-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ ծրագիրով նախատեսվում է 10 մլն-ից մինչև 30 մլն դրամի դրամաշնորհ տրամադրել ընկերություններին, հայտարարել է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։
17-րդ միջոցառման նպատակն է աջակցել ՏՏ ոլորտի առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանմանը, ինչպես նաև խթանել ոլորտում նորարարական գաղափարների իրագործմանը և առևտրայնացմանը։
Արշակյանը նշել է, որ նախարարույթունը հարցում է իրականացրել ոլորտի 185 ընկերության շրջանում, դրան մասնակցած ընկերությունների 54%-ի մոտ բացասական արդյունքներ են եղել, իսկ մարդկային ռեսուրսի զբաղվածության ցուցանիշով ընկերություններից 40%-ի մոտ առաջացել են ազատ ռեսուրսներ։ Հարցմանը մասնակցած ընկերությունների 74%-ը պատրաստ է մշակել նոր արտադրանքներ կամ վերամասնագիտանալ և ապրանքների ստեղծման մեջ ներդրում անել։
Միջոցառման շահառու հանդիսանում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի այն տնտեսավարողները, որոնք համապատասխանում են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում նշված չափանիշներին, հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամսվա ընթացքում չունեն հարկային և վարկային ժամկետանց պարտավորություններ, վերջին մեկ տարում դրամաշնորհ չեն ստացել ԲՏԱ նախարարության կողմից։
Ըստ որոշման՝ առավելագույնը 10 մլն դրամ նորարարական դրամաշնորհներ կտրամադրվեն վերջին 2 տարում ՀՀ-ում գրանցված և պրոդուկտներ ստեղծող տնտեսավարողների։ 2 տարուց ավելի ՀՀ-ում գրանցված և ծառայություններ մատուցող տեխնոլոգիական ընկերություններ, որոնք պատրաստ են մշակել պրոդուկտներ, կտրամադրվի առավելագույնը 20 մլն դրամ։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո