Դոնալդ Թրամփը խոշոր գումար կտրամադրի Լուսնի վրա հայտնվելու համար - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Դոնալդ Թրամփը խոշոր գումար կտրամադրի Լուսնի վրա հայտնվելու համար

Սպիտակ Տունը  պատրաստվում է Կոնգրեսից գումար խնդրել NASA-ին տրամադրելու համար:

Ըստ ստացած տվյալների Դոնալդ Թրամփը  պատրաստվում է 1.6 միլիարդ դոլար տրամադրել NASA-ին, որպեսզի արագանա Լուսնի վրա նորից մարդ ուղարկելու գործընթացը: Ի սկզբանե, ԱՄՆ-ն պատրաստվում էր Լուսին ուղևորվել 2028 թվականին, սակայն հետո հայտարարեց, որ դա ուշ է:

Նախագահի ֆինանսավորման դեպքում ծրագիրը կիրականացվի մինչև 2024 թվականը: Ծրագիրը կկոչվի «Արտեմիս»՝ ի պատիվ Ապոլոնի քրոջ:

Հիշեցնենք, որ «Ապոլոն» առաքելությունը սկսվել է 1967 թվականին, արդեն 1969-ին «Ապոլոն 11» անձնակազմը հայտվեց Լուսնի վրա: