-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ունենալով հարուստ ծնողներ կամ ներկայացնելով մի ամբողջ ազնվարյուն տոհմ, աշխարհում շատ հաճախ հանդիպում են երիտասարդներ, որոնք չնայած իրենց տարիքին արդեն ունեն մի քանի զրոյից բաղկացած հաշվեհամարներ: Կան նաև այնպիսիները, որոնք դրանց հասել են իրենց բացարձակ խելքի շնորհիվ: Ձեզ ենք ներկայացնում 10 միլիարդատերերի, որոնք իրենց կարողությունը դիզել են մինչև 30 տարեկանը:
10. Լուկաս Ուալթոն- 30 տարեկան
Լուկաս Ուալթոնը հայտնի Walmart ընկերության հիմնադիրի թոռն է, որը 2005 թվականին ժառանգեց ընկերությունը իր հոր մահից հետո: Լուկասը բաժնեմասեր ունի Walmart-ում, First Solar-ում և Arvest Bank-ում: Նրա կարողությունը գնահատվում է 14.2 մլրդ. դոլար:
9. Ուան Հան – 30 տարեկան
Ուան Հանը իր կարողությունը ժառանգել է Շանհայում հայտնի Juneyao Air ավիաընկերության իր բաժնեմասից: Ավիաընկերությունը պատկանում է Juneyao Group-ին, որը ներդրումներ է կատարում կրթության և սննդի բնագավառներում: Հանի կարողությունը գնահատվում է 1.3 մլրդ. դոլար:
8. Պատրիկ Կոլիսոն – 29 տարեկան
Կոլիսոնը Stripe ընկերության համահիմնադիրն է, որը թույլ է տալիս համացանցի միջոցով հեշտությամբ վճարումներ կատարել: Ընկերության խոշոր ներդրողներից է Իլոն Մասկը: Կոլիսոնի կարողությունը կազմում է 1 մլրդ. դոլար:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո