Twitter-ը հեռացրել է Բրազիլիայի ու Վենեսուելայի նախագահների գրառումները՝ COVID-19-ի վերաբերյալ - VNews

Twitter-ը հեռացրել է Բրազիլիայի ու Վենեսուելայի նախագահների գրառումները՝ COVID-19-ի վերաբերյալ

Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված՝ առաջատար սոցիալական ցանցերը որոշում էին կայացրել հեռացնելու այն գրառումները, որոնք թերի կամ սխալ տեղեկատվություն կտարածեին վիրուսի մասին: Ինչպես հայտնում է The Verge-ը՝ այդ որոշման արդյունքում Twitter-ը հեռացրել է Բրազիլիայի և Վենեսուելայի նախագահների կատարած գրառումները:

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն երկու գրառում էր կատարել կիրակի օրը, որոնցում հայտնել է հիդրոքսիքլորոքին դեղամիջոցի կիրառման մասին, ինչպես նաև հայտնել, որ սոցիալական հեռավորություն պահպանելու կարիք չկա: Այս երկու պնդումներն էլ չեն համապատասխանում Առողջապահության Համաշխարհային կազմակերպության հրահանգներին, ինչի պատճառով էլ գրառումները հեռացվել են: Ի դեպ, Բրազիլիայի նախագահի՝ նույնպիսի բովանդակությամբ տեսանյութերը հեռացրել է նաև Facebook-ը:

Ինչ վերաբերում է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, ապա վերջինս իր գրառման մեջ անդրադարձել էր իրենց երկրում իրականացված հետազոտություններին, որոնց արդյունքում վարակի բուժման տարբերակներ են առաջարկվել, մինչդեռ դրանք կրկին հաստատված չեն ԱՀԿ կողմից: Արդյունքում գրառումը կրկին հեռացվել է:


Չինաստանի ամենահարուստ մարդը Twitter-ում առաջին գրառումն է արել

Բժիշկներն արգելել են դիպչել երեսին կորոնավիրուսի պատճառով․ Twitter-ում խորհուրդ են տալիս, թե ինչպես

Fleets.Twitter-ը թեստավորում է սեփական Stories-ը

Twitter-ն իր աշխատակիցներին խորհուրդ է տվել կորոնավիրուսով չվարակվելու համար տնից աշխատել

Հայտնի են տասնամյակի ամենաներբեռնվող հավելվածները

Twitter-ը հետաձգում է ոչ ակտիվ էջերի ջնջման գործընթացը

Wikipedia-ի հիմնադիրը սոցիալական կայք է ստեղծել

Իլոն Մասկը հրաժարվել է իր սիրելի սոցիալական ցանցից

Twitter-ում խոստովանել են, որ օգտատերերի տվյալներն օգտագործել են առանց թույլտվության

«Թվիթեր»-ի օգտատերերի թիվն ավելացել է 14 տոկոսով

Twitter-ը վերականգնվում է խափանումից հետո

Twitter-ը սկսել է վերահսկել քաղաքական գործիչների հրապարակումները

Իլոն Մասքը հեռանում Է Twitter-ից

Twitter-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

MacBook Pro-ն պայթել է աշխատելու ժամանակ (տեսանյութ)

Իլոն Մասկը խորհուրդ է տվել չափից շատ չաշխատել