Թոփ 10․ ընտանիք կազմելու և երեխաներ մեծացնելու վատագույն երկրները - Page 2 of 2 - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Թոփ 10․ ընտանիք կազմելու և երեխաներ մեծացնելու վատագույն երկրները

gyumry 1 - Թոփ 10․ ընտանիք կազմելու և երեխաներ մեծացնելու վատագույն երկրները

5․Եմեն

Կյանքի որակն այս երկրում ամենացածրերից է։ Եմենը գտնվում է Սաուդյան Արաբիայի հարավային հատվածում։ Կրթական համակարգի տվյալներով այն 6-րդն է։ Տնտեսության վատ ցուցանիշներով այն առաջատար է։ Իր վտանգավորությամբ այն 11-րդ երկիրն է։ Առողջապահական համակարգն այստեղ նույնպես ոչ նախաձելի վիճակում է։ Այն զբաղեցնում է 21-րդ հորիզոնականը։ Կյանքի որակի գրանցած ցուցանիշներով էլ երկիրը 2-րդ տեղում է։

gettyimages 990546366 960x675 - Թոփ 10․ ընտանիք կազմելու և երեխաներ մեծացնելու վատագույն երկրները

4․Իրաք

Իրաքն այսօր որակվում է որպես ապրելու համար ամենավտանգավոր երկիր։ Կրթական համակարգում եղած բացերի հաշվին երկիրը ցանկում 20-րդն է։ ՀՆԱ-ի միայն  2,3%-ն է հատկացվում կրթությանը։ Տնտեսապես երկիրը բավական վատ ցուցանիշներ ունի։ Ցանկում այն 21-րդն է։ 18-րդ տեղում էլ Իրաքի առողջապահական համակարգն է։

Mideast Iraq Muha 960x541 - Թոփ 10․ ընտանիք կազմելու և երեխաներ մեծացնելու վատագույն երկրները

3․ Կոնգո

Կենտրոնական Աֆրիկայի հարավում է գտնվում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը։ Իրաքից հետո այն ապրելու համար երկրորդ վտանագվոր երկիրն է։ Այս երկրում արյունահեղությունն ու բռնությունը սովորական բնույթ են կրում։ Կոնգոյի Հանրապետության կրթական համակարգը թոփ 20-ում է։ Առողջապահական ոլորտն այստեղ գտնվում է ծայրահեղ վատ վիճակում։

unnamed file 960x650 - Թոփ 10․ ընտանիք կազմելու և երեխաներ մեծացնելու վատագույն երկրները

2․ Չադ

Անցնելով աշխարհի վատագույն երկրերի տասնյակով 2-րդ հորիզոնականում է Չադը։ Կյանքի որակն այստեղ բավականին վատն է։ Այն զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։ Տնտեսական ցուցանիշներով Չադը ցանկի 8-րդ հորիզոնականում է, իսկ կրթասկան համակարգը ամենավատի տիտղոսից ընդամենը 3 քայլ է հեռու։ Չադում առողջապահական համակարգը նույնպես ողբալի վիճակում է։ Այն իր գրանցած ցուցանիշներով 2-րդ հորիզոնականում է։ Երկրում բռնության, տնտեսության անկման և քաուսի մթնոլորտ է։

lpp 960x518 - Թոփ 10․ ընտանիք կազմելու և երեխաներ մեծացնելու վատագույն երկրները

1․ Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն

Երկիրը գտնվում է Աֆրիկայի միջին հատվածում։ Ցանկում այն ամենավատ տնտեսական վիճակում գտնվող երկիրն է։ Կրթական, առողջապահական ոլորտները նույնպես գտնվում են ծայրահեղ վիճակում։ Կրթական համակարգի ցուցանիշները շատ ցածր են։  Երկիրն այս տեսնակյունից գտնվում է 3-րդ հորիզոնականում։ ՀՆԱ-ի ընդամենը 1,2 % է ծախսվում կրթության վրա։ Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության տնտեսական համակարգն իր ցուցանիշներով ցանկում 5-րդն է։ Այս երկրում բնակվելը և ընտանիք կազմելը նույնպես շատ վտանգավոր է։ Այս ցուցանիշով այն երրորդ հորիզոնականում է։ Ամփոփելով բոլոր տվյալները՝ կարելի է ասել, որ  Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը ապրելու համար աշխարհի ամենավատ երկիրն է։

Kaga Bandoro MothersChildren 1 960x639 - Թոփ 10․ ընտանիք կազմելու և երեխաներ մեծացնելու վատագույն երկրները

 

1 2