fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Twitter-ում խոստովանել են, որ օգտատերերի տվյալներն օգտագործել են առանց թույլտվության

Twitter սոցիալական ցանցի ղեկավարությունն օգոստոսի 6-ին ներողություն Է խնդրել այն բանի համար, որ մոտավորապես մեկ տարի առանձին օգտատերերի տվյալներ օգտագործել է առանց նրանց թույլտվության:

Դրա համաձայն, եթե օգտատերերը հեռախոսով սոցցանցում գովազդ են դիտել ինչ-որ շարժական հավելվածի վերաբերյալ, ինչից հետո ինչ-որ ձեւով փոխգործակցել են այդ հավելվածի հետ (օրինակ՝ այն տեղադրել են), Twitter-ը կարող էր նրանց վերաբերյալ որոշ տվյալներ բացահայտել իր գործընկերներին, նույնիսկ եթե մարդիկ չեն տվել դրա թույլտվությունը: Այդ խնդիրը գոյություն Է ունեցել 2018 թվականի մայիսից:

Բացի այդ, նույն տարվա սեպտեմբերից Twitter-ը կարող էր օգտատերերին գովազդ ցույց տալ նրանց շարժական սարքերի տեսակի վերաբերյալ ենթադրությունների հիման վրա՝ նրանցից թույլտվություն չխնդրելով նման տեղեկատվության մշակման համար: Ընթացիկ տարվա օգոստոսի 5-ին անսարքությունը հայտնաբերվել Է եւ վերացվել սոցցանցի կողմից:

«Մենք ներողություն ենք խնդրում, որ դա տեղի է ունեցել, եւ միջոցներ ենք ձեռնարկում՝ համոզվելու, որ մենք այդ սխալը չենք կրկնի»,-նշվում է հրապարակման մեջ: Միեւնույն ժամանակ հայտարարության մեջ նշվում Է, որ էլեկտրոնային փոստի նշանաբառերը, հաշվեգրանցումները և նման այլ տեղեկություններ չեն փոխանցվել երրորդ կողմի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


«Թվիթեր»-ի օգտատերերի թիվն ավելացել է 14 տոկոսով

Twitter-ը վերականգնվում է խափանումից հետո

Twitter-ը սկսել է վերահսկել քաղաքական գործիչների հրապարակումները

Իլոն Մասքը հեռանում Է Twitter-ից

Twitter-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

MacBook Pro-ն պայթել է աշխատելու ժամանակ (տեսանյութ)

Իլոն Մասկը խորհուրդ է տվել չափից շատ չաշխատել

Twitter-ում երկար սպասված գործողություն է ավելացել

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը 680 դրամ աշխատավարձ է ստացել

Ընդամենը մեկ ընթրիք ուրբաթից մինչև կիրակի. Twitter-ի հիմնադիրը կիսվել է իր առողջ ապրելակերպի բանաձևով

Twitter-ը նույնպես հետևում է թրենդին․ այն կստանա Dark Mode ռեժիմ

Instagram-ում նոր ֆունկցիա կավելանա (տեսանյութ)

Twitter-ը նոր հավելված է ստեղծել

Ահա՝ ինչպիսի տեսք են ունեցել հայտնի կայքերը ստեղծման պահին (լուսանկարներ)

Քանյե Ուեսթն ու Մարկ Ցուկերբերգը միասին կարաոկե են կատարել (լուսանկար)

Իլոն Մասկի Twitter-ի էջն արգելափակվել է անեմիների մասին հրապարակման համար