar ASA-ն սաղմոնի նորվեգական արտադրող է, աշխարհում ամենախոշորներից մեկն է այս ոլորտում: Այն հիմնադրվել է 1991թ. Գուստավ Վիթսե ավագի կողմից, որը մինչ այժմ էլ ղեկավարում է ընկերությունը:

Այդուհանդերձ, Գուստավ Մագնարը փորձում է զարգացնել իր սեփական բիզնեսը՝ ներդրումներ կատարելով անշարժ գույքի և տեխնոլոգիական ստարտափների մեջ:

Ջոն Կոլիսոն

Կարողությունը՝ $3,2 միլիարդ

Տարիքը՝ 29

Երկիրը՝ Իռլանդիա

Կարողության աղբյուրը՝ վճարային հավելված

Ջոն Կոլիսոնը Stripe վճարային համակարգի հիմնադիրն է: Ընկերությունը Կոլիսոնը հիմնել է 2010թ. իր եղբոր՝ Պատրիկի, հետ: Եղբայրները իրենց մանկությունը անցկացրել են Դրոմինիր գյուղում, որտեղ իրենց ծնողները կառավարում էին լճի ափին տեղակայված հյուրանոց: Ներկայումս եղբայրներն ապրում են Սիլիկոնյան հովտում:

Ջոնը և եղբայրը Stripe-ի գաղափարը Մասաչուսեթսի տոխնոլոգիական համալսարանում սովորելու ընթացքում են գեներացրել: Առաջին ստարտափը, որն իրականացրել են 2007թ. Shuppa անունով հավելվածն էր, որը հեշտացնում էր eBay-ում գնումներ կատարելու գործընթացը: Մեկ տարի անց երկուսն էլ դարձան միլիոնատերեր՝ վաճառելով ստարտափը $5 միլիոնով Live Current Media-ին:

2019թ. սեպտեմբերին Stripe-ը ներգրավեց 250 միլիոն դոլար ֆինանսավորում: Իսկ ընկերությունը գնահատվում է $35 միլիարդ:

Բոբի Մերֆի

Կարողությունը՝ $1,9 միլիարդ

Տարիքը՝ 31

Երկիրը՝ ԱՄՆ

Կարողության աղբյուրը՝ Snapchat

Բոբի Մերֆին Snapchat հավելվածի համահիմնադիրներից մեկն է: Ներկայումս Snapchat-ն ունի 203 մլն. ակտիվ օգտատեր: Մերֆին Snapchat-ը հիմնադրել է Սթենֆորիդի համալսարանից իր համակուրսեցու՝ Էվան Շպիգելի, հետ: 2013թ. նրանք մերժեցին Մարկ Ցուկերբերգի Snapchat-ը  $3 միլիարդով գնելու առաջարկը: 2015 թվականին $538 միլիոն ներդրում ստացան: Իսկ 2017-ին ընկերությունն արդեն $25 միլիարդ էր գնահատվում: Շպիգելն ու Մերֆին տիրապետում են բաժնետոմսերի 18%-ին:

Լուկաս Ուոլտոն

Կարողությունը՝ $18,4 միլիարդ

Տարիքը՝ 33

Երկիրը՝ ԱՄՆ

Կարողության աղբյուրը՝ Walmart

Լուկաս Ուոլտոնը ամերիկյան Walmart սուպերմարկետների խոշորագույն ցանցի հիմնադիր՝ Սեմ Ուոլտոնի, թոռն է: Իր կարողությունը նա ժառանգել է հորից՝ Ջեք Ուոլտոնից, 2005 թվականին, այն բանից հետո, երբ հայրը վթարի ենթարկվեց ինքնաթիռով: Լուկասը ստացավ հոր կարողության մեկ երրորդը, մայրը՝ մեկ վեցերորդը: Լուկաս Ուոլտոնին են պատկանում ոչ միայն Walmart-ի, նաև արևային մարտկոցներ արտադրող First Solar ընկերության և Arvest Bank ֆինանսական ընկերության բաժնետոմսերը: Բացի այս, երիտասարդ միլիարդատերը գլխավորում է Walton Family Foundation ընտանեկան ֆոնդի բնապահպանական հանձնաժողովը, որին նվիրաբերել է $149 միլիոն:

Խուլիո Մարիո Սանտո Դոմինգո III

Կարողությունը՝ $1 միլիարդ

Տարիքը՝ 34

Երկիրը՝ ԱՄՆ

Կարողության աղբյուրը՝ գարեջրագործական արդյունաբերություն

Գարեջրագործական խոշորագույն Anheuser-Busch InBev ընկերությունը Մարիո Սանտո Դոմինգո III-ի հիմնական եկամուտի աղբյուրն է: Anheuser-Busch InBev-ը 2016 թվականին ձեռք բերեց SABMiller գարեջրագործական ընկերությունը, որի հիմադիրը այս միլիարդատիրոջ պապն է: Գործարքի արդյունքում Խուլիոն կարողացավ Anheuser-Busch InBev-ում բաժնեմաս ստանալ:

Սանտո Դոմինգոն նաև Նյու Յորքի Sheik ‘N’ Beik երաժշտական խմբի DJ է, ավարտել է Բոստոնի համալսարանը՝ մասնագիտանալով ճարտարագիտության ոլորտում:

Պավել Դուրով

Կարողությունը՝ $3,4 միլիարդ

Տարիքը՝ 35

Երկիրը՝ Ռուսաստան

Կարողության աղբյուրը՝ Telegram

Պավել Դուրովը Telegram մեսենջերի հիմնադիրն է: Նա նաև հայտնի ВКонтакте սոցցանցի հիմնադիրն է: 2014թ. նա վաճառեց ВКонтакте-ի իր բաժնեմասը մոտ $300 միլիոնով: Այնուհետև ստեղծեց ստեղծեց Telegram-ը, որն այժ ունի ավելի քան 300 միլիոն լսարան: 2018թ. Պավել Դուրովը իր եղբոր՝ Նիկոլայ Դուրովի, հետ կարողացավ ներգրավել $1,7 միլիարդ ներդրում TON բլոկչեյն-համաակրգ ստեղծելու համար:

Ջո Գեբիա

Կարողությունը՝ $4,1 միլիարդ

Տարիքը՝ 38

Երկիրը՝ ԱՄՆ

Կարողության աղբյուրը՝ Airbnb

Ջո Գեբիան երազում էր նկարել և աշխատել Նյու Յորքի պատկերասրահներում: Բայց Ռոդ-Այլենդի նահանգի Դիզայնի պետական ​​դպրոցում նա հանդիպեց Բրայան Չեսկիին, ում հետ նա հիմնել է Airbnb ընկերություն, որը ճանապարհորդներին թույլ է տալիս տներ վարձել ամբողջ աշխարհով` 191 երկրների ավելի քան 100,000 քաղաքներում: Գեբիան ընկերությունում զբաղեցնում է արտադրանքի տնօրենի պաշտոնը: Airbnb-ում այս պաշտոնը ստանձնելուց առաջ, Գեբիան ցանկանում էր կերպարվեստով զբաղվել և ցուցահանդեսներ անցկացնել Նյու Յորքի պատկերասրահներում:

Այսպիսով, Ջոն հիմնադրել է նաև CritBuns ընկերությունը, որը բարձեր էր վաճառում նկարիչների համար, որպեսզի ստեղծագործական երկար ժամերի ընթացքում նրանք հարմարավետ նստեն և չհոգնեն:

Բրայան Չեսկի

Կարողությունը՝ $4,1 միլիարդ

Տարիքը՝ 38

Երկիրը՝ ԱՄՆ

Կարողության աղբյուրը՝ Airbnb

2007թ. Բրայան Չեսկիի և Ջո Գեբիայի գումարը չէր բավականացնում, որ բնակարան վարձեն Սան-Ֆրանցիսկոյում և նրանք սկսեցին գումար վերցնել քաղաք եկած ճանապարհորդներից՝ իրենց բնակարանում գիշերելու հնարավորության համար:

Իսկ, 2008-ին նրանք իրենց երրորդ գործընկեր Նաթան Բլեչարժիկի հետ միասին ստեղծեցին Airbnb-ն՝ բնակարանների կարճաժամկետ վարձակալության համար ծառայությունը: Նախկին բոդիբիլդեր Չեսկին, ինչպես արդեն նշեցինք, հանդիպել է Գեբիային Ռոդ-Այլենդի նահանգի Դիզայնի պետական դպրոցում սովորելիս:

Չեսկիի ծնողները սոցիալական աշխատողներ են, ինքը տարեկան 40,000 դոլար էր վաստակում Լոս Անջելեսում արդյունաբերական դիզայնով զբաղվելով, նախքան Airbnb-ով հաջողության հասնելը:

Պիտեր Շուլժևսկի

Կարողությունը՝ $1,8 միլիարդ

Տարիքը՝ 38

Երկիրը՝ Կանադա

Կարողության աղբյուրը՝ Wish

2011-ին լեհական ծագում ունեցող Google-ի 37-ամյա աշխատակիցը ստեղծեց Wish չինական ապրանքների առցանց խանութը, որը նախատեսված էր աղքատ ամերիկացիների համար: Նրա հաճախորդների մեծ մասը չի աշխատում գրասենյակներում և չի ապրում Հյուսիսային Կալիֆոռնիայի ափերին: Wish-ի օգտատերերը Հյուսիսային Ամերիկայի Ֆլորիդա կամ Արևելյան Տեխաս ամերիկյան աշխատանքային դասի գնորդներն են, ովքեր չեն կարող թույլ տալ Amazon Prime-ի  $120 արժողությամբ անդամակցությունը:

2018 թ.-ին Wish-ը աշխարհում ամենաշատ ներբեռնված առցանց գնումների ծրագիրն էր, և այժմ այն ​​վաճառքի առումով Միացյալ Նահանգների թվով երրորդ խոշորագույն էլեկտրոնային առևտրային հարթակն է: Ամբողջ աշխարհում, մոտ 90 միլիոն մարդ օգտագործում է այն առնվազն ամիսը մեկ անգամ: Ստանալով վաճառքի 15%-ը, 2018 թվականին Wish-ը կրկնապատկեց եկամուտը՝ հասցնելով այն 1,9 միլիարդ դոլարի:

2019-ի օգոստոսին Wish-ը ներգրավեց 300 միլիոն դոլարի ներդրումներ, ընկերությունը գնահատվեց ավելի քան 11 միլիարդ դոլար, Շուլժևսկին պատկանում է Wish-ի բաժնետոմսերի շուրջ 18%-ը:

Դրյու Հյուսթոն

Կարողությունը՝ $1,3 միլիարդ

Տարիքը՝ 37

Երկիրը՝ ԱՄՆ

Կարողության աղբյուրը՝ Dropbox

Դրյու Հյուսթոնը ամպային Dropbox ծառայության համահիմնադիրն է, որից օգտվում է մոտ 500 մլն մարդ: Հյուսթոնը ընկերությունը հիմնել է 2007-ին, երբ նա 24 տարեկան էր, MIT-ի իր համակուրսեցու՝ Արաշ Ֆիրդուսի, հետ: Հյուսթոնին է պատկանում ընկերության բաժնետոմսերի ավելի քան 20%-ը, նա հանդիսանում է Dropbox-ի խոշորագույն մասնավոր բաժնետերը:


Top-5. Աշխարհի ամենահարուստ կանայք

10 հարմար գործիք թիմով հեռավար աշխատելու համար

Telegram-ում թարմացումների տարափ է

Պուտինի խոսնակը խնդրել է բուժաշխատողին ոչնչացնել հեռախոսը նախագահին նկարելուց հետո (տեսանյութ)

Պավել Դուրովը կոչ է արել ջնջել WhatsApp-ը

Telegram-ի օգտատերերը կկարողանան թաքցնել սեփական հեռախոսահամարը

Telegram-ը կարող է թողարկել սեփական կրիպտոարժույթ

Airbnb-ով արդեն կարող եք նաև կղզիներ ու դղյակներ վարձել

Telegram-ի հիմնադիրը հացադուլ է հայտարարել

Snapchat-ի մի քանի աշատակից հետևել է օգտատերերի անձնական տվյալներին

Telegram-ում արդեն կարելի է պահել հին նամակագրությունները

Telegram-ում երկար սպասված գործառույթ է ավելացել

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Բուրաս Պապիկյան 3 հավելված, որ պետք է ունենան ոճային բլոգերները

Telegram-ի նոր թերությունը բացահայտում է ձեր հաղորդագրությունները

WhatsApp-ում հայտնվել են սթիքերներ՝ Viber-ի ու Telegram-ի նմանությամբ

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Արմեն Խաչիկյան. 3 հավելված, որ պետք է ունենան սոցիոլոգները