Թոփ 3 ամենաթանկ համալսարաններն աշխարհում - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Թոփ 3 ամենաթանկ համալսարաններն աշխարհում

gyumry Copy 1 - Թոփ 3 ամենաթանկ համալսարաններն աշխարհում

Այս կամ այն ուսումնական հաստատություն ընդունվելիս՝ոմանք ընտրություն են  կատարում՝ հաշվի առնելով կրթության որակն ու ուսուցման մեթոդիկան, իսկ ոմանք էլ ուշադրություն են դարձնում ուսումնական հաստատության հեղինակավոր լինելու վրա։

Ներկայացնում ենք աշխարհի ամենահեղինակավոր և ամենաթանկ ուսումնական հաստատություները, որտեղ երազում են կրթություն ստանալ բոլորը։

3․University of Westminster. Անգլիա 

Ըստ  Independent ամսագրի՝ դեռևս 2016-ին ամենաթանկ ԲՈՒՀ է ճանաչվել Ուեսթմինթերի համալսարանը, որը գտնվում է Լոնդոնի կենտրոնական հատվածում։ Համալսարանն աչքի է ընկնում ուսումնան բարձրակարգ մակարդակով և աճի մեծ հեռանկարներ է ապահովում այստեղ սովորողների համար։ Լավ կրթության դիմաց, սակայն, վճարել է պետք։

Այստեղ կրթության միջին արժեքը 33 000 դոլար է։ 

Полная стипендия унивесрситета University of Westminster min 960x540 - Թոփ 3 ամենաթանկ համալսարաններն աշխարհում

2. Quest University. Կանադա

Քուեսթը մասնավոր  համալսարան է ,որը գտնվում է Կանդայում։ Ուսումնական հաստատությունը երկրում ամենաթանկ կրթական օջախն է։ Համալսարանը տեղակայված է օվկիանոսի ափին։ Այն զինված է բարձր տեխնոլոգիական լուծումներով։ Այստեղ սովորող ուսանողները ստանում են հիանալի հնարավորություն  գտնվել անհավանական բնապատկերներ ունեցող միջավայրում և զբաղվել բազմազան հետաքրքիր սպորտաձևերով։

Համալսարանում կրթության միջին արժեքը  39 000 դոլար է։ 

83c61680 2bc2 4507 8eda 3439dc9706c0 960x635 - Թոփ 3 ամենաթանկ համալսարաններն աշխարհում

1. Sarah Lawrence College, ԱՄՆ

Sarah Lawrence-ը համարվում է ԱՄՆ-ի ամենաթանկ ուսումնական հաստատությունը։ Այստեղ աշխատում են բարձր որակավորում ունեցող դասախոսներ։ Համալսարանում գործում է ուսման անհատական ծրագիր․ խմբերում մասնակիցների թիվը չի գերազանցում 20 ուսանողի սահմանը։ Կրթական հիմնական ծրագրերից բացի Sarah Lawrence-ի ուսանողները ստանում են բացառիկ հնարավորություն գտնվել ուսուցման ընթացքին նպաստող միջավայրում, ինչն էլ ավելի արդյունավետ է դարձնում ուսումնական պրոցեսը։ 

ԲՈՒՀ-ում սովորելու միջին արժեքը 65․480 դոլար է։ 

sarah lawrence westlands 2 1501367092 960x449 - Թոփ 3 ամենաթանկ համալսարաններն աշխարհում