fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Թումո կենտրոն կբացվի նաև Ալբանիայում

Ստեղծարար տեխնոլոգիաների «Թումո» կենտրոն կբացվի Ալբանիայում՝ հայտնի Բուրգում, որը կոմունիստական ժամանակաշրջանի մշակույթի միջազգային կենտրոն է եղել: Բուրգը կվերածվի Տեխնոլոգիաների, արվեստի և մշակույթի նոր կենտրոնի:

Հայտնի հոլանդական MVRDV ընկերությունը մտադիր է 11.800 քմ տարածք ունեցող նախկին կոմունիստական հուշարձանը վերածել երիտասարդության համար նախատեսված բազմաֆունկցիոնալ կրթական կենտրոնի: Նախատեսվում է նախագիծն ավարտին հասցնել մինչև 2019-ի հունիս ամիսը: Ըստ նախագծի, շենքում բարձր առաստաղների շնորհիվ, հնարավոր կլինի ծառեր տնկել և այլ կանաչապատում իրականացնել: Ամբողջ նախագիծը կառուցվելու է Թումո կենտրոնի շուրջ, որը կլինի գլխավոր ուսումնական հաստատությունը նորացված կառույցում:

Տիրանայի Բուրգը բացվել է 1988-ին, որը թանգարան էր՝ նվիրված 1946-1985թթ. Ալբանիայի ղեկավար Էնվեր Խոջայի կյանքին։ 1991-ին կոմունիստական ռեժիմի տապալումից հետո, թանգարանը փակվեց: 1999-ին, Կոսովոյում պատերազմի ժամանակ Բուրգում էր տեղակայված ՆԱՏՕ-ի բազան և մի քանի հումանիտար կազմակերպություններ:

2018-ի սեպտեմբերին Թումո կենտրոններ կբացվեն նաև Փարիզում և Մոսկվայում։ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների անվճար կրթական կենտրոնը առաջինը բացվել է Երևանում 2011 թվականին։ 2018-ին ՏՏ համաշխարհային համաժողովում (WCIT) Թումոյին հանձնվել է գլխավոր՝ համաժողովի նախագահ Իվոն Չիուի կողմից տրվող մրցանակը «Թվային դարի խորհուրդը իրագործելու» համար։Բացումից ի վեր, Թումոն 12-18 տարեկան հազարավոր պատանիների տրամադրում է արտադպրոցական ուսուցում թվային մեդիաների ոլորտում։ 2013-ին Դիլիջանում տեղի ունեցավ «Թումո» կենտրոնի բացումը, իսկ 2015-ին կենտրոնի մասնաճյուղ բացվեց նաև Գյումրիում:


13-ամյա պատանին պարգևատրվել է վարչապետի կողմից

Փարիզում տեղի է ունեցել «Թումո» կենտրոնի պաշտոնական բացումը

Թումո Փարիզը պաշտոնապես բացել է իր դռներն առաջին ուսանողների առջև

Թումոյի սաները ներկայացրել են տարվա լավագույն աշխատանքները (լուսանկարներ)

«Թումո»-ն կարող է դառնալ Հայաստանի բրենդն աշխարհում. Նիկոլ Փաշինյան

Հայտնի է Փարիզի Թումոյի պաշտոնական բացման օրը

Նախագահը ոգևորված է «Թումո» կենտրոնի գործունեությամբ

Նոր սերնդի կրթություն․ Թումոն ու ԿԳՆ-ն համատեղ ծրագիր են մեկնարկել

Երևանում կայացել է «Հայկական բլոկչեյն» առաջին միջազգային համաժողովը

Թումոյի տնօրենը պարգևատրվել է

Թումոյի գործադիր տնօրենը կստանա մրցանակ

Global Game Jam Armenia. ինչ և ինչպես

Թումոյի առաջին շրջանավարտները. Տպավորություններ, հիշողություններ, խորհուրդներ

Թումոցիների նոր մեծ նվաճումը միջազգային ասպարեզում (տեսանյութ)