TourXel-ն ավտոմատացնում է տուրիստական ընկերությունների աշխատանքը - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

TourXel-ն ավտոմատացնում է տուրիստական ընկերությունների աշխատանքը

TourXel-ը մշակել է յուրահատուկ ծրագրային ապահովում, որն էապես փոխում է զբոսաշրջության ոլորտում գործող ընկերությունների ամենօրյա աշխատանքի սկզբունքը։

Հին ու բարի հաշվիչներին, թուղթ ու գրչին գալիս է փոխարինելու համակարգ, որը հնարավորություն է տալիս ավտոմատացնել ներքին աշխատանքային գործընթացները, հեշտ կառավարելի դարձնել դրանք, կենտրոնացնել տվյալները մեկ տեղում, համակարգել դրանք ու վերլուծել։

Այն թույլ է տալիս ստեղծել հաշվետվություններ և վիզուալիզացիաներ, բացահայտել տարբեր պրոդուկտների եկամտաբերությունը, կրճատել ծախսերը և ինքնուրույն ստեղծել հարկային հաշվետվություններ: Թվարկվածները գործառույթների միայն մի մասն են կազմում:

TourXel-ի համահիմնադիր Արամ Վասիլյանը VNews – Business & Tech-ին պատմել է ընկերության ստեղծման, առանձնահատկությունների ու առաջիկա ծրագրերի մասին․

«Ընկերությունն սկսել է գործունեությունը 2012 թվականին։ Համահիմնադիրներից մեկը՝ Շերիֆը, ապրում է Նյու Յորքում, երկար տարիների փորձ ունի տուրիստական բիզնեսում։ 20 տարուց ավել համակարգել է ընդլայնվող տուրիստական ընկերությունների գործողությունները: Մեր համակարգի ցանկացած լուծում հիմնված է իրական կյաքում առաջացած որևէ խնդրի վրա»։

Tourxel-ի համակարգն արդեն 3 տարի է, ինչ ներդրվել է Նյու Յորքում գործող տուրիստական գործակալությունում, ֆրանսիական մի շարք ընկերություններ նույնպես օգտագործում են ծրագրային ապահովումը։ Հայկական ընկերություններում դեռևս միայն թեստավորում են։ Մրցակիների հանդեպ առավելությունների շարքում Արամը դասում է մի քանի կոմպոնենտներ։

«Տեխնիկական տեսակետից առավելությունն այն է, որ ամբողջությամբ  ամպային համակարգի վրա է հիմնված: Ցանկացած վայրից, ցանկացած սարքով հնարավոր է օգտվել: Այնինչ, նմանատիպ համակարգերի 60-70 տոկոսը դեսքթոփ տարբերակով են: Իսկ այս դեպքում պետք է միայն բրաուզեր ու վերջ: Շատ մեծ շեշտ դրված է տվյալների գաղտնիության, անվտանգության վրա: Ամեն ինչ շատ պաշտպանված է․ վտահ կարող եք լինել, որ արտահոսք չի լինի: Համակարգը Միացյալ Նահանգների տուրիստական տրամաբանությանը շատ  համապատասխան է:

Նաև հնարավոր է ցանկացած օգտատիրոջն անհրաժեշտ գործառույթները բացել և փակել։ Ծրագրային բաժանումը լավ է կազմված, յուրաքանչյուր աշխատակից կարող է միայն իր գործառույթներին համապատասխան ֆունկցիաների տիրապետել՝ չունենալով հասանելիություն ամբողջ համակարգին»,- նշում է նա։

Սկզբնական շրջանում ինչպես բոլոր ստարտափները, TourXel-ը նույնպես հանդիպել է դժվարությունների՝ թե՛ տեխնիկական, թե՛ բիզնեսի զարգացման տեսանկյունից։ Սակայն համահիմնադիրը դրական է համարում իրենց կուտակած փորձը, որն էլ օգնել է հաղթահարել բարդությունները և առաջ շարժվել։

TourXel-ի կայքում ներկայացված է 4 փաթեթ (Starter, Optimal, Ultimate, Custom)։ Ծրագրային ապահովումը տրամադրում է վաճառքների և ամրագրումների, ճամփորդությունների պլանավորման գնառաջարկներ, ինչպես նաև  էլ․ նամակագրության, գործընթացների, հաշվապահության ավտոմատացում, նաև գործում է ծանուցումների ակտիվ համակարգ։

Արամի խոսքվ՝ հատկանշականը վերլուծությունների և հաշվետվությունների համակարգն է, ինչը զբոսաշրջային բիզնեսի ղեկավարների ու մենեջերների համար կարևորագույն գործիքներից մեկն է։ Առանձին-առանձին յուրաքանչյուր տուրիստական խմբի ցուցանիշները վերլուծելը ժամանակատար է ու բարդ: Համակարգն այս խնդիրը նույնպես լուծում է․    

«Վերլուծության առումով, երևի արդեն 60-70-ի հասնող հաշվետվություններ ունենք։ Համակարգը թույլ է տալիս գնահատել ամեն ինչ՝ աշխատակիցների արդյունավետությունից մինչև գործընկերների ու հաճախորդների աճը»։

Առաջիկայում թիմը մեքենայական ուսուցման շնորհիվ պատրաստվում է ներդնել ամրագրումների կառավարման նոր համակարգ, որը, հիմնվելով ընկերությունների տվյալների ու բիզնես գործունեության տրամաբանության վրա, շահավետ ծրագրեր կկազմի ու թույլ կտա գնումներ կատարել գործընկերներից՝ խնայելով ահռելի գումարներ։

«Արդեն 5 տարվա տվյալներ ունենք և մշակում ենք նոր reservation management։ Օրինակ՝ ծրագիրը տվյալներն ուսումնասիրելով՝ առաջարկում է, թե որքան, որ օրերին, որ ուղղություններով, քաղաքներում, ինչ կարգի հյուրանոցներում սենյակներ ամրագրել նախապես՝ մեկից երկու տարի առաջ։ Հետագայում էլ համակարգը կառաջարկի, թե որ խմբերին վաճառել դրանք։ Այստեղ ընկերությունը մեծ շահույթ կարող է ունենալ»։

Ապագայում սպասվում է QuickBook-ի հետ ինտեգրացիան։ Սա էլ կբացառի հաշվապահական գործընթացում սխալվելու հնարավորությունը։ Մեծ ծրագրերի թվում է ռիսկերի կառավարման հնարավորությունը։ Որոշակի ուղղություններով վաճառքը նախատեսվածից քիչ ստացվելու պարագայում, համակարգը նախապես կծանուցի այդ մասին ու նոր առաջարկներ կանի։ Նշենք նաև, որ TourXel-ի ծրագարյին ապահովումը տարբեր տարիներին ներկայացվել է միջազգային էքսպոներում։


QUIZ. Գուշակի՛ր նկարի հեղինակին

Երևանը Forbes-ի ցանկում 2020-ի թերագնահատված զբոսաշրջային 10 ուղղություններից մեկն է

Հայկական SuperAnnotate AI-ն առաջարկում է նկարների մշակման բացառիկ տեխնոլոգիա (տեսանյութ)

ՊԵԿ-ը ներդրել է մեծ տվյալների հիման վրա գործող անալիտիկ հաշվետվությունների համակարգ

Հայկական Krisp և Facehub հավելվածների հաղթարշավը Product Hunt-ում

Մեքենայական ուսուցման 31 նորավարտ մասնագետ աշխատանքի կանցնի ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններում

PicsArt-ը կրթաթոշակ կտրամադրի Image Processing-ի խորացված ուսուցման համար

Հայաստանում ամենաբարձրը վարձատրվում են ՏՏ ոլորտի աշխատողները․ հետազոտություն

Հայտնի են զբոսաշրջության զարգացմանն ուղղված հաքաթոնի հաղթողները (լուսանկարներ)

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկել է զբոսաշրջության զարգացմանն ուղղված հաքաթնը