Օգտատերերի տվյալների արտահոսքը հնարավոր է սմարթֆոնի տեսախցիկի միջոցով - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Օգտատերերի տվյալների արտահոսքը հնարավոր է սմարթֆոնի տեսախցիկի միջոցով

How to Hack iPhone Camera and Pictures Remotely 1280x720 1 - Օգտատերերի տվյալների արտահոսքը հնարավոր է սմարթֆոնի տեսախցիկի միջոցով

Կարևոր տեղեկատվությունը կարող է արտահոսել սմարթֆոնի տեսախցիկի միջոցով։

Ինչպես հայտնում է ToDay News Ufa-ն, այն մասին, թե ով և ինչպես դա կարող է անել, պատմել է Գ․Վ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի ինֆորմատիկայի ամբիոնի դոցենտ Ալեքսանդր Տիմոֆեյեվը։ Մասնագետի կարծիքով՝ չարագործները բջջային հեռախոսի միջոցով ձեռք են բերում օգտատերերի մասին կարևոր տեղեկատվություն, լինի դա խոսակցությունների ձայնագրություն, թե լուսանկար։

Հեռախոսի տեսախցիկին, խոսափողին և նույնիսկ փնտրման պատմությանը հասանելիություն ձեռք է բերվում տարբեր միջոցներով։ Մասնագետը առանձնացրել է 3 մակարդակ՝ ձեռագործ, մատակարարի (բջջային կամ ինտերնետ կապի) և արտադրողի։

Առաջին դեպքում չարագործները գործում են վնասակար ծրագրային ապահովման միջոցով, որոնք հնարավոր է հեշտությամբ արգելափակել հակավիրուսային ծրագրերի միջոցով։

2-րդ մակարդակում բավականին երկար ժամանակով ֆիքսվում են այն տվյալները, որոնք փոխանցվում են պրովայդերի կապի ալիքներով։ Այսպիսի տվյալները հիմանակնում պաշտպանված են, սակայն հաքերական հարձակումների ժամանակ կարող են խոցելի լինել։

Էլեկտրոնային սարքերի արտադրողներին, որպես կանոն, չի հետաքրքրում սարքերի օգտատերերի կյանքը, սակայն այս դեպքում պահպանվում է լիարժեք վերահսկողություն սարքի նկատմամբ՝ ընդհուպ մինչև շարքից դուրս բերումը։

Մասնագետի կարծիքով՝ անհնար է էլեկտրոնային կապի համակարգերի կիրառման դեպքում ամբողջությամբ բացառել տվյալների հասանելիությունը։ Միակ տարբերակը՝ ամբողջությամբ կոդավորել մուտքային և ելքային տեղեկատվական հոսքերը։


Սմարթֆոնների շուկան 2020թ․ զգալիորեն կկրճատվի

Ինչու է ձեր սմարթֆոնը դանդաղ լիցքավորվում

Սմարթֆոնների համար վիրտուալ կոճակներ են մշակվում (տեսանյութ)

Սմարթֆոնների հաճախակի օգտագործումը կարող է հանգեցնել թուլամտության

9 պարզ հնարք սմարթֆոնի լիցքավորումն արագացնելու համար

Facebook-ը ճնշել է մրցակիցներին՝ օգտագործելով օգտատերերի տվյալները

Amazon-ը չի պաշտպանել օգտատերերի տվյալները

Ձեռքից սմարթֆոնը բաց չթողնելու պատճառով չինուհու մատները դադարել են ծալվել (տեսանյութ)

Tesla-ն կթողարկի սեփական սմարթֆոնը (լուսանկար)

Vivo-ն ներկայացրել է ամբողջությամբ առանց շրջանակի սմարթֆոն

Facebook-ը 60 հեռախոս արտադրող ընկերությունների տվել է օգտվողների տվյալները

Apple-ի 12 աշխատակից ձերբակալվել է

Դեպրեսիա, ծուլություն, կախվածություն. Ինչպես են սմարթֆոններն ազդում ուղեղի վրա

Ամենահզոր մարտկոցներով սմարթֆոնները

Huawei-ի նոր սմարթֆոնը կունենա եռակի տեսախցիկ

18-ամյա աղջիկը մահացել է սմարթֆոնի պայթելու հետևանքով